Օթար Իոսելիանի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իոսելիանի ազգանունով այլ մարդկանց մասին։
Օթար Իոսելիանի (վրաց.՝ ოთარ იოსელიანი, փետրվարի 2, 1934[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[9][10][6] - դեկտեմբերի 17, 2023[4][5][6], Թբիլիսի, Վրաստան[5]), վրացի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Օթար Իոսելիանի ოთარ იოსელიანი | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | դեկտեմբերի 17, 2023[4][5][6] (89 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան[5] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ֆրանսիա և Վրաստան |
Գործունեության տարիներ | 1958 - 2011 |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | սցենարիստ, մոնտաժող, դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, վավերագրող ռեժիսոր, կինոռեժիսոր և մանկավարժ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0409646 |
Կենսագրություն
խմբագրելՕթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Վրացֆիլմ կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, մոնտաժող, Թբիլիսիի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ ռեժիսոր, 1961 թվականից՝ «Վրացֆիլմի» ռեժիսոր և սցենարիստ։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Դովժենկոյի արվեստանոց)։ 1962 թվականին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժը, 1964 թվականին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է։ Նրա «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմը 1966 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի և Ժորժ Սադուլ մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։ 1971 թվականին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո 1976 թվականին ռեժիսորն ասպարեզ է հանել «Հովվերգություն» կարճամետրաժ ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի։
1980-ականներից Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում։ 1984 թվականին նկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակը։ Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»ը (1989) և «Ավազակներ, գլուխ յոթերորդ»ը (1996)։ 1999 թվականին էկրան բարձրացավ Իոսելիանիի «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ Իոսելիանին ևս դեր ուներ։
Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում և արտասահմանում։ 1993 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին։ 2000 թվականին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986 թվականին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[11]։
Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 17-ին, 89 տարեկանում[12]։
Ֆիլմեր
խմբագրելՎավերագրական ֆիլմեր
խմբագրել- 1959 - Սապովնելա (Ծաղիկ, որը ոչ ոք չի կարող գտնել)[13]
- 1964 - Չուգուն
- 1969 - Հին վրացական երգ
- 1982 - «7 երգ սև-սպիտակ կինոյի համար» / 7 pièces pour le cinéma noir et blanc
- Euskadi, 1982
- 1988 - Տոսկանայի փոքրիկ մատուռը / Un petit monastère en Toscane
- 1994 - Վրաստանը միայնակ / Seule, Géorgie
Գեղարվեստական ֆիլմեր
խմբագրելԿարճամետրաժ
Լիամետրաժ
- 1966 - «Տերևաթափ» / გიორგობისთვე
- 1970 - «Ապրում էր մի երգող կեռնեխ» / იყო შაშვი მგალობელი
- 1975 - «Հովվերգություն» / პასტორალი
- 1984 - «Լուսնի սիրելիները» / Les favoris de la lune
- 1989 - «Եվ եղավ լույս» / Et la lumière fut
- 1992 - «Թիթեռների որս» / La Chasse aux papillons
- 1996 - Ավազակները, գլուխ VII / Brigands, chapitre VII
- 1999 - «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» / Adieu, plancher des vaches!
- 2002 - «Երկուշաբթի, առավոտ» / Lundi matin
- 2006 - «Այգիները աշնանը» / Jardins en automne
- 2010 - «Խաժամուժ» / Chantrapas
- 2015 - «Ձմեռային երգ»[14]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Умер Отар Иоселиани (ռուս.) — 2023.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Le cinéaste géorgien Otar Iosseliani, chantre des plaisirs simples, est mort — Le Monde.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Fichier des personnes décédées mirror
- ↑ https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
- ↑ L'Internaute
- ↑ 9,0 9,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 10,0 10,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Օթար Իոսելիանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Асатрян, Арпине (2023 թ․ դեկտեմբերի 17). «Кинорежиссер Отар Иоселиани умер в возрасте 89 лет». Главные новости в России и мире - RTVI (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ "Саповнела" Режиссер: Отар Иоселиани
- ↑ http://georgianpress.ru/sci-cult/35269-zimnyaya-pesnya-ot-otara-ioseliani.html Արխիվացված 2015-02-21 Wayback Machine «Зимняя песня» от Отара Иоселиани
Արտաքին հղումներ
խմբագրել- Օթար Իոսելիանիի մասին imdb.com կայքում
- Վրացական կինոյի լեգենդ Օթար Իոսելիանի ասուլիսը
- Օթար Իոսելիանի՝ «Ականջիս առ այսօր հայերենն է հնչում»
- Օթար Իոսելիանի․ Երբ հեռանում ես քո քաղաքից, պետք է հիշես, որ վերադառնալու ես արտասահման
- Рутковский А. — Провокационное интервью (2008 թ․ հոկտեմբերի 24). «До и после Иоселиани». «2000», № 43(435). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
- Лемхин М. — О фильме «Шантрапа» (2011 թ․ հոկտեմբերի 16). ««Шантрапа». Беседа с Отаром Иоселиани». «Чайка», №20(199). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Իոսելիանի» հոդվածին։ |