«Մոր սիրտը» (ռուս.՝ «Сердце матери»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Ուլյանովների ընտանիքի մասին դիլոգիայի առաջին ֆիլմը, որը նկարահանվել է Զոյա Վոսկրեսենսկայայի համանուն գրքի հիման վրա։

Մոր սիրտը
ռուս.՝ Сердце матери
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ[1]
Սցենարի հեղինակԶոյա Վոսկրեսենսկայա և Q51669132?
ԴերակատարներՆինա Մենշիկովա, Ռոդիոն Նահապետով, Ելենա Ֆադեևա և Դանիիլ Սագալ
ՕպերատորՄիխայիլ Յակովիչ
ԵրաժշտությունՌաֆայիլ Խոզակ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն100 րոպե
ՀաջորդՄոր հավատարմություն

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1886-1893 թվականներին։ Ֆիլմում վերստեղծվել է Վլադիմիր Իլյիչ Լենինի մոր՝ Մարիա Ալեքսանդրովնայի կերպարը, որը քաջաբար վերապրել է իր բաժին ընկած բոլոր դժբախտությունները։

Կինը սերում է բարեկեցիկ ընտանիքից, ռուսական լուսավոր մտավորականության ներկայացուցիչ է, նա կարողացել է հասկանալ իր հեղափոխական երեխաներին և մինչև իր կյանքի վերջը մնում է նրանց ամենամտերիմ ընկերը։

Մարիա Ալեքսանդրովնայի կյանքը չափազանց դժվար էր։ 1886 թվականին մահանում է ընտանիքի հայրը՝ Իլյա Նիկոլաևիչը, որը ռուսական լուսավորության շարժիչ ուժերից է։ Այժմ միայն նրա վրա է երեխաների խնամքի ամբողջ ծանրությունը։ Բայց հազիվ Մարիա Ալեքսանդրովնան ապաքինվում է այս հարվածից, վրա է հասնում մի նոր վիշտ՝ ավագ որդու՝ Ալեքսանդրի ձերբակալությունն ու մահապատիժը։

...Նա նստած է դահլիճում՝ բազմաթիվ մարդկանց մեջ և չի տեսնում ոչ մեկին և ոչինչ, բացի իր որդուն՝ շրջապատված պահակախմբով։ Եվ նա նույնպես տեսնում է միայն նրան, միայն նրան են ուղղված Ալեքսանդրի վերջին խոսքերը։ Նրան խնդրում է ներել իրեն, հասկանալ, որ ինքը չէր կարող այլ կերպ վարվել։ Եվ նա՝ սիրելի, տաղանդավոր, անխոհեմ ու հուսահատ խիզախությամբ՝ նա ընդմիշտ կորած է մոր համար։

Ալեքսանդրի մահապատժից հետո ձերբակալվում և աքսորվում է Աննան, ծանր հիվանդությունից մահանում է օլենկան, ուսանողական խռովություներին մասնակցելու համար ոստիկանության հսկողության տակ է ընկնում Վլադիմիրը։ Այնինչ մայրերը նրա որդու՝ Վլադիմիրի համար երդվյալ հավատարմատարի «փայլուն կարիերա» էին գուշակում։ Եվ կրկին Ուլյանովան ստիպված է փոխել բնակության վայրը։ Երեխաների հետ Մարիա Ալեքսանդրովնան տեղափոխվում է Սամարա։ Նա կարում է ձեռքի մեքենայով, իսկ հարևան սենյակից լսվում է անօրինական խմբակի մասնակիցների վիճաբանությունը․

«Ռուս ժողովրդի մեջ միշտ կգտնվեն տասնյակ մարդիկ, որոնք այնքան նվիրված են իրենց գաղափարներին և այնքան ջերմորեն են ապրումակցում իրենց հայրենիքի դժբախտությանը, որ իրենց համար զոհողություն չէ իրենց գործի համար մահանալը»։

