Ագրեգատ
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Ագրեգատ (լատին․՝ agregato - միացնում եմ),
- տեխնիկայում. մի քանի զանազանատիպ մեքենաների ամբողջական միավորումը՝ համատեղ արդյունավետ աշխատանք կատարելու համար (օրինակ խողովակագլանման ագրեգատ)։ Երբեմն նշանակում է նաև մեքենայի օժանդակ հանգույց կամ տարր։
- Երկրաբանության մեջ. ապար կազմող առանձին միներալների պարզ և բարդ միակցություն (օրինակ գրանիտը դաշտային սպաթի, քվարցի և փայլարի բարդ ագրեգատ է)։
- Գյուղատնտեսության մեջ, հողային ագրեգատ հողի՝ 1-ից մինչև 10 մմ տրամագծով կնձիկներ։ Գոյանում են հողի մասնիկների՝ ջրում չլուծվող ու կլանված կալցիում պարունակող գործուն հումուսով ցեմենտվելու հետևանքով և աչքի են ընկնում ամրությամբ (ջրում չեն տարրալուծվում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 57)։ |