Օլգա Ուլյանովա
Օլգա Իլյինիչնա Ուլյանովա (ռուս.՝ Ольга Ильинична Ульянова, նոյեմբերի 4 (16), 1871, Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն - մայիսի 8 (20), 1891, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Վլադիմիր Իլյիչ Լենինի (Ուլյանով) քույրը։
Օլգա Ուլյանովա ռուս.՝ Ольга Ильинична Ульянова | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4 (16), 1871 |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 8 (20), 1891 (19 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ և Սիմբիրսկի Մարիինյան կանանց գիմնազիա |
Մասնագիտություն | ուսանող |
Ծնողներ | հայր՝ Իլյա Ուլյանով, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա |
Olga Ulyanova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕլգա Ուլյանովան ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 4-ին (16), եղել է հինգերորդ երեխան Իլյա Նիկոլաևիչի և Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովների ընտանիքում։ Ենթադրվում է, որ հենց Օլգան է, ով մանկության տարիներին ամենամոտն է եղել ավագ եղբոր՝ Վլադիմիրի հետ[1]։
1883-1887 թվականներին սովորել է Սիմբիրսկում՝ Մարիինյան կանանց գիմնազիայում, ինչպես իր ավագ քույրը՝ Աննան։ Գիմնազիան ղեկավարել է Ֆեոդոր Կերենսկին, ով միաժամանակ համարվել է Սիմբիրսկի արական դասական գիմնազիայի տնօրենը, որտեղ սովորել է Վլադիմիրը։ Չնայած գիմնազիայի հաջող ավարտին (ոսկե մեդալով), Սամարայում, որտեղ 1889 թվականից ապրել է Ուլյանովների ընտանիքը, նրան մերժել են ուսուցչի պաշտոնը, քանի որ նա 1887 թվականին մահապատժի ենթարկված պետական հանցագործ Ալեքսանդր Ուլյանովի քույրն է եղել։
Օլգան «հասունության վկայական» ստացել է 1890 թվականի ապրիլին և 1890 թվականի աշնանն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կանանց բարձրագույն (Բեստուժևի) դասընթացներ, որտեղ սովորել է ֆիզիկամաթեմատիկական բաժնում։ Նկարել է, տիրապետել է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն լեզուներին, սովորել է նաև լատիներեն և իտալերեն։ Երազել է բժիշկ դառնալ։
Վեց ամիս սովորելուց հետո Օլգա Ուլյանովան հիվանդացել է որովայնային տիֆով և մահացել Ալեքսանդրովսկի քաղաքային հիվանդանոցում[2][3]։
Մահացել է իր կյանքի 20-րդ տարում՝ 1891 թվականի մայիսի 8-ին (20), ճիշտ իր ավագ եղբոր մահապատժի 4-րդ տարելիցի օրը։ Թաղված է Սանկտ Պետերբուրգում՝ Վոլկովսկոե գերեզմանատան Լիտերատորսկիե մոստիկում[4]։
Հիշատակ
խմբագրել- 1969 թվականին ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի հրամանագրով թիվ 3 միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցը կոչվել է Աննա և Օլգա Ուլյանովների անվամբ (այժմ՝«Մարիանյան կանանց գիմնազիա» ՀՀԲՀ, ք․ Ուլյանովսկ)[5],
- Մարիինյան գիմնազիայի շենքի վրա կա Օլգա_Ուլյանովային նվիրված հուշատախտակ (Ուլյանովսկ),
- Ուլյանովսկի Կանանց առաջին ուսումնարանի շենքի վրա տեղադրված է հուշատախտակ (Էնգելսի փողոց 8),
- 1957 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում Իվան Պոպովի «Ընտանիքը» պիեսի հիման վրա, ռեժիսոր Վալենտին Նևզորովի կողմից նկարահանվել է «Ուլյանովների ընտանիքը» ֆիլմը, Օլգայի դերում՝ Նինա Կրաչկովսկայա։
- 1965 թվականին Խորհրդային Միությունում նկարահանվել է «Մոր սիրտը» ֆիլմը (ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ)։ Ուլյանովների ընտանիքի մասին ֆիլմը նկարահանվել է Զոյա Վոսկրեսենսկայայի համանուն գրքի հիման վրա։ Օլգայի դերը մարմնավորել է Նինա Ակիմովան։
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշատախտակ Մարիինյան գիմնազիայի շենքի վրա (Ուլյանովսկ)
-
Հուշատախտակ Պրիբիլովսկայա դաստակերտում
-
Հուշատախտակ Առաջին Կանանց ուսումնարանի շենքի վրա, որտեղ սովորել է Օլգա Ուլյանովան, 1879/80 թվականներին
-
ԽՍՀՄ 1962 թվականի «Ուլյանովների ընտանիքը» փոստային նամականիշ, ձախից կանգնած է Օլգան
Գրականություն
խմբագրել- Ульянова-Елизарова А. И. О В. И. Ленине и семье Ульяновых։ Воспоминания, очерки, письма, ст. — М.։ Политиздат, 1988. — 415 с. — ISBN 5-250-00169-6
- Ульянов Д. И. Очерки разных лет։ Воспоминания, переписка, ст. — 2-е изд., доп. — М.։ Политиздат, 1984. — 335 с.
- Ульянова М. И. О Владимире Ильиче Ленине и семье Ульяновых։ Воспоминания. Очерки. Письма. — 2-е изд., доп. — М.։ Политиздат, 1989. — 384 с. — ISBN 5-250-00661-2
- Ковнатор Р. А. Ольга Ульянова. — М.։ Издательство политической литературы, 1979. — 136 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Великанова М. С вождём рай и в шалаше // Московский комсомолец. — № 2140. — 22.04.2006.
- ↑ Из истории Александровской больницы
- ↑ Биографическая хроника Ленина
- ↑ Зенькович Н. А. Самые секретные родственники. Энциклопедия биографий — М.: ОЛМА-ПРЕСС, 2005. — C.237.
- ↑ Ульяновская правда, 16.2.1969 г. «Совет Министров РСФСР своим постановлением присвоил:» (ռուսերեն).
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)