Արմեն Խաչատրյան (դիվանագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2020[1], Երևան, Հայաստան), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Գրականագետ Ավագ Խաչատրյանի որդին է։
Արմեն Ավագի Խաչատրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1957 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 3, 2020[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծնողներ | հայր՝ Ավագ Խաչատրյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ և Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան։
- 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
- 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ[4]։
- 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից[5]։
Պարգևներ և կոչումներ Խմբագրել
- ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)
- ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)
- Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)[6]
Գույքային հարաբերություններ Խմբագրել
Համաձայն մամուլի հրապարակության ՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի կենտրոն շրջանում գտնվող նախկին Աճառյան համալսարանի շենքի տարածքի վարձակալության հետ կապված վեճի ընթացքում ոստիկանության միջոցով վտարել է վարձակալ կազմակերպությանը վարձակալված տարածքից[7]։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2020 թ․ հունիսի 4
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2020 թ․ հունիսի 4
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2020 թ․ հունիսի 4
- ↑ «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ»։ despan.am։ Վերցված է 2019 թ․ հունիսի 17
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ 496-497
- ↑ «Բելառուսիայի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը ոստիկանության միջոցով վտարել է իր շենքի վարձակալ «Հայք» համալսարանին»։ www.forrights.am։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին։ Վերցված է 2019 թ․ հունիսի 17
Նախորդող Հովհաննես Իգիթյան |
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյան 17 հունիսի 1999 թ. - 02 նոյեմբերի 1999 թ. |
Հաջորդող Հովհաննես Սերգեյի Հովհաննիսյան |
Նախորդող Կարեն Դեմիրճյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյան 2 նոյեմբերի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ. |
Հաջորդող Արթուր Բաղդասարյան |
Նախորդող Հրաչ Սիլվանյան |
Հայաստանի դեսպան Ուկրաինայում Արմեն Խաչատրյան 2003 թ. հունիս - 26 ապրիլի 2010 թ. |
Հաջորդող Անդրանիկ Մանուկյան |
Նախորդող Օլեգ Եսայան |
Հայաստանի դեսպան Բելառուսում Արմեն Խաչատրյան 2010 թ. ապրիլի 26-ից - 2017 թ. |
Հաջորդող Արմեն Ղևոնդյան |
Նախորդող Օլեգ Եսայան |
Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Արմեն Խաչատրյան 2010 թ. ապրիլի 26 - 2017 թ. |
Հաջորդող |