Իլյա Ուլյանով
Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով (հուլիսի 14, 1831, Աստրախան, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1886, Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ժողովրդական կրթության գործիչ Ռուսաստանում, մանկավարժ։
Իլյա Ուլյանով ռուս.՝ Илья | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1831 |
Ծննդավայր | Աստրախան, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 12, 1886 (54 տարեկան) |
Մահվան վայր | Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան (1854) |
Գիտական աստիճան | Q56586326? |
Մասնագիտություն | մանկավարժ, ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վլադիմիր Լենին, Մարիա Ուլյանովա, Ալեքսանդր Ուլյանով, Դմիտրի Ուլյանով, Օլգա Ուլյանովա և Աննա Ելիզարովա-Ուլյանովա |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Վլադիմիր Լենինի հայրը։ Ծնվել է քաղքենու ընտանիքում, 1854 թվականներին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1854-1863 թվականներին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է եղել Պենզայի ազնվական ինսում, 1863-1869 թվականներին՝ Նիժնի Նովգորոդի նահանգային գիմնազիայում և իգական ուսումնարանում։
1869-1874-թվականներին Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տեսուչն էր, 1874-1885 թվականներին՝ տնօրենը։ Ուլյանովի մանկավարժական հայացքները ձևավորվել են հեղափոխական դեմոկրատներ Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի գաղափարների ազդեցությամբ։ Ունեցել է կազմակերպչական մանկավարժական մեծ ընդունակություններ։ Կարևոր ներդրում ունի տարրական կրթության ասպարեզում։
Ուլյանովաի կողմնակից էր ուսումը բոլորի համար հավասար սկզբունքին՝ տղաների և աղջիկների, ռուսների և այլազգիների, հարուստների և աղքատների (1871-թվականներին Սիմբիրսկում բացել է չուվաշական առաջին դպրոցը, որը հետագայում վերափոխվել է Չուվաշական ուսուցչական սեմինարիայի, ստեղծել ազգային առաջին դպրոցները մորդվական բնակչության և աշխարհիկ դպրոցներ՝ թաթարների համար)։
Պենզայում աշխատելու տարիներին կատարել է օդերևութաբանական գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա գրել է «Օդերևութաբանական դիտարկումների օգտակարության մասին․․․» և «Ամպրոպի և շանթարգելների մասին» գիտական աշխատությունները։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |