Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ

ֆրանսիացի նկարիչ

Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ (գերմ.՝ August Friedrich Albrecht Schenck, ապրիլի 23, 1828(1828-04-23)[1][2][3][…], Glückstadt, Steinburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1] - հունվարի 1, 1901(1901-01-01)[1][3][4][…], Écouen[1]), նկարիչ, որը իր կյանքի մեծ մասն ապրել և աշխատել է Ֆրանսիայում[5]։ Ազգությամբ եղել է և՛ ֆրանսիացի, և՛ գերմանացի։

Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ
գերմ.՝ August Friedrich Albrecht Schenck
Ի ծնեգերմ.՝ August Friedrich Albrecht Schenck[1]
Ծնվել էապրիլի 23, 1828(1828-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրGlückstadt, Steinburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1]
Վախճանվել էհունվարի 1, 1901(1901-01-01)[1][3][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրÉcouen[1]
Քաղաքացիություն Duchy of Holstein և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
ՈճÉcole d'Écouen?
Ժանրբնանկար[1] և կենդանիների նկարչություն
ՈւսուցիչԼեոն Կոնիե
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 August Friedrich Albrecht Schenck Վիքիպահեստում
«Տանջանք», 1878, պահվում է Վիկտորիայի ազգային պատկերասրահում

Շենկը Ֆրանսիայում եղել է Լեոն Կոնյեի աշակերտը։ Նա հայտնի է դարձել իր բնապատկերներով և կենդանիների նկարներով[6]։ Նրա աշխատանքներն առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել են 1855 թվականին[7]։ «Տանջանք» կտավը[8] նրա ամենահայտնի յուղաներկ աշխատանքն է, այնտեղ պատկերված է ոչխար, որը սգում է իր գառան դիակի վրա՝ շրջապատված սև ագռավներով[9]։ Այն ձեռք է բերվել Մելբուռնի Վիկտորիայի ազգային պատկերասրահի կողմից 1880 թվականին[8]։ 1885 թվականին նկարիչը դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10]։ Շենկը մահացել Է Փարիզի մերձակայքում գտնվող Էկուեն համայնքում։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիքում Շենկը հեռացել է Գլյուկշտադտից, որը դեռ Դանիայի մի մասն էր կազմում, որպեսզի շահույթ ստանա որպես «գինու ճանապարհորդ» Գերմանիայում, Ռուսաստանում և Պորտուգալիայում։ Հինգ տարի անց նա Պորտուգալիայից մեկնել է Փարիզ, որտեղ ստացել է նկարչի կրթություն։ Նա դարձել է գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր Լեոն Կոնյեի (1794-1880) աշակերտը։ Այնուհետև Շենկը մշտապես հաստատվել է Ֆրանսիայում[11]։

27 տարեկան հասակում նա իր առաջին դեբյուտն է արել որպես նկարիչ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում 1855 թվականին։ 1857 թվականին մասնակցել է Շլեզվիգ-Հոլշտեյնի հոբելյանական ցուցահանդեսին։ Դրան հաջորդել է հաջող ստեղծագործական շրջան։ Նա հատկապես հայտնի է իր կենդանիների նկարներով։ Շենկը և ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորը (1822-1899) ամենապահանջված կենդանական նկարիչներն էին, որոնց աշխատանքները հավաքվում էին ամբողջ աշխարհում։

Մոտ 1862 թվականին Շենկը և նրա կինը՝ Լյուդովիկա Ստապաչինսկայան, ծնված Վարշավայում, բնակություն են հաստատել Էկուեն քաղաքում, Փարիզից մոտ 20 կմ հյուսիս։ Քաղաքը հայտնի է եղել որպես նկարիչների գաղութ։ Էկուենի դպրոցը գրավել է հայտնի նկարիչների, այդ թվում՝ Շառլ-Ֆրանսուա Դոբինյին, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և Մերի Կեսսետին[12][13][14][15]։

Շենկը ողջ երկրում եղել է հայտնի դեռ կենդանության օրոք, երբ նրա աշխատանքները ձեռք բերեցին խոշոր թանգարանները։ Այդ ժամանակից ի վեր նրա նկարները ձեռք են բերվել ամբողջ աշխարհի թանգարանների կողմից։ Նկարում, որը նա վերնագրել է «Մոլորվածները», պատկերված է ոչխարների նախիր՝ երկու շների ուղեկցությամբ։ Առաջին պլանում պատկերված են ձնաբքի ժամանակ կույտի մեջ ընկած ոչխարները, իսկ հետին պլանում ներկայացված է խաչով հուշարձան որպես կրոնական սիմվոլ։ Այժմ նկարը կախված է Մանհեթենի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում։

Օգոստոս Շենկը մահացել է 1901 թվականի հունվարի 1-ին[16]։ Նրա գերեզմանը գտնվում է Էկուենում, որտեղ նրա անունով է կոչվել նաև ճանապարհը (rue Auguste Schenck)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://rkd.nl/nl/explore/artists/70333
  2. 2,0 2,1 August Friedrich Albrecht Schenck (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. «August Friedrich Albrecht Schenck». Netherlands Institute for Art History. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  6. «August Friedrich Albrecht Schenck - Biography». askART. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին. «Biography excerpted from the unpublished catalog by Edward P. Bentley for the Haussner Restaurant in Baltimore, Maryland, titled: Haussner's, The Children.»
  7. Clement, Clara Erskine; Hutton, Laurence (1893). Artists of the Nineteenth Century and Their Works (անգլերեն) (6 ed.). Boston: Houghton, Mifflin and Company.
  8. 8,0 8,1 «Anguish (Angoisse)». National Gallery of Victoria. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  9. Dowse, Nicola (2021 թ․ ապրիլի 15). «The story behind the NGV's 'sad sheep painting' and the mysterious artist who painted it». Time Out Melbourne (անգլերեն).
  10. «Restoration of Schenck's Orphan». Musée d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  11. Sass, Johann (1904). Schenck, August Friedrich Albert (գերմաներեն). Georg Reimer. էջ 151. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  12. «La galerie de tableaux». Ville d'Ecouen. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին.
  13. Searle, Peter. «L'ÉCHIR (1880)». Albert (or Albrecht) Schenck (1828-1901). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  14. «Tableau de l'Agneau Mystique». Inventaire Général du Patrimoine Culturel (ֆրանսերեն). Région Île-de-France. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  15. 15,0 15,1 «Auguste Frédéric Albert Schenck-E». Les Peintres d'Ecouen. Association « L’Ecole d’Ecouen ». 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  16. Bénézit, Emmanuel, ed. (1924). «August Friedrich Schenck». Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆրանսերեն). Paris: Ernest Gründ. էջ 737.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ» հոդվածին։