Բուրդելի թանգարան (ֆրանսերեն՝ Musée Bourdelle), 19-20-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Էմիլ Անտուան Բուրդելի (1861–1929) ստեղծագործությունների ցուցադրմանը ծառայող թանգարան, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 15-րդ շրջանում, հենց իր՝ Բուրդելի անունը կրող փողոցի վրա և զբաղեցնում է նրա հին արվեստանոցն ու կից այգին[3], որի տարածքը անվանի արվեստագետի մահվանից հետո տասն անգամ ընդարձակվել է։ Թանգարանի մշտական ցուցադրության ցուցասրահների մուտքն անվճար է[4]։

Բուրդելի թանգարան
Տեսակպատկերասրահ և atelier?
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունQuartier Necker?[1]
Մասն էՓարիզի Թանգարաններ
Հասցե18, rue Antoine Bourdelle75015Անտուան Բուրդելի փողոց (18)
Հիմնադրվել է1949
Այցելուներ161 493 մարդ (2019)[2]
Կայքbourdelle.paris.fr
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կյանքի վերջին տարիներին Բուրդելը, որ Օգյուստ Ռոդենի աշակերտն է եղել, իր ուսուցչի պես երազել է սեփական թանգարան ունենալու մասին։ Անվանի արվեստագետի երազանքը հնարավոր է դարձել իրականացնել փարիզյան հանրահայտ La Samaritain հանրախանութի սեփականատիրոջ Էռնեստ Կոնյակի ժառանգորդ Գաբրիել Կոնյակի առատաձեռն օժանդակության[5] և քանդակագործի կնոջ՝ Կլեոպատրա Բուրդել-Սևաստոսի ու դստեր՝ Ռոդիա Դյուֆե-Բուրդելի գործադրած համառ ջանքերի շնորհիվ[6]։ Գաբրիել Կոնյակն անհատույց տրամադրել է տարածքը գնելու համար պահանջվող գումարը[7], նպաստել թանգարանի ստռեղծմանը, որով կանխվել է Բուրդելի թողած գեղարվեստական ծանրակշիռ ժառանգության ցիրուցան լինելը[8]։ Անվանի քանդակագործի մահից քսան տարի անց բացվել է նրա թանգարանը, որտեղ ներկայացված է նշանավոր արվեստագետի ստեղծած գիպսե, բրոնզե, մարմարե քանդակների բավականին ընդգրկուն հավաքածու։

Թանգարանում պահվում են նաև քանդակագործի արխիվը, Ռոդենի, Մոնտիչելլիի, Պևի դը Շավանի, Էնգրի, Դելակրուայի և մի շարք այլ անվանի արվեստագետների աշխատանքներ, որոնք Բուրդելը ձեռք է բերել իր ողջ կյանքի ընթացքում։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Էմիլ Անտուան Բուրդել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. «The Museum, unique exhibition areas | Musée Bourdelle». www.bourdelle.paris.fr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Informations pratiques | Musée Bourdelle». www.bourdelle.paris.fr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. Ma vie avec Bourdelle par Cléopâtre Bourdelle-Sevastos, Paris-Musées et Éditions des Cendres Page 231
  6. Hélène Rochette, Maison d'écrivains et d'artistes, Édition Parigramme, 2007, P..
  7. Les dossiers de l'Art, Կաղապար:Numéro, janvier 1993, P..
  8. «Hommes célèbres en Quercy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Hélène Rochette, Maisons d'écrivains et d'artistes. Paris et ses alentours, P.40-43, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6
  • Dossier de l'Art Կաղապար:Numéro de janvier/Կաղապար:Date-.
  • Bourdelle par Ionel Jianou et Michel Dufet Édition Arted 1970.
  • Ma vie avec Bourdelle par Cléopâtre Bourdelle-Sevastos, Paris-Musées et Éditions des Cendres, 2005 2-87900-938-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրդելի թանգարան» հոդվածին։