Դիաննա Էլիզ Էյգրոն (անգլ.՝ Dianna Elise Agron, ապրիլի 30, 1986(1986-04-30)[1], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել ու պարուհի։ Դիաննան նաև You, Me, and Charlie-ն կայքի ստեղծողն է, որում նկարներով նկարագրվում է իր սերը երաժշտության, արվեստի ու այլ նախասիրությունների նկատմամբ։ Դիաննան հանրությանը հայտնի է դարձել "Երգչախումբ" սերիալի գլխավոր հերոսներից մեկի ` Քուին Ֆաբրեի դերը տանելու շնորհիվ։

Դիաննա Էյգրոն
Ծնվել էապրիլի 30, 1986(1986-04-30)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՍավաննա, Ջորջիա, ԱՄՆ[2]
ԿրթությունBurlingame High School? և հրեական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, հեռուստառեժիսոր, բլոգեր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոդել և թատրոնի դերասանուհի
Ժանրերփոփ, ջազ, lounge music? և թեթև երաժշտություն
Ամուսին(ներ)Winston Marshall?
Համատեղ ապրող(ներ)Ալեքս Փեթիֆեր, Սթեն Սեբաստիան և Քրիս Էվանս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դիաննան ծնվել է Ջյորջիա նահանգում, բայց անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը Տեխասում ու Կալիֆորնիայում։ Նա Մերի ու Ռոնալդ Էյգրոնների դուստրն է։ Էյգրոնի հայրի ծագմամբ ռուս էր, ու իրենց ազգանունը ծագել է Էյգրոնսկի ռուսական ազգանունից։ Դիաննան Ջեյսոն անունով երիտասարդ եղբայր ունի։ Նա մանկուց ստացել է բազմաթիվ դերեր դպրոցական միջոցառումներում ու թատրոններում։ Դիաննայի հրեշտակային ձայնը ծնողները նշմարել են մանկուց, բայց երբեք նրան որևէ երածշտական դասերի չեն տարել։

Կարիերա խմբագրել

Դիաննան որպես դերասանուհի իր կարիերան սկսել է 2006 թվականին ` նկարահանվել միանգամից մի քանի ֆիլմերում ու հեռուստաշոուներում։ Դիաննան հայտնի դարձավ բոլորին "Վերոնիկա Մարս" և "Հերոսները" սերիալներում տարած դերերի համար։ Նա սկսեց ավելի մեծ համբավ վայելել երբ տարավ իր թերևս ամենահայտնի ու հիշվող դերը ` Քուին Ֆաբրեյի դերը "Երգչախումբ" աշխարհահռչակ երիտասարդական հեռուստասերիալում։ Այս դերի համար նա արժանացավ բազմաթիվ մրցանակների ու այլ պարգևատվությունների։ Դիաննան մինչ այժմ խաղում է սերիալում, սակայն այլևս գլխավոր դերակատարը չէ ու սերիալում հայտնվում է միայն կարևորագույն սերիաներում։ Դիաննան բացի սերիալներում ու տեսահոլովակներում նկարահանվելուց նկարահանվել է նաև բազմաթիվ աշխարհահռչակ ֆիլմերում, դրանցից են հայուհի Շերի ու Քրիստինա Ագիլերայի ընկերակցությամբ "Բուրլեսք" ֆիլմը, "Ես Չորրորդ Համարն եմ" ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որտեղ Դիաննան գլխավոր դերակատարուհի էր և այլ բազմաթիվ ֆիլմեր։ Դիաննան 2013 թ.-ին նկարահանվել է նաև Ռոբերտ Դե Նիրոյի հետ "Ընտանիքը" կատակերգական մարտաֆիլմում։ Այժմ Դիաննան շարունակում է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում ու տեսահոլովակներում։ Դիաննան իր ուժերն է փորձել նաև ռեժիսուրայում, դառնալով մեկ կարճամետրաժ ֆիլմի ու մի տեսահոլովակի ռեժիսոր։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր

Տարի Անվանում Դեր Նշումներ
2006 Կեսգիշերից Հետո։ Կյանքը Ճաղերի Ետևում Քելլի Հեռուստաֆիլմ
2006 Երբ Անծանոթը Կանչում է Չիրլիդեր կամեո
2007 T.K.O. Դիաննա
2007 Սքիդ Մարքս Մեգան
2007 Սրընթացները Քայլիի աղջիկը Կարճամետրաժ
2009 Ընթրիք Ռաֆաելի Հետ Դիաննա Կարճամետրաժ
2009 Անանուն Հայտնիներ Սեդի Հեռուստաֆիլմ
2009 Ֆուքսիա Փիղը Շարլոթ Հիլլ Կարճամետրաժ
2010 Համարձակ Բնածին Սամանտա
2010 Ռոմանտիկները Մինոու Հայես
2010 Բուրլեսք Նատալի
2011 Որսորդները Ալիս
2011 Ես Համար Չորսն եմ Սառա Հարթ
2011 Երգչախումբ։3D Համերգ Քուին Ֆաբրեյ
2013 Ընտանիքը Բելլ Բլեյք/Բելլ Մանզոնի
2014 Միություն Պատմող Փաստագրական
2014 Դավադրություն Ջեքիլ Կղզում Ամելիա Ռոնդարտ
2014 Կայծակաճարմանդ Դալիա Ընթացքում
2014 Կիսաքանդ Ֆինլի Նկարահանվում է
2015 Մեն Մենակ Նկարահանվում է
2015 Հավակնորդները Վիկտորիա

Հեռուստատեսություն

Տարի Անվանում Դեր Նշումներ
2006 Տանը Մոտ Խմած աղջիկ 1 սերիա
2006 CSI: Նյուք Յորք Ջեսիկա Գրանտ 1 սերիա
2006 Դրեյքն ու Ջոշը Լեքսի 1 սերիա
2006 Շնաձուկ Ջիա Մելլոն 1 սերիա
2006–2007 Վերոնիկա Մարս Ջեննի 3 սերիա
2007 Հերոսները Դեբբի Մարշալլ 5 սերիա
2007 Սա Զբոսանքի Աշխարհ է Հարփեր Հիմնական կազմ։13 սերիա
2008 Համարներ Քելլի Ռանդ 1 սերիա
2009–2014 Երգչախումբ Քուին Ֆաբրեյ Գլխավոր դեր (Սեզոններ 1–3)
Հրավիրված աստղ (Սեզոններ 4–5);71 սերիա

Որպես Ռեժիսոր

Տարի Անվանում Նշումներ
2009 Ֆունքսիա Փիղը Կարճամետրաժ, նաև պրոդյուսերն ու սցենարիստն է
2010 Մարմին Տեսահոլովակ

Տեսահոլովակներ

Տարի Անվանում Արտիստ Նշումներ
2013 "Just Another Girl (Ողղակի Ուրիշ Աղջիկ)" The Killers Գլխավոր դերակատարուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1011377381 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիաննա Էյգրոն» հոդվածին։