Քլաուս Ֆոն Քլիտցինգ
Քլաուս Ֆոն Քլիտցինգ (գերմ.՝ Klaus von Klitzing, հունիսի 28, 1943[1][2], Środa Wielkopolska, Środa Wielkopolska County, Greater Poland Voivodeship, Լեհաստան), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Շտուտգարտի համալսարանում։ 1985 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ստացել է մի շարք գիտական մրցանակներ։
Քլաուս Ֆոն Քլիտցինգ գերմ.՝ Klaus von Klitzing | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28, 1943[1][2] (79 տարեկան) Środa Wielkopolska, Środa Wielkopolska County, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Շտուտգարտի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3], Չինաստանի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | JMU, Մյունխենի տեխնիկական համալսարան, Բրաունշվայգի տեխնիկական համալսարան և AGQ? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1962-ից 1969 թվականները սովորել է Բրաունշվեյգի տեխնիկական համալսարանում։ 1969-ից 1980 թվականները աշխատել է Վյուրցբուրգի համալսարանում։ 1972 թվականին պաշտպանել է «Թելուրի գալվանոմագնիսական առանձնահատկությունները ուժեղ մագնիսական դաշտերում» թեմայով դիսերտացիա և ստացել ֆիզիկայի դոկտորի կոչում։ 1980-ից 1984 թվականները աշխատել է Մյունխենի տեխնիկական համալսարանում որպես ֆիզիկայի պրոֆեսոր։ 1985 թվականից մինչ այժմ հանդիսանում է Մաքս Պլանկի ընկերության Մաքս Պլանկի անվան պինդ մարմինների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Շտուտգարտում։
ОՀետազոտությունների հիմնական ուղղություններն են խտացված նյութի ֆիզիկա, ցածրաչափ համակարգերի ֆիզիկա։ 1979 թվականին Գրենոբլում կատարել է մի շարք փորձեր սիլիցիումե դաշտային տրանզիստորում Հոլի էֆեկտի հետազոտության համար։ Այս փորձերի հետևանքում հայտնաբերեց ամբողջական Հոլի քվանտային էֆեկտը, որի համար էլ շնորհվել է Նոբելյան մրցանակը։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվեցին «Physical Review Letters» ամսագրում 1980 թվականի ապրիլին։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Հասարակական գործունեությունԽմբագրել
2016 թվականին ստորագրեց Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից նամակը Greenpeace-ին, Միացյալ ազգերի կազմակերպությանը և բոլոր երկրների կառավարություններին հորդորով դադարեցնել պայքարը գենետիկորեն մոդիֆիկացված մարմինների հետ[8][9][10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #108061574 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Nobel Prize in Physics 1985 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 205.
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրած Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկը
Արտաքին հղումներԽմբագրել
- Քլաուս Ֆոն Քլիտցինգ. «Квантованный эффект Холла». Нобелевская лекция, Успехи физических наук, том 150, выпуск 1, сентябрь 1986 (ռուս.)
- Նոբելյան կոմիտեի կայքում տեղեկություններ (անգլ.)