Քենթերվիլյան ուրվականը

Օսկար Ուայլդի ստեղծագործություններից

«Քենթերվիլյան ուրվականը» (անգլ.՝ The Canterville Ghost), անգլո-իռլանդացի գրող Օսկար Ուայլդի գոթական-հումորային կախարդական հեքիաթը։

Քենթերվիլյան ուրվականը
անգլ.՝ The Canterville Ghost
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
Ձևպատմվածք
ՀեղինակՕսկար Ուայլդ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1887[1]
Հրատարակվել է1887
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/oscar-wilde/lord-arthur-saviles-crime-and-other-stories/text/the-canterville-ghost
 The Canterville Ghost
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քենթերվիլյան ուրվականը (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

«Քենթերվիլյան ուրվականը» ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է Լոնդոնի The Court and Society Review ամսագրում 1887 թվականին։ Այն եղել է Օսկար Ուայլդի առաջին արձակ-նովելային ստեղծագործությունը։ Կառուսված լինելով որպես 19-րդ դարի վերջի բուժուական հասարակության սատիրա՝ պատվածքը գրված է բուռլեսկի ոճով, թեև նրանում այնուամենայնիվ զգացվում են ռոմանտիկական-սենտիմենտալիստական նոտաներ։ Գրողն ինքը նովելը բնութագրել է որպես «մատերիա-իդեալիստական ռոմանտիկական պատմվածք»։

Սյուժե խմբագրել

Քենթերվիլ ամրոցը, որի վրա ընկած է հնագույն անեծք 1575 թվականին իր բարեծնունդ կնոջը՝ լեդի Էլեոնորին սպանած սըր Սիմոն դը Քենթերվիլի ուրվականի տեսքով, գնում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Հայրամ Բ. Օտիսը և իր կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատում այնտեղ։ Անհանգստացած ուրվականը փորձում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչներին վախեցնել անսպասելի հայտնված արյան հետքերով, հզոր դղրդյուններով, գիշերները ժանգոտած շղթաները զնգացնելով, բայց իզուր։ Օտիս ընտանիքի անդամների հետ ուրվականի առաջին դեմառդեմ հանդիպումն ունենում է երկու հետևանք՝ դեսպանն ուրվականին առաջարկում է ավտոմեքենայի յուղ ժանգոտ շղթաների համար, իսկ կրտսեր Օտիսները՝ երկվորյակ եղբայրները, անօգնական ուրվականի վրա բարձեր են նետում։ Զայրացած սըր Սիմոնը խոստանում է դա-ան վրեժ լուծել, սակայն ատելի ընտանիքին վախեցնելու և նրանց ամրոցից վռնդելու հետագա փորձերի ժամանակ ուրվականն ինքը վիրավորվում է՝ փորձելով հագնել իր հին զրահը։ Հալածվելով անսաստ երկվորյակներից, որոնք պարաններ են կապում այն միջանցքներում, որոնցով զբոսնում էր սըր Սիմոնը, հատակը պատում են յուղով և ուրվականի վրա ջուր լցնում, ծեր հոգին ի վերջո բոլորովին տկարանում է։

Մի անգամ Վիրջինիա Վուլֆը՝ պարոն Օտիսի ավագ դուստրը, որ սենտիմենտալ աղջիկ է, պատահականորեն հայտնաբերում է գաղտնի դուռ, որի հետևում գտնվում է այն սրահը, որտեղ ապրում է ուրվականը։ Նա բացահայտում է հնագույն մարգարեությունը, թե սըր Սիմոնի համար անմեղ երիտասարդ արարածի աղոթքը կարող է փրկել դժբախտ ուրվականի հոգին, նրան վերջապես պարգևել հանգստություն և երկնային փրկություն։ Իսկ ուրվականը հիվանդ է, նվաստացած և գրեթե անմիխիթար։ Վիրջինիան որոշում է օգնել նրան։

Երբ ընտանիքը հայտնաբերում է իրենց ավագ դստեր կորուստը, սկսվում են Վիրջինիայի որոնումներն ամբողջ շրջանում։ Հայրն ու դուքս Սեսիլը՝ աղջկա փեսացուն, գլխավորում են որոնումները քաղաքում, իսկ երկվորյակները տակնուվրա են անում Քենթերվիլ ամրոցը։ Մոտակայքում ապաստանած գնչուների կողմից Վիրջինիայի առևանգված լինելու կասկածը չի հաստատվում։ Երեկոյան ստիպված են լինում դադարեցնել որոնումները, և ամբողջ ընտանիքը հավաքվում է ամրոցում։ Ուղիղ կեսգիշերին հանկարծ Քենթերվիլ ամրոցի սրահում հայտնվում է Վիրջինիան։ Նրա ձեռքին Քենթերվիլների տոհմի հինավուրց զարդերով զարդատուփ է, որ նրան էր նվիրել երախտապարտ սըր Սիմոնը։ Իսկ ամրոցի բակում ծաղկում է չորացած նշենին[2]։

Օտիսները գտնում են սըր Սիմոն դը Քերթերվիլի փտած մնացորդներն ու թաղում դրանք օրհնված հողում։ Կյանքն ամրոցում բարեհաջող կերպով շարունակվում է։ Վիրջինիան ամուսնանում է իր սիրելի դքսի հետ։

Պատմական նախատիպ խմբագրել

Ըստ Դ. Ֆելտոնի[3]՝ ուրվականի արտաքին տեսքի նկարագրությունը վերցված է Աթենոդորոսի մասին դասական պատմությունից։ Աթենքում վարձելով էժան բնակարան՝ նա մի անգամ տեսել է «ծեր մարդու, որն արտաքինից չափազանց հյուծված ու կեղտոտ էր, երկար մորուքով և գզգզված մազերով և զնգացնում էր ձեռքերի ու ոտքերի շղթաները»։ Ուրվականը փիլիսոփային ցույց է տվել իր գաղտնի թաղման տեղը, և պատշաճ ծեսերով աճյունի վերաթաղումից հետո այլևս չի հայտնվել ու չի անհանգստացրել տան բնակիչներին[4]։

Էկրանավորումներ (ընտրյալ) խմբագրել

  • 1944 – Քենթերվիլյան ուրվականը (The Canterville Ghost), ստեղծագործության առաջին էկրանավորումը (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ժյուլ Դասեն, Ուրվականի դերում՝ Չարլզ Լոուտեն, ֆիլմը բեմադրվել է պատերազմական ժամանակներին հատուկ ոգով՝ գերմանացի ֆաշիստների դեմ ամերիկացիների ու անգլիացիների մղած պայքարի ֆոնին,
  • 1964 – Քենթերվիլյան ուրվականը (Das Gespenst von Canterville), գերմանական (ԳՖՀ) հեռուստատեսային էկրանավորում,
  • 1968 – Քենթերվիլյան ուրվականը (Duch z Canterville), լեհական հեռուստատեսային էկրանավորում, ռեժիսորներ՝ Էվա և Չեսլավ Պետելսկիներ, գլխավոր դերերում՝ Յան Չեչերսկի, Ալեքսանդր Ձվոնկովսկի, Չեսլավ Վոլեյկո և Բարբարա Լյուդվիժանկա,
  • 1970 – Քենթերվիլյան ուրվականը, մուլտիպլիկացիոն ֆիլմ, ԽՍՀՄ,
  • 1974 – Քենթերվիլյան ուրվականը (The Canterville Ghost), գլխավոր դերերում՝ Դևիդ Նեյման (Ուրվական) և Ջեյմս Ուիթմոր,
  • 1986 – Քենթերվիլյան ուրվականը (The Canterville Ghost) հեռուստատեսային ֆիլմ, որտեղ Ջոն Գիլգուդը հանդես է գալիս Ուրվականի դերում, Ալիսա Միլանոն՝ Ջենիֆերի (պատմվածում՝ Վիրջինիա) Օտիսի դերում,
  • 1988 – Քենթերվիլյան ուրվականը (անգլ.՝ The Canterville Ghost), ամերիկյան մուլտիպլիկացիոն ֆիլմ,
  • 1990 – Քենթերվիլյան ուրվականը (անգլ.՝ The Canterville Ghost), մուլտիպլիկացիոն ֆիլմ,
  • 1993 – Մի քանի էջ ուրվականի կյանքից ռուս.՝ Несколько страниц из жизни призрака, մուլտիպլիկացիոն ֆիլմ (տիկնիկային), Ռուսաստան,
  • 1996 – The Canterville Ghost, հեռուստատեսային ֆիլմ, որտեղ Պատրիկ Ստյուարտը հանդես է գալիս Ուրվականի, Նիվ Քեմփբելը՝ Վիրջինիա Օտիսի դերում,
  • 2005 – Das Gespenst von Canterville, հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, Գերմանիա,
  • 2014 – Քենթերվիլյան ուրվականը (The Canterville Ghost), մուլտիպլիկացիոն ֆիլմ, Մեծ Բրիտանիա, Կանադա
  • 2013 – Քենթերվիլյան ուրվականը («Киндервилейское привидение»), մանկական ֆիլմ, Բելառուս[5]։

Մյուզիքլներ խմբագրել

  • 2002-2003 – Քենթերվիլյան ուրվականը (երաժշտությունը՝ Անդրեյ Իվանովի, երգերի տեքստերը՝ Դմիտրի Ռուբինի)
  • Քենթերվիլ ամրոցի ուրվականը (երաժշտությունը՝ Վլադիմիր Բասկինի, լիբրետոն՝ Վյաչեսլավ Վերբինի), բեմադրություններ՝ Իրկուտսկի երաժշտական թատրոնի (2007), Իվանովոյի երաժշտական թատրոնի (2010), Սիկտիվկարի օպերայի և բալետի թատրոնի (2009), Կիևի պատանի հանդիսատեսի թատրոնի (ուկրաիներեն, 2012), Հյուսիսային երաժշտական թատրոնի (2015), Սվերդլովսկի դրամայի թատրոնի (2016), Շախտինսկի դրամայի թատրոնի (2017)
  • Քենթերվիլյան ուրվականը (երաժշտությունը՝ Վլադիմիր Կալեի, լիբրