Նախքան մենք կբաժանվենք

(Վերահղված է Մինչ մենք կբաժանվենքից)

Նախքան մենք կբաժանվենք (անգլ.՝ Before We Go, սկզբնապես վերնագրված՝ 1:30 Գնացք), Քրիս Էվանսի ռոմանտիկ ֆիլմը։ Վերջինս Էվանսի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմում խաղում են նաև Էլիս Իվը և Մարկ Քեսենը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[7]։ Ֆիլմի առաջին թրեյլերը ներկայացվել է 2015 թվականի հուլիսի 21-ին, իսկ ամբողջովին ֆիլմը ազատ արտոնագրով ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին Radius-TWC-ի կողմից[8][9]։

Նախքան մենք կբաժանվենք
անգլ.՝ Before We Go
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2014, նոյեմբերի 12, 2015[1] և նոյեմբերի 19, 2015[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Էվանս[3][4]
ՊրոդյուսերՀովարդ Բոլդուին
Սցենարի հեղինակՌոնալդ Բես, Chris Shafer? և Paul Vicknair?
ԴերակատարներՔրիս Էվանս[4][5], Էլիս Իվ[6], Մարկ Կասեն[6] և Սքոթ Էվանս[6]
ՕպերատորՋոն Գուլեսերիան
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Նյու Յորքում երիտասարդ կինը շտապում է, որպեսզի հասնի Բոստոն մեկնող 1։30-ի գնացքին։ Նրա պայուսակը գողացել են, և չունենալով ոչ ոք և ոչինչ՝ աղջիկը մոլորվում է Նյու Յորքի խավար փողոցներում։ Նիկն առաջարկում է իր օգնությունը. նրանք փորձում են գտնել Բրուքի պայուսակը, ապա փորձում են փող գտնել, որովհետև Բրուքը պիտի տուն հասնի իր ամուսնուց շուտ։ Սակայն այդպես էլ չեն կարողանում փող գտնել։ Բրուքը զանգահարում է ընկերուհուն՝ խնդրելով գնալ իրենց տուն ու վերցնել նամակը, որ ինքը թողել է ամուսնու համար։ Սակայն շուտով պարզվում է, որ նա չի գտել բանալին։

Բրուքը պատմում է, որ ինքը պատահաբար իմացել է ամուսնու դավաճանության մասին, կարդացել է նրանց նամակագրությունը, սակայն չի համարձակվել լքել ամուսնուն, որովհետև վախեցել է մնալ մենակ։ Շուտով ամուսինը դադարեցրել է հանդիպումները այն կնոջ հետ, այսիսնքն՝ նա ընտրել է Բրուքին։ Նյու Յորք ուղևորվելուց առաջ Բրուքը կարդացել է այն կնոջ նամակը, թողել է նամակը, որով ամուսնուն հայտնում է, որ ցանկանում է բաժանվել։ Սակայն ամուսնու զանգից իմանում է, որ նա չի գնացել հանդիպման ու վերադառնում է տուն։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի մասին առաջին անգամ հայտարարվել է 2013 թվականի օգոստոսին, երբ Քրիս Էվանսը իր առաջին ռեժիսորական փորձերը սկսեց[10]։ Ֆիլմի քասթինգը տեղի ունեցավ հոկտեմբեր ամսին և Էլիս Իվը պայմանագիր կնքեց ֆիլմարտադրողների հետ, որպեսզի խաղա ֆիլմում կնոջ գլխավոր դերը[11]։

Ֆիլմի նկարահանումները սկսեցին 2013 թվականի դեկտեմբերին Մանհեթենի Ստորին Իսթ-Սայդ թաղամասումnւմ և տևել է 19 օր[12][13]։

2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Տորոնտոյի կինոփառատոնն է ընտրվել որպես ֆիլի պրեմիերայի անցկացման վայր, բայց ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվել ինքը՝ ֆիլմը։ «1:30 Գնացք» վերնագիրը փոխվել էր և դարձել «Նախքան մենք կբաժանվենք»[14][15]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի երաժշտության հեղինակը Քրիս Ուեսթլեյքն է[16]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[17]։ Մինչ պրեմիերան հայտարարվել էր, որ Radius-TWC-ն ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման բոլոր իրավունքները[18]։ 2015 թվականի մայիսի 22-ին ֆիլմը ներկայացվեց նաև Սիեթլի միջազգային կինոփառատոնի ժամանակ[19]։ Ֆիլմը՝ որպես պահանջարկի հոլովակ, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 21-ին, իսկ ազատ արտոնագրով թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt0443465/
  4. 4,0 4,1 http://www.dvdsreleasedates.com/movies/7630/before-we-go
  5. http://www.metacritic.com/movie/before-we-go
  6. 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Toronto Film Festival Lineup». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  8. Ron Bass (2015 թ․ հուլիսի 20). «Before We Go». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  9. «Before We Go Trailer Starring Chris Evans and Alice Eve». Collider.
  10. Fleming Jr., Mike. «Chris Evans To Helm '1:30 Train' Before Reprising Captain America In 'Avengers 2'». Deadline. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  11. McNary, Dave. «Alice Eve Boards Chris Evans' '1:30 Train'». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  12. Setoodeh, Ramin (2014 թ․ մարտի 25). «'Captain America's' Chris Evans Says He's Ready to Leave Acting Behind». Yahoo.
  13. Maresca, Rachel. «Chris Evans spotted on cozy dinner date with co-star Alice Eve». NY Daily News. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  14. Linda Barnard. «TIFF shows strength with first batch of 2014 premieres». Toronto Star Newspapers. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  15. Greg Gilman. «Captain America Cozies Up With Alice Eve in First Look at Chris Evans' Directorial Debut (Photo)». Yahoo. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Chris Westlake to Score Chris Evans' 'Before We Go'». filmmusicreporter.com. 2014 թ․ հուլիսի 25. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  17. Toronto International Film Festival. «TIFF.net - Before We Go». TIFF. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  18. Michele Debczak (2014 թ․ սեպտեմբերի 11). «RADiUS-TWC Nabs Chris Evans' Directorial Debut, 'Before W - Indiewire». Indiewire.
  19. «Before We Go». Seattle International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.