Ֆրեդի Պրինց Կրտսեր

ամերիկացի դերասան

Ֆրեդի Պրինց Կրտսեր (անգլ.՝ Freddie Prinze, Jr., մարտի 8, 1976(1976-03-08)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։

Ֆրեդի Պրինց Կրտսեր
Ֆրեդի Պրինց Կրտսերը 2007 թվականի ապրիլին
Ծնվել էմարտի 8, 1976 (48 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԿրթությունԼա Կուևա ավագ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1995 — այժմ
ԸնտրանիԱստղային պատերազմներ։ Ապստամբներ և Scooby-Doo?
Ծնողներհայր՝ Ֆրեդի Պրինց[1], մայր՝ Kathy Prinze?
Ամուսին(ներ)Սառա Միշել Գելար
Երեխա(ներ)Շառլոտա Պրինց և Ռոքի Պրինց
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0005327
Ֆրեդի Պրինց Կրտսեր՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

 
Ֆրեդին կնոջ՝ Սառա Միշել Գելարի հետ

Ամբողջական անունը՝ Ֆրեդի Ջեյմս Պրինց կրտսեր, ծնվել է 1976 թվականի մարտի 8-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Նրա հայրը 70-ականներին հայտնի կոմիկ Ֆրեդի Պրինցն է (նա ինքն իրեն գնդակահարել է երկարատև դեպրեսիայի հետևանքով, երբ որդին մեկ տարեկան էլ դեռ չկար), մայրը՝ անշարժ գույքի գործակալ Քեթի Էլեն Կոխրենը[3]։ Ֆրեդին ունի իսպանական ծագում հոր կողմից։ Նա մեծացել է Ալբուկերկեում (նահանգ Նյու Մեքսիկո)` որպես կաթոլիկ[4]։ Մանուկ ժամանակ ամառը հաճախ անցկացրել է Պուերտո Ռիկոյում` իր հայրական տատիկի հետ[5]։ Այնտեղ նա իմացել է իսպանական մշակույթի մասին, ազատ տիրապետում է իսպաներենի և իտալերենի։ Ֆրեդին ավարտել է La Cueva High School Ալբուկերկեում և հետո տեղափոխվել է իր ծննդավայրը՝ Լոս Անջելես։

Կարիերա խմբագրել

Իր առաջին դերը Ֆրեդի Պրինց Կրտսերը խաղացել է 1995 թվականին «Մաթերսների ընտանիքը» սերիալում։ Վերջին տարիներին Պրինցն սկսել է նկարահանվել երիտասարդական ֆիլմերում, օրինակ՝ «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» և նրա շարունակությունը՝ «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»։ 1999 թվականին նկարահանվել է «Այդ ամենը նա է» ֆիլմում, որում կատարած դերը նրան համաշխարհային ճանաչում բերեց։

Հետագայում Ֆրեդի Պրինց Կրտսերը նկարահանվել է «Էսկադրիլիայի հրամանատար», «Միայն դու և ես», «Տղաներ և աղջիկներ», «Ամառային խաղեր» ֆիլմերում։ 2000 թվականին People ամսագիրը ճանաչել է Պրինցին աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը։

2002 թվականին Ֆրեդին խաղացել է Ֆրեդ Ջոնսին «Սքուբի Դու» ֆիլմում, իսկ 2004-ին՝ նրա շարունակությունում՝ «Սքուբի Դու 2. Հրեշները ազատության մեջ»։ Նա հրավիրված աստղ էր «Ընկերներ» հեռուստասերիալում։ 2005-2006 թվականներին խաղացել է գլխավոր դեր «Ֆրեդի» ֆիլմում[6]։ Հայտնի է նաև որպես ձայնային կրկնօրինակման դերասան։ Կրկնօրինակել է «Մոխրոտիկի նոր արկածները» և «Դելգո» մուլտֆիլմերի գլխավոր հերոսներին, ինչպես նաև «Mass Effect 3» խաղի հերոս Ջեյմս Վեգուին։ Կրկնօրինակել է «Dragon Age: Inquisition» խաղի հերոս Երկաթե Ցլին։

2019 թվականի մարտին Ֆրեդին խաղում էր Նենսի Դրյուի հոր` Կարսոն Դրյուի դերը «Նենսի Դրյու» հեռուստասերիալում, սակայն հետագայում փոխարինվեց Սքոթ Վուլֆով[7]։ Նա նաև կրկնօրինակել է Թիմին և Ջիմին «Քիմ` հինգ գումարած» «Քիմ` հինգ գումարած. ժամանակի պայքար» մուլտսերիալում։

