Սոս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոս (այլ կիրառումներ)
Սոս, գյուղ Արցախի Մարտունու շրջանում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սոս | ||
ադրբ.՝ Sos | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան և Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 675 մետր | |
Բնակչություն | 1 016[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 3323,29 հա տարածք, որից 2895,15 հա գյուղատնտեսական նշանակության, 271,93 հա՝ անտառային հողեր։ Սոս համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Շենին ջուր» և «Կաքավաձոր»։
Առկա են ֆելզիտի հանքային պաշարներ։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Սոս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1087 մարդ, կա 245 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1030 | 1037 | 1009 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հիշատակում պատմության մեջ
խմբագրելԸստ Մակար Բարխուդարյանի՝ Սոս գյուղը հիմնված է Լուսավորչի սարի արևմտյան ստորոտին մոտ լանջի վրա։ Բնակիչները բնիկ են, հողը անջրդի է, բայց բարեբեր և հացառատ, օդն ու կլիման սննդարար են, ջուրը՝ գովելի։ Բնակիչները երկարակյաց են, ապրում են 85-90 տարի։ Ունի Սբ. Գևորգ եկեղեցի, որի երկարությունը 12 մ 60 սմ է, լայնությունը՝ 7 մ 90 սմ։ Դռան ճակատակալ քարի վրա գրված է.«Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»։ Ունի 107 ծուխ։ Լուսավորչի սար. Գտնվում է գյուղի վերևում՝ արևելյան կողմում։ Սարի կատարին կա եկեղեցու ավերակ։ Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչն այդ կողմերում քարոզելու և եկեղեցիներ հիմնադրելու ժամանակ գիշերները բարձրանում է սարի գլուխը և աղոթքով լուսացնում։ Աղվանից կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի մարմինը նրա աշակերտները փախցնում են Դերբենտից և բերում այդտեղ։ Թագավորի զորականները նրանց հետապնդում են։ Սակայն, ապավինելով աստծուն, նրանք հասնում են Սուրբ Լուսավորչի աղոթած տեղը և ազատվում իրենց հալածողներից։ Նահատակված Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում թաղում են Ամարասի վանքում ու փախչում դեպի Հայաստան։
Տեսարժան վայրեր
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ վանական համալիր Ամարաս (4-19-րդ դդ.), վանական համալիր Գ. Լուսավորիչ (5-6-րդ դդ.), եկեղեցի Սբ. Գևորգ (19-րդ դ.), աղբյուր (1902 թ.), հաշվառված է 5 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 170 աշակերտներ, ունի նորաբաց մանկապարտեզ[3]։
Սոսեցիներ
խմբագրել- Հրանտ Ալեքսանյան, բանաստեղծ, խմբագիր, թարգմանիչ
- Ժիրայր Դադասյան, հաղորդավար, բեմադրիչ
Գրականություն
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1895
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 236.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)