Օլիվիե Ռուա (ֆր.՝ Olivier Roy, օգոստոսի 30, 1949(1949-08-30)[1][2][3], Լա Ռոշել), ֆրանսիացի քաղաքագետ-արևելագետ, փորձագետ և խոշոր իսլամագետ[10][11][12][13]։

Օլիվիե Ռուա
ֆր.՝ Olivier Roy
Ծնվել էօգոստոսի 30, 1949(1949-08-30)[1][2][3] (75 տարեկան)
Լա Ռոշել
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքագետ
Հաստատություն(ներ)Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց և Եվրոպական համալսարանական ինստիտուտ[4]
Պաշտոն(ներ)Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն
Ալմա մատերԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5], անգլերեն[5] և իտալերեն
Գիտական ղեկավարRémy Leveau?[6]
Եղել է գիտական ղեկավարAdel Bakawan?, Samir Amghar?[7] և Laurent Vinatier?
Պարգևներ
Կայքme.eui.eu/olivier-roy/
 Olivier Roy (political scientist) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռուան ավարտել է Արևելյան լեզուների և մշակույթի ֆրանսիական ազգային ինստիտուտը։ 1972 թվականին եղել է պարսկական բանասիրության և ագրեգատ փիլիսոփայության մագիստրոս։

1996 թվականին Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքագիտության դոկտորի աստիճան։

Ուսանողական տարիներին եղել է փոքր ուսանողական ուլտրա-ծայրահեղական խմբավորման՝ «Պրոլետարական ձախ» մաոիստական կազմակերպության անդամ[13]։

1984-2008 թվականներին եղել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության վերլուծության և կանխատեսման կենտրոնի խորհրդատու։ Դասավանդել է նաև հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում (EHESS) և Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) ինստիտուտում։

1993-1994 թվականներին Տաջիկստանում եղել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ։

2009 թվականից եղել է Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ ղեկավարել է միջերկրածովյան հետազոտությունների ծրագիրը։

2005 թվականին Ռուան Ֆրանսիայում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների մասին գրել է, որ դրանք չի կարելի դիտարկել որպես կրոնական հողի վրա առաջացած։

Եղել է «Central Asian Survey» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։

Գիտական գործունեություն

խմբագրել

Ռուան պատկանում է «կրոն առանց մշակույթի» ֆենոմենի սահմանմանը, որը դրսևորվել է հին ավանդական կենսաձևով ապրող ընտանիքներից և երկրներից եկածների շրջանում, որոնք կտրված են իրենց նախնիներից, տեխնոլոգիական հասարակության պայմաններում իրենց կրոնական արմատների մասին տեղեկանում են հենց սկզբից և ունակ են ընկալելու միայն այն տեղեկատվությունը կրոնի մասին, որը կարճ ժամանակում կարդացել են ինչ-որ ինտերնետային կայքում[14]։

  • «Աֆղանստան, իսլամ և քաղաքական արդիականություն» (1985)
  • «Քաղաքական իսլամի ձախողումը» (1992)
  • «Իսլամիզմի ծագումնաբանությունը» (1995)
  • «Նոր Կենտրոնական Ասիա կամ ազգերի գործարան» (1997)
  • «Իրան․ ինչպե՞ս դուրս գալ կրոնական հեղափոխությունից» (1999)
  • «Պատրանքներ սեպտեմբերի 11-ին» (2002)
  • «Գլոբալիզացված իսլամ» (2002)
  • «Աշխարհիկությունը իսլամի առջև» (2005)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. FCT (ֆր.)
  7. Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  8. http://www.clubdelhorloge.fr/index.php?option=com_content&view=article&id=33&Itemid=129
  9. Académie française (ֆր.)
  10. Наумкин В. В. (2007). «Фехтование цивилизаций». «Россия в глобальной политике», № 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  11. Малашенко А. В. (2002). «Современный ислам между политикой и традицией». Журнал «Неприкосновенный запас», №6(26). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. «один из самых интересных аналитиков»
  12. «Будет ли Европа исламизированной или ислам европейским, спрашивает американский историк». NEWSru.com. 2007 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  13. 13,0 13,1 Жамбы Джусубалиева (2006 թ․ հունվարի 17). «Оливье Руа: «Кыргызстан еще ждут новые политические потрясения»». «Агым», №2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին.
  14. Шевелева, 06.02.2015

Գրականություն

խմբագրել

Հրապարակումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիե Ռուա» հոդվածին։