Իվան Պոպով (բանաստեղծ)
Իվան Պետրովիչ Պոպով (ռուս.՝ Иван Петрович Попов, 1836, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - 1906), ռուս բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ:
Իվան Պոպով | |
---|---|
Ծնվել է | 1836 |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1906 |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և հրատարակիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
Իվան Պետրովիչ Պոպովը ծնվել է Վոսկա Դոնսկի շրջանի Նովոչերկասկ քաղաքում` ռազմական սերժանտի ընտանիքում: Ավարտել է Նովոչերկասկի գիմնազիան, այնուհետև` Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
Գիմնազիայում սովորելու տարիներին գրել է «Ազովի իջվածք» վիպակը: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Տարածաշրջանային վիճակագրական կոմիտեի քարտուղար: Աշխատանքի բնույթից ելնելով զբաղվել է նյութերի հավաքագրմամբ և դրանք «Վոսկա Դոնի տարածաշրջանի վիճակագրական կոմիտեի ժողովածուում» հրապարակմամբ:
1887 թվականին Իվան Պոպովը հիմնել և հրապարակել է «Դոնի խոսք» իր սեփական թերթը, որը դարձել է Ռուսաստանի հարավում ամենախոշոր թերթերից մեկը, այնտեղ տպագրվել են Ալեքսանդր Կուպրինը, Կ. Ա. Տրենևը, Ա. Ս. Պոպովը (Սերաֆիմովիչ):
Նրա ձեռնարկումներից մեկը «Դոն» ամսագրի ստեղծումն էր, որի թողարկումը սկսել է 1887 թվականից: Ամսագիրը գոյատևել է մեկ տարի և փակվել է միջոցների բացակայության պատճառով:
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Իվան Պետրովիչ Պոպովը գրել է բանաստեղծություններ, պատմական գրառումներ և լրագրողական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Կազակական լրատու»-ում, «Տագանրոգի լրատու»-ում, մոսկովյան և սանկտպետերբուրգյան «Զարթուցիչ», «Գուսլի», «Սպուտնիկ», «Խրախճանք» ամսագրերում: Նրա ստեղծագործությունների հիմնական թեման Դոնի կազակներն ու նրանց պատմությունն էր:
ԳրականությունԽմբագրել
- Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля — Дон, степь да воля. Ростов н/Д, 2014., 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0
- Попов Иван Петрович. Материалы к истории Дона / собран. Ив. П. Поповым. — Новочеркасск : Тип. наслед. Н. И. Редичкина, 1900. — 168 с.