Անձնական կյանք խմբագրել

Երեք տարի հանդիպել է դերասանուհի Կիմբերլի Մաքալլոյի հետ[8]։ 2002 թվականին Պրինց կրտսերը ամուսնացել է դերասանուհի Սառա Միշել Գելարի հետ։ Ամուսնության արարողությունը անցել է Պուերտո Վալյարտայում (Խալիսկո)։ Հետագայում Սառան իր անունը փոխեց՝ Սառա Միշել Պրինց[9][10]։ 2009 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսինները ունեցան դուստր, ում անվանեցին Շառլոտա Գրեյս Պրինց (անգլ.՝ Charlotte Grace Prinze), իսկ 2012 թվականի սեպտեմբերին լույս աշխարհ եկավ նրանց որդին` Ռոքի Ջեյմս Պրինցը[11]։

Ֆրեդին սիրում է պարել և հավաքել կոմիքսներ։ Նա նաև սիրում է ֆուտբոլ և Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, արևելաասիական ֆիլմերի սիրահար է[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1995 Ընտանեկան հարցեր Family Matters դաժան տղա
1996 Ջիլիանը ծննդյան օրը To Gillian on Her 37th Birthday Ջոյ Բոսթ
1997 Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ I know what you did last summer Ռեյ Բրոնսոն
1997 Տունը, որտեղ ասում են` Այո The House of Yes Էնթոնի Պասկալ
1998 Փողի արքաները Money kings Թոնի
1998 Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ I Still Know What You Did Last Summer Ռեյ Բրոնսոն
1999 Այդ ամենը նա է She's All That Զակ
1999 Էսկադրիլիայի հրամանատար Wing Commander Քիրստոֆեր Բլեր
2000 «Միայն դու և ես» Down to You Էլ Կոնելի
2000 Տղաներ և աղջիկներ Boys and Girls Ռայան Ուոկեր
2001 Վերև կրունկներով Head Over Heels Ջիմ Ուինսթոն
2001 Ամառային խաղեր Summer Catch Ռայան Դան
2001 Սքուբի Դու Scooby-Doo Ֆրեդ Ջոնս
2002 Ընկերներ Friends Սենդի
2002 Սքուբի Դու 2.Հրեշները ազատության մեջ Scooby-Doo 2։ Monsters Unleashed Ֆրեդ Ջոնս
2004-2006 Բոստոնի իրավաբանները Boston Legal Դոննի Կրեյն
2005-2006 Ֆրեդի Freddie Ֆրեդի Մորենո
2005 Հավ-ռոբոտ Robot Chicken Ֆրեդ Ջոնս
2006 Ջորջ Լոպեզ George Lopez Ֆրեդի
2006 Շնաձկան խայծ Shark Bait Պի
2007 Մոխրոտիկի նոր արկածները Happily N'Ever After Ռիկ
2007 Բրուքլինի օրենքները Brooklyn Rules Մայքլ Թյորնր կրտսեր
2008 Դելգո Delgo Դելգո
2008 Ինչպես Ջեքը հանդիպեց Ջիլլին Jack and Jill vs. the World Ջեք
2010 24 24 Կոուլ Օրտիս
2013 Իսթ Էնդի կախարդները Witches of East End Լեո
2014 Աստղային պատերազմներ.Ապստամբներ Star Wars Rebels Կեյնան Ջարուս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.filmreference.com/film/91/Freddie-Jr-Prinze.html
  2. Discogs — 2000.
  3. «Ֆրեդի Պրինց Կրտսերի կենսագրությունը (1976-)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  4. Associated, Press (2009 թ․ փետրվարի 10). «Prinze brings his family values to 'Freddie'». Early Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Zap2it - TV news - 'Freddie' Prinze Savors Tough Demands». Tv.zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  6. «Ֆրեդի Պրինց Կրտսեր Ֆրեդի Մորենոն է «Ֆրեդի» ֆիլմում». Wchstv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  7. Petski, Denise (2019 թ․ մարտի 15). «Freddie Prinze Jr. To Star In the CW's Nancy Drew Pilot». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  8. «Freddie Prinze Jr . com». Freddieprinzejr.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  9. Kaplan, Don. Նոր Պրինց. Սառան վերցրել է ամուսնու անունը. New York Post. November 16. 2007.
  10. Գելարը վերցրել է Պրինցի անունը Արխիվացված 2007-12-21 Wayback Machine. SFGate.com. November 16, 2007.
  11. Կապլան, Դավիդ (Սեպտեմբերի 22, 2009 թվական). «Սառա Միշել Պրինցը և Ֆրեդի Պրինցը աղջիկ են ունեցել». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է մարտի 8, 2010 թվական-ին.
  12. «V Graham Norton» Episode #3.9

Արտաքին հղումներ խմբագրել