Քևին Միդ Ուիլյամսոն (անգլ.՝ Kevin Meade Williamson, մարտի 14, 1965(1965-03-14)[1], Նոր Բերն), ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և դերասան, իր հայտնի ստեղծած հեռուստասերիալներից են «Վամպիրի օրագրերը» (2009-այժմ), «Հետևողները» (2013-2015), «Սթալքեր» (2014-2015)։ Նա նաև գրել է «Ճիչ» սլեշեր ֆիլմի սցենարը և դրա շարունակությունները՝ «Ճիչ 2» և «Ճիչ 4»։ Նա նաև գրել է «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ», «Ֆակուլտետ», «Սովորեցնել Տիկին Թինգլին» և «Անիծված» ֆիլմերի սցենարները։

Քևին Ուիլյամսոն
Kevin Meade Williamson
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1965(1965-03-14)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՆոր Բերն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱրևելյան Կարոլինայի համալսարան
ԵրկերԵս գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ, Վամպիրի օրագրերը, Ճիչ և Sick?
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 Kevin Williamson Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ուիլյամսոնը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Նյու Բերն քաղաքում, Ֆեյ և Ուայդ Ուիլյամսոնի կրտսեր որդին է։ Լինելով ձկնորսի որդի, Քևինի կյանքն անցել է Տեխասում։ Նրա ընտանիքը վերադարձել է Հյուսիսային Կարոլինա, նրա ավագ դպրոցի համար։ Նա ընդունվեց Հարավային Կարոլինայի համալսարան Գրինվիլում, որտեղ նա ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան։

Նա Entertainment Weekly ամսագրի լրագրող Մելիսա Մաերզին ասել է. «Երբ ես մեծանում էի, իմ մայրը և հայրը ինձ տարան Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում գտնվուղ Պոյի թանգարան։ Դա մի փոքրիկ տնակ էր քաղաքի կենտրոնում և պատերի վրա գրված էր «Ագռավը» պոեմը։ Դու պետք է տեղափոխվեիր մի սենյակից մյուսը, որպեսզի կարդայիր ամբողջ պոեմը։ Ես մտածում էի, որ դա աշխարհի ամենազիլ բանն է»[2]։

Կարիերա խմբագրել

1990-95 խմբագրել

Ուսումը ավարտելուց հետո նա տեղափոխվում է Նյու Յորք, որպեսզի զարգացնի իր դերասանական կարիերան։ 1990 թվականին նա տեղափոխվեց Լոս Անջելես։ Լոս Անջելեսի համալսարանում, սցենարիստի դասեր ստանալու ժամանակ նա գրում է իր առաջին ֆիլմի սցենարը՝ «Սպանել Տիկին Թինգլին» (որը հետագայուն անվանափոխվեց և դարձավ «Սովորեցնել Տիկին Թինգլին»), որը 1995 թվականին գնվեց արտադրական ընկերության կողմից։

1995-99 խմբագրել

Ճիչ խմբագրել

Ուիլյամսոնը ոգեշնչվելով 1994 թվականի մարտի 9-ին թերթում գրված հոդվածից, որը Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ նահանգում գտնված սերիական մարդասպանի մասին էր, ով տանջում էր աշակերտներին, որոշում է գրել սարսափ ֆիլմի սցենար, որը կկոչվեր «Սարսափ ֆիլմ»։ Նրա կերպարները տեսել էին բազմաթիվ դասական սարսափ ֆիլմեր (օրինակ՝«Հելոուին», «Էլմ փողոցի մղձավանջը»)։ 1995 թվականի գարնանը Miramax կինոընկերությունը 400․000 դոլլարով գնեց ֆիլմի սցենարը իր ներ լեյբլի՝ Dimension Films համար։ Ֆիլմը անվանափոխվեց և դարձավ «Ճիչ», ֆիլմի ռեժիսորն էր Ուես Քավենը։ Ֆիլմը ԱՄՆ֊ում թողարկվել է 1996 թվականի դեկտեմբերի 20-ին։

Քևին Ուիլյամսոնը սցացավ Saturn Award for Best Writing մրցանակը, 1996 թվականին «Ճիչ-ի վրա կատարած իր աշխատանքի համար։

