Մակակներ (Macaca, Macacus), ցածրակարգ, նեղքիթ կապիկների սեռ։ Մարմնի երկարությունը 34-65 սմ է, պոչինը՝ 5-70 սմ, քաշը՝ 3, 5-18 կգ։ Էգերը փոքր են արուներից։ Գունավորումը դեղնագորշից մինչև սև։ Հայտնի է 12 տեսակ, մեկը՝ Աֆրիկայի հյուսիսում և Պիրենեյան թերակղզում, մնացածը՝ Հարավային Ասիայում։ Մակակները ապրում են ծառերի վրա, մեկ տեսակը (մագոտ)՝ ժայռերում։ Սնվում են պտուղներով, արմատներով, տերևներով, միջատներով, փափկամորթներով, խեցգետնակերպերով։ Ապրում են մեծ, հիերարխիկ խմբերով (մեկ ուժեղ արու, էգեր ու տարբեր սերունդների ձագեր, ենթակա արուները երբեմն առանձին են ապրում)։ Ծնում են տարին մեկ ձագ, որը սեռահասուն է դառնում 3, 5-4, 5 տարեկանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169