Արմեն Սմբատյան (երգահան)

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սմբատյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Բագրատի Սմբատյան (նոյեմբերի 17, 1954(1954-11-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, պետական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987)։ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2018[1]): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 1995-2002 թվականներին։

Արմեն Սմբատյան
Դրոշ
Դրոշ
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2002 - 2009
Նախորդող Սուրեն Սահակյան
Հաջորդող Օլեգ Եսայան
Դրոշ
Դրոշ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
1996 - 1998
Նախորդող Հակոբ Մովսես
Հաջորդող Ռոլանդ Շառոյան
 
Կրթություն՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություն՝ Կոմպոզիտոր
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1954(1954-11-17) (69 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Զավակներ Սերգեյ Սմբատյան
 
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

1980 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1981 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները, 1985 թվականին՝ ասպիրանտուրան։ 1981 թվականից Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ է։ 1982-1987 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր տնօրենը։ 1995-2002 թվականներին զբաղեցրել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը (1994 թվականից՝ պրոֆեսոր)։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը, 2002-2010 թվականներին՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ 2010 թվականի հունվարի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։ 2010-2013 թվականներին՝ ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենը։ 2014 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով[3][4]։ 2018 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։

Հեղինակել է «Հայաստան» երգը[6]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ-ի դեսպան». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Ա. Սմբատյանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  3. Ա. ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
  4. Արմեն Սմբատյանը՝ ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն
  5. «Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ դեսպան». armenpress.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Արմեն Սմբատյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
Նախորդող
Սուրեն Սահակյան
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սմբատյան

2002-2009
Հաջորդող
Օլեգ Եսայան
Նախորդող
Հակոբ Մովսես
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Արմեն Սմբատյան

1996-1998
Հաջորդող
Ռոլանդ Շառոյան