Գործի համար մահանալն այն է, ինչ նրանց սպառնում է։ Եվ մայրը որոշում է կայացնում. Նա կգնա երեխաների հետ, նրանց համար հենարան կլինի, այլ ոչ թե խոչընդոտ։ Չէ՞ որ ինչքան էլ վտանգավոր լինի իր երեխաների ճանապարհը, բայց ուրիշը նրանց համար չի կարող լինել։

1893 թվականի աշուն։ Երիտասարդ Լենինը տեղափոխվում է Պետերբուրգ, մեծ դասային մարտերին ընդառաջ։ Իսկ մայրը, Վ. ի. Լենինի խոսքով, պրոֆեսիոնալ հեղափոխականներ դարձած իր երեխաների «հավատարիմ համախոհը», միշտ լինելու է նրանց հետ, նույնիսկ անջատման ժամանակ։

Դերերում խմբագրել

  • Ելենա Ֆադեևա - Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա
  • Դանիել Սագալ - Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով
  • Նինա Մենշիկովա - Աննա Ուլյանովա
  • Գենադի Չերտով - Ալեքսանդր Ուլյանով
  • Ռոդիոն Նահապետով - Վլադիմիր Ուլյանով
  • Նինա Ակիմովա - Օլգա Ուլյանովա (լուսագրերում՝ Նինա Վիլվովսկայա)
  • Անդրեյ Բոգոսլովսկի - Դմիտրի Ուլյանովը մանկության տարիներին
  • Յուրի Սոլոմին - Դմիտրի Ուլյանով
  • Օլյա Իզգորոդինա - Մարիա Ուլյանովան մանկության տարիներին
  • Սվետլանա Բալաշովա - Մարիա Ուլյանովա
  • Գեորգի Եպիֆանցև - Մարկ Ելիզարով
  • Վսևոլոդ Սաֆոնով - Իվան Վլադիմիրովիչ Իշչերսկի, նկարիչ
  • Ֆեոդոր Նիկիտին - Նեկլյուդով, դատախազ
  • Վիկտոր Միզին - Գորչիլին
  • Վլադիմիր Օսենև - կրթության նախարար
  • Նիկոլայ Աշիխմին - Պաշա Օսմիխին
  • Վիտալի Չուրկին - Ֆեդկա
  • Վիկտոր Սալին - Լյոնկա
  • Մանեֆա Սոբոլևսկայա - տիկին հուղարկավորության ժամանակ
  • Մարգարիտա Ժարովա - երգող կին (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենի Գուրով - դատարանի անդամ (լուսագրերում նշված չէ)
  • Դմիտրի Օռլովսկի - գիմնազիայի դասախոս (լուսագրերում նշված չէ)
  • Կոնստանտին Բարտաշևիչ - դրվագ
  • Պետյա Մերկուրիև -բանտարկյալ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Զոյա Վոսկրեսենսկայա, Իրինա Դոնսկայա
  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Օպերատոր՝ Միխայիլ Յակովիչ
  • Նկարիչ՝ Բորիս Դուլենկով

Մրցանակներ խմբագրել

  • Կիևի 2-րդ համամիութենական կինոփառատոնի (1966) առաջին մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար - դերասանուհի Ելենա Ֆադեևային[2]։
  • ԽՍՀՄ 1968 թվականի պետական մրցանակի են արժանացել ռեժիսոր Մարկ Դոնսկոյը, սցենարիստ Զոյա Վոսկրեսենսկայան և դերասանուհի Ելենա Ֆադեևան[2]։
  • Մոսկվայի քաղաքային կոմերիտական կազմակերպության մրցանակ (1970) - դերասան Ռոդիոն Նահապետովին՝ «Մոր սիրտը» և «Մոր հավատարմությունը» ֆիլմերում Վլադիմիր Ուլյանովի կերպարի ստեղծման համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0059702/
  2. 2,0 2,1 Аннотированный каталог фильмов действующего фонда. Выпуск II. Советские художественные полнометражные фильмы (О—Я). В/О «Союзинформкино», Госкино СССР, М.-1986, С. 111.
  3. Аннотированный каталог фильмов действующего фонда. Выпуск I. Советские художественные полнометражные фильмы (А-Н). В/О «Союзинформкино», Госкино СССР, М.-1986, С. 44