Օիտա (ճապ.՝ 大分市 Օիտա-սի), կենտրոնական քաղաք Ճապոնիայում, Օիտայի պրեֆեկտուրայի վարչական կենտրոն։ Գտնվում է Կյուսյու կղզում, Ներքին Ճապոնական ծովի հարավարևմուտյան մասում։

Կենտրոնական քաղաք
Օիտա
ճապ.՝ 大分市
Դրոշ Զինանշան
Flag of Oita, Oita.svg Symbol of Oita Oita.svg

Oita montage.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էմարտի 10, 1963 թ.
Մակերես501,28 կմ²
Բնակչություն477 593 մարդ (2014)
Խտություն952,75 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ097
Փոստային ինդեքսներ870-8504
թվային44201-1
Պաշտոնական կայքcity.oita.oita.jp
##Օիտա (Ճապոնիա)
Red pog.png

Քաղաքի մակերեսը կազմում է 501,28 կմ²[1], բնակչությունը՝ 477 593 (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալներով)[2], խտությունը՝ 952,75 մարդ/կմ²։

ՊատմությունԽմբագրել

Քազաքի հին անունը Ֆունաի է (ճապ.՝ 府内)։ Սինգոկու ժամանակաշրջանում (15-16-րդ դարեր) Ֆունային դարձել է հիմնական նավակայանը, որի միջոցով Պորտուգալիան և Մին դինաստիան (Չինաստան) առևտուր էին անում։ Մարզը վերահսկող Օտոմո Սորին Դայմյոնը ընդունեց քրիստոնեությունը և դարձավ առաջինը, ով սկսեց կղզիների վրա տարածել արևմտյան ավանդույթներն ու մշակույթը: Հենց Ֆունաիում էր կառուցվել Ճապոնիայի առաջին հիվանդանոցը եվրոպական ոճով և ստեղծվել առաջին ճապոնական երգչախումբը:

Տեսարժան վայրերԽմբագրել

 
«Ծովային դղյակ» կամ «Ումի տամագո»

Քաղաքը շրջապատված է լեռնային սարահարթերով, ծովամերձ գյուղերով և Օնսեն հիդրոթերմալ հանքավայրերով: Տակասակի (ճապ.՝ 高崎山) լեռները հայտնի են նրանով, որ այստեղ բնակվում են ճապոնական վայրի մակակներ: Օիտան հավանական է հանդիսանում է միակ տեղը, որտեղ զարգացած է ասեղնատամ ընտանիքի ձկների որսորդությունը:

Քաղաքի ամենագլխավոր տեսարժան վայրերից է «Ծովային դղյակ» օվկիանավազանը, որը նաև անվանում են «Ումի տամագո» (ծովային ձվեր): Մեծ իրադարձությունների մեծամասնությունը անց է կացվում Օիտի մարզադաշտում: Քաղաքի կենտրոնում հիմնականում տեղակայված են տարբեր տեսակի առևտրային խանութներ:

Քաղաքում է կառուցված աշխարհի ամենախոշոր գմբեթային ծածկով մարզադաշտը (նրա թռիչքը կազմում է 274 մետր, ծածկում է 43․000 հանդիսականների նստատեղեր):

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել