Արյունոտ Մերի (անգլ.՝ Bloody Mary), անգլիական հայտնի ավանդազրույց, ըստ որի եթե մութ սենյակում հայելու առաջ երեք անգամ արտասանեն՝ «Արյունոտ Մերի» անունը, ապա կհայտնվի նրա ուրվականը։ Ըստ ավանդության Արյունոտ Մերիի մասին առասպելները վերագրում են ոչ միայն ուրվականների, այլև վհուկների մասին պատմող առասպելներին[1]։

Անվան տարատեսակներ խմբագրել

Չնայած նրան, որ «Արյունոտ Մերի» անունը տարածված է անգլերեն լեզվում և ծանոթ է յուրաքանչյուր մարդու, ով տիրապետում է անգլերեն լեզվին, այդ վհուկն ունի տարբեր անուններ։ Տարբեր աղբյուրներում կարելի է հանդիպել հետևյալ անունները՝ Արյունոտ Ոսկորներ, Դժոխքային Մերի, Մերի Ուորտ, Մերի Ուորտինգտոն, Մերի Ուոլես, Մերի Լյու, Մերի Ջեյն, Սալլի, Կետտի, Ագնես, Սև Ագնես, Մադամ Սվարտ (Svart(e) սկանդինավյան լեզուներում ունի «սև» նշանակությունը)։ Ուշագրավ է, որ այդ անվանումներից շատերը հանդիսանում են հայտնի բրիտանական ազգանուններ[2]։

 
Մարիա թագուհի

Ավանդազրույցի ակունքները խմբագրել

Ըստ ավանդության, Արյունոտ Մերիին կապում են Անգլիայի թագուհի Մարիայի հետ, որը նույնպես ունեցել է Արյունոտ Մարիա կամ Արյունոտ Մերի կեղծանունը, իր դաժան վարվելակերպի պատճառով։ Իր կառավարման ընթացքում Մարիան մի քանի անգամ վիժել է և ունեցել է կեղծ հղիություններ[3]։ Դա էր պատճառը, որ որոշ անգլիացի բանահավաքներ եկել են այն եզրակացության, որ «Արյունոտ Մերիի» և նրա երեխաներ առևանգելու «սովորությունը» մարմնավորում է թագուհուն, որը երեխաների կորուստից խելագարվել է[4]։

Բացի սարսափի դեր կատարելը, Մերիի մասին ավանդությունը հաճախ սիրելիին գտնելու անգլիական գուշակությունների մաս է կազմում, որը մեծ մասամբ կատարվում է Հելոուինի ժամանակ։ Համաձայն ավանդության, երիտասարդ աղջիկները մութ տանը պետք է շրջված բարձրանան սանդուղքով և մոմը պտտեցնեն հայելու առաջ։ Այնուհետև նրանք պետք է փորձեն հայելու մեջ տեսնել իրենց փեսացուին։ Բայց հնարավոր էր, որ աղջիկը հայելու մեջ կմախք տեսներ, ինչը կնշանակեր, որ նա պիտի մահանար մինչև հարսանիք[5]։

Տես նաև խմբագրել

  • Արյունոտ Մերի - հատված Գերբնական հեռուստասերիալից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ellis Bill Lucifer Ascending: The Occult in Folklore and Popular Culture. — University of Kentucky Press, 2004. — ISBN 0-8131-2289-9.
  2. Urban Legends Reference Pages: Bloody Mary. Snopes. Архивировано из первоисточника 20 мая 2012.
  3. Bloody Mary, Mary Worth and other variants of a modern legend. MythologyWeb
  4. Bloody Mary. Obiwan's UFO-Free Paranormal Page.
  5. Hutton Ronald Stations of the Sun: A History of the Ritual Year in Britain. — Oxford University Press, 2001. — ISBN 0-19-285448-8.

Արտաքին հղումներ խմբագրել