1997 թվականին Dimension Films֊ը թողարկեց «Ճիչ 2» ֆիլմը, որի սցենարը նույնպես գրել էր Ուիլյամսոնը։ «Ճիչ 2»-ից հետո շարունակաբար թողարկվեցին՝ երրորդ մասը՝ «Ճիչ 3», չորրորդ մասը՝ «Ճիչ 4» և «Ճիչ» հեռուստասերիալը։

Ես գիտեմ, թե դու ինչ ես արել անցած ամառ խմբագրել

1997 թվականին Ուիլյամսոնը գրեց իր երկրորդ ֆիլմը՝ «Ես գիտեմ, թե դու ինչ ես արել անցած ամառ», որի հիմք է ծառայել Լուիս Դունկանի նույն անունով պատմվածքը։ Չնայած ֆիլմ քննադատների կողմից ստացավ բացասական ակնարկներ, սակայն այն օգնեց զարգացնել Ջենիֆեր Լավ Հյուիթի, Ֆրեդի Պրինց Կրտսերի, Սառա Միշել Գելարի և Ռայան Ֆիլիպեի դերասանական կարիերանները։

1999-2009 խմբագրել

1999 թվականին Ուիլյամսոնը գրեց նոր ֆիլմ՝ «Ամայի», որի դերակատարներից էր Ռեբեկա Գեյհարթը։

2001 թվականին Ուիլյամսոնը ստեղծեց «Փառքի օրեր» հեռուստասերիալը The WB հեռուստաընկերության համար։

Ուիլյամսոնը գրեց մեկ այլ ֆիլմի սցենար և Ուես Քավենը, ով ֆիլմի ռեժիսորն էր, այն անվանեց «Անիծված»։ Դերակատարներն էին՝ Քրիստինա Ռիչին, Ջեսսի Էիսենբերգը, Ջոշուա Ջեքսոնը և Շանոն էլիզաբեթը։ Մի քանի սցենարային փոփոխությունների պատճառով նրանց ֆիլմի հաշվին գովազդի համար բավարար գումար չէր բավականացնում, և ֆիլմը չհաջողվեց ցուցադրել։

Նույն տարում թողարկվեց Ուիլյամսոնի նոր ֆիլմը՝ «Թույն», որը Լուիզիանայում գտնվող մի խումբ դեռահաս մարդասպանների մասին է։ Ուիլյամսոնը ներկայացավ որպես ֆիլմի պրոդյուսեր, բայց սցենարի հեղինակն ինքը չէր։

2009-այժմ խմբագրել

Ուիլյամսոնը սկսեց զարգացնել մի նոր հեռուստասերիալ, որը անվանվեց «Վամպիրի օրագրերը», որի հիմք էր ծառայել Լ․Ջ Սմիթի նույն անունով գիրքը։ Հեռուստասերիալը պատմում է Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) մասին, ով սիրահարվում է վամպիր Ստեֆան Սալվատորին (Փոլ Ուեսլի) և շուտով իրեն գտնում է Ստեֆանի ավագ եղբոր՝ Դեյմոն Սալվատորեի (Իեն Սոմերհոլդեր) կողքին, ինչպես այդ ժամանակ, եղբայրները ունեցել են նույնպիսի հարաբերություններ անցյալում Քեթրին Պիրսի (նույնպես Նինա Դոբրև) հետ։ Ֆիլմը անդրադառնում է Ելենայի ընկերներին և հորինված քաղաք Միստիկ Ֆոլսի (Վիրջինիայի նահանգ) բնակիչներին։ «Վամպիրի օրագրերը»֊ի պրեմիերան եղել 2009 թվականի սեպտեմբերի 10-ին և դարձել միջազգային հիթ։

Ուիլյամսոնը զարգացրեց նոր հեռուստասերիալ, որը կոչվում էր «Գաղտնի շրջանակը» և հեռուստասերիալի հիմք էր ծառայել «Վամպիրի օրագրերը» գրքի հեղինակ Լ․Ջ․ Սմիթը։ Ֆիլմը պատմում է 6 դեռահաս կախարդների մասին։ Ֆիլմը սկսվել է հեռարձակվել 2011 թվականի սեպտեմբերի 15֊ին, «Վամպիրի օրագրերը»֊ի երրորդ եթերաշրջանի հեռարձակումից անմիջապես հետո[3]։

Ուիլյամսոնը հանդիսացել է «Ճիչ 4» ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը, ֆիլմի նկարահանումները սկսվել 2010 թվականին, սկսել են թատրոններում ցուցադրել 2011 թվականի ապրիլի 12-ից[4]։

Ուիլյամսոնը ստեղծեց «Հետևողները» հեռուստասերիալը, որի գլխավոր դերակատարն էր Քևին Բեյքոնը։ Հեռուստասերիալը պատմում է նախկին ՀԴԲ-ի ագենտի մասին, ով գտնում է իրեն սերիական մարդասպանների ցանցի մեջտեղում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Ֆիլմ Նշանակությունը Նշումներ
1996 Ճիչ Հեղինակ Ռեժիսոր՝ Ուես Քրեվեն
1997 Ես գիտեմ, թե դու ինչ ես արել անցած ամառ Սցենարի հեղինակ Ռեժիսոր՝ Ջիմ Գելեսպի

Վերցված է Լուիս Դունկանի նույնանուն վեպից

1997 Ճիչ 2 Հեղինակ և փոխ-գործադիր պրոդյուսեր Ռեժիսոր՝ Ուես Քրեվեն

Ճիչ ֆիլմի երկրորդ մասը

1998 Հելոուին։ 20 տարի հետո փոխ-գործադիր պրոդյուսեր Ռեժիսոր՝ Սթիվ Մայներ
1998 Ֆակուլտետ Հեղինակ Ռեժիսոր՝ Ռոբերտ Ռոդրիգես
1999 Սովորեցնել տիկին Թինգլին Հեղինակ և ռեժիսոր Իրական անվանումը՝ «Սպանել տիկին Թինգլին»
2000 Ճիչ 3 փոխ-գործադիր պրոդյուսեր Ռեժիսոր՝ Ուես Քրեվեն

Ճիչ ֆիլմի երրորդ մասը

2005 Անիծված Հեղինակ և փոխ-գործադիր պրոդյուսեր Ռեժիսոր՝ Ուես Քրեվեն
2005 Թույն Պրոդյուսեր Ռեժիսոր՝ Ջիմ Գելեսպի
2011 Ճիչ 4 Հեղինակ և փոխ-գործադիր պրոդյուսեր Ռեժիսոր՝ Ուես Քրեվեն

Ճիչ ֆիլմի չորրորդ մասը

Հեռուստասերիալ խմբագրել

Տարի Անվանում Հեռուստաալիք Նշանակությունը Նշումներ
1998-1999, 2003 Դաուսոնի առուն The WB Հեռուստասերիալի ստեղծող

Հեղինակ (1998-1999, 2003) Գործադիր պրոդյուսեր

Վեց եթերաշրջան. 128 սերիա
1999 Ամայի ABC Հեռուստասերիալի ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Մեկ եթերաշրջան. 13 սերիա
2002 Փառքի օրեր The WB Հեռուստասերիալի ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Մեկ եթերաշրջան. 13 սերիա
2007 Թաքնված Պալմս The CW Հեռուստասերիալի ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Մեկ եթերաշրջան. 8 սերիա
2009-այժմ Վամպիրի օրագրերը The CW Հեռուստասերիալի փող-ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Վերցված է Լ.Ջ. Սմիթի «Վամպիրի օրագրերը» գրքից
2011-2012 Գաղտնի շրջանակը The CW Հեռուստասերիալի փող-ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Մեկ եթերարջան. 22 սերիա

Վերցված է Լ.Ջ. Սմիթի «Գաղտնի շրջանակը» գրքից

2013-2015 Հետևողները Fox Հեռուստասերիալի ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Երեք եթերաշրջան. 45 սերիա
2014-2015 Սթալքեր CBS Հեռուստասերիալի ստեղծող

Հեղինակ և գործադիր պրոդյուսեր

Մեկ եթերաշրջան. 20 սերիա

Դերակատար խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Անվանում
1995 Կեղտոտ կապիկ Հարբաց ամերիկացի տղա ինքնուրույն ֆիլմ
1996 Տաք տոմս Հաքեր
1997 Ճիչ 2 Լրագրող

Հեռուստասերիալ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1990 Ուրիշ աշխարհ Դուգի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. «9 նոր հեռուստասերիալներ։ «Հետևողները»». 2013 թ․ հունվարի 11: 54–55. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «CW Gives Full-Season Orders To 'Hart Of Dixie' & 'Secret Circle', Goes 3-For-3». Deadline (Deadline.com). 2011 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Ճիչ 4, Սպանության դրվագներ և կատակերգություն». BloodyDisgusting.