Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովվերգություն (այլ կիրառումներ)

«Հովվերգություն» (վրաց.՝ პასტორალი), 1975 թվականին ռեժիսոր Օթար Իոսելիանիի նկարահանած ֆիլմ։

Հովվերգություն
ռուս.՝ Пастораль և վրաց.՝ პასტორალი
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1975
Լեզուվրացերեն
ՌեժիսորՕթար Իոսելիանի
Սցենարի հեղինակՌևազ Ինանիշվիլի և Օթար Իոսելիանի
ԴերակատարներՆանա Իոսելիանի
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն95 րոպե

2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» անվանակարգում[1]։

Սյուժե խմբագրել

Թբիլիսիից երաժիշտները գալիս են գյուղ հանգստանալու և փորձերով զբաղվելու։ Նրանք խաղում են բնության գրկում, մինչ գյուղացիները շարունակում են իրենց կյանքը։ Սյուժեում գրեթե չկան շրջադարձեր և ոլորաններ։ Ֆիլմը կարող է ընկալվել որպես էսքիզ կամ զուտ գաղափար։ «Տարբեր աշխարհների» մարդանց մեկուսացվածության գաղափարը… Նրանք համագոյակցում են, բացեիբաց չեն մարտնչում, բայց և չեն հասկանում և ընդունում միմյանց։ Սակայն այդ ժամանակավոր հարևանությունը նրանց հոգիներում փոխում է ինչ-որ բան, թեկուզև քչերի և գրեթե աննկատելի։

Դերեր խմբագրել

  • Նանա Իոսելիանի
  • Թամար Գաբարաշվիլի
  • Միխայիլ Նանեիշվիլի
  • Նուքրի Դավիթաշվիլի
  • Բայա Մածաբերիձե

Մրցանակներ խմբագրել

  • FIPRESCI-ի մրցանակ, OCIC-ի մրցանակ - Պատվավոր հիշատակում, Նոր կինոյի ֆորում, Բեռլինի միջազգային կինոփառատոն, 1982

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել