Օլեգ Եսայան

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ

Օլեգ Եսայու Եսայան (նոյեմբերի 12, 1946(1946-11-12), Սոս, Մարտունու շրջան), հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Արցախի առաջին վարչապետ, հետագայում՝ Ռուսաստանում ու Բելառուսում[1] Հայաստանի նախկին դեսպան։

Օլեգ Եսայան
Dmitry Medvedev with Oleg Yesayan.jpg
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1970)
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1946(1946-11-12) (73 տարեկան)
Ծննդավայր Սոս, Մարտունու շրջան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետը, 1985 թվականին՝ Մոսկվայի Ղեկավարման ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ Արցախյան շարժման սկսելու ժամանակ եղել է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանի դոցենտ[2]։

1991 - 1992 թվականներին ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ 1992 թ. հունվարի 8-ից մինչև 1992 թ. օգոստոսը՝ ԼՂՀ վարչապետ։ 1992 - 2004 թվականներին զբաղեցրել է զանազան գիտական և պետական պաշտոններ ԼՂՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում։

1998 թվականից՝ Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի թղթակից անդամ, 2001 թվականից՝ ակադեմիկոս։ Տնտեսական խնդիրներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերաբերյալ։

2005-2006 թթ.՝ ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ։

2006-2010 թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր Դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

2010 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։

2010 հունվարի 21-2017 մարտի 7, ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից[6]։

Նախորդող
---
ԼՂՀ վարչապետ
Օլեգ Եսայան

1992 (հունվար - օգոստոս)
Հաջորդող
Ռոբերտ Քոչարյան
Նախորդող
Արթուր Թովմասյան
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
Օլեգ Եսայան

Հաջորդող
Աշոտ Ղուլյան
Նախորդող
Էդուարդ Մուրադյան
ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Օլեգ Եսայան

20 հունիսի 2005-2006
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Սուրեն Հարությունյան
Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան

2006 թ. հունիս- 2010 թ. հունվարի 21
Հաջորդող
Արմեն Խաչատրյան
Նախորդող
Սուրեն Հարությունյան
ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Օլեգ Եսայան

2006 թ. հունիս- 2010 թ. ապրիլի 26
Հաջորդող
Արմեն Խաչատրյան
Նախորդող
Արմեն Սմբատյան
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան

2010 հունվարի 21-2017 մարտի 7
Հաջորդող
Վարդան Տողանյան
Նախորդող
Արմեն Խաչատրյան
Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան

2017 թվականի փետրվարի 13- 2018 օգոստոսի 15
Հաջորդող
դեռևս անհայտ

ԾանոթագրություններԽմբագրել