Քրիստիան դե Պորտզամպարկ
Քրիստիան դե Պորտզամպարկ (ֆր.՝ Christian Urvoy de Portzamparc, մայիսի 9, 1944[1][2], Կասաբլանկա, Մարոկկո[3][4][1]), ֆրանսիացի ճարտարապետ և քաղաքաշինարար։ 1994 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի[15]։
Քրիստիան դե Պորտզամպարկ ֆր.՝ Christian de Portzamparc | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Christian Urvoy de Portzamparc |
Ծնվել է | մայիսի 9, 1944[1][2] (79 տարեկան) |
Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո[3][4][1] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1969) |
Աշխատավայր | Կոլեժ դե Ֆրանս |
Ուշագրավ աշխատանքներ | Les Champs Libres?[5], One57?[6], Բուրդելի թանգարան[7], Paris La Défense Arena?[8], Cidade das Artes?[9], Գերմանիայի Ֆրանսիայի դեսպանություն[10], LVMH Tower?[11], Tour Granite?[12], Philharmonie Luxembourg?[13] և Musée Hergé?[14] |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Պորտզամպարկը ծնվել է 1944 թվականին Աֆրիկայում, ռազմական ինժեների ընտանիքում[16]։ 1960-ական թվականներին Փարիզում գեղանկարչություն և ճարտարապետություն է ուսումնասիրել։ 1970 թվականին մասնակցել է նոր քաղաքների բնակիչների հոգեբանության ու սոցիոլոգիայի ուսումնասիրմանը։ Պորտզամպարկի առաջին նշանավոր աշխատանքը եղել է Մարն լա Վալեի և նրա ջրային աշտարակի նախագծման աշխատանքների մասնակցությունը։ Տասնամյակի վերջին նա աշխատել է Փարիզի 13-րդ շրջանի նախագծման աշխատանքներին։ Ի հակակշիռ ստանդարտացված բարձրահարկերի, որոնք գերիշխում էին փարիզյան նորակառույցների մեջ դեռևս Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի ժամանակներից` Պորտզամպարկը ժխտում է միասնական պլանը` ստեղծելով տների մի քանի մոդելներ` հարկաբաժինների տարբեր դասավորություններով։
1980-ական թվականներին ճարտարպետն առաջ է քաշում «բաց թաղամասի» գաղափարը։ Բաց թաղամասը հիշեցնում է ֆրանսիացի քաղաքաշինարար Ժորժ Էժեն Օսմանի հռչակած սկզբունքը, որի համաձայն շենքերի ճակատամասերը պետք է զուգահեռ լինեն փողոցին, սակայն այս սկզբունքից տարբերվում է նրանով, որ դրանց անցումը մեկը մյուսին սահուն չի լինում։ Այս հատկությունը թույլ է տալիս բազմատեսակ շենքեր կառուցել, որոնք իրարից տարբերվում են բարձրությամբ, արտաքին տեսքով և գործառույթով։
Պորտզամպարկը ֆրանսիացի առաջին ճարտարապետն է, որ արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։
ՈճԽմբագրել
Պորտզամպարկի ոճը կարելի է բնորոշել որպես պոստմոդեռնիզմի դրսևորում։ Ճարտարապետը պայքարում է հաստատված ավանդույթների դեմ այնտեղ, որտեղ հարկ է համարում` միաժամանակ օգտագործելով վերածննդի և մոդեռնիզմի ճարտարապետական փորձը։ Այդ պատճառով New York Times ամսագիրը Պորտզամպարկին անվանել է «ար-դեկո ոճի նախահայր», իսկ Կոմերսանտ թերթի մեկնաբանը` «չափավոր պոստմոդեռնական»։
Պորտզամպարկն աշխատել է տարբեր աշխարհամասերում` ամենուր կիրառելով իր գաղափարներն արդեն եղած ճարտարապետական համատեքստում։ Իր իսկ բառերով` Պորտզամպարկը մեծ տպավորություն է ստացել Ճապոնիայից։
Հաճախ ընդգծվում են Պորտզամպարկի նախագծած շինությունների հարմարավետությունն ու բնապահպանական առանձնահատկությունները։
ԿառույցներԽմբագրել
- 1971—1974 — Մարն լա Վալեի ջրմուղ աշտարակ
- 1984—1995 — Երաժշտաքաղաք, Փարիզ
- 1985—1987 — «Բոբուր» սրճարան, Փարիզ
- 1989—1991 — Nexus II, Ֆուկուոկա
- 1995—1999 — LVMH աշտարակ, Նյու Յորք
- 1995—2009 — Մասեն շրջան, Փարիզ
- 1997—2005 — Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիա, Լյուքսեմբուրգ
- 2006 — «Բեյրութի դարպասներ»
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.liberation.fr/portrait/2001/04/05/il-ne-reste-pas-en-plans_360383
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 http://phaidonatlas.com/architect/atelier-christian-portzamparc/1140
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.world-architects.com/en/portzamparc
- ↑ https://www.lemoniteur.fr/article/rennes-s-offre-un-centre-culturel-signe-portzamparc.863919
- ↑ https://www.lepoint.fr/architecture/new-york-nouveau-totem-de-portzamparc-03-02-2017-2102185_3383.php
- ↑ http://www.bourdelle.paris.fr/fr/musee/le-musee-des-espaces-dexposition-singuliers/lextension-loeuvre-monumentale
- ↑ https://parisladefense.com/fr/projet/paris-la-defense-arena
- ↑ https://www.dezeen.com/2014/05/20/cidade-das-artes-christian-de-portzamparc-rio-de-janeiro/
- ↑ https://www.lemoniteur.fr/article/renaissance-de-l-ambassade-de-france-a-berlin.327559
- ↑ https://www.lexpress.fr/styles/familles-royales/christian-de-portzamparc-dior-sans-avoir-besoin-de-l-ecrire_1694769.html
- ↑ https://parisladefense.com/fr/decouvrir/tours/granite
- ↑ https://www.lecourrierdelarchitecte.com/article_930
- ↑ https://chroniques-architecture.com/musee-herge-de-portzamparc/
- ↑ The Pritzker Architecture Prize 1994 Sponsored by the Hyatt Foundation
- ↑ de Séréville Étienne, de Saint Simon Fernand (1975)։ Dictionnaire de la noblesse française։ էջ 969
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստիան դե Պորտզամպարկ կատեգորիայում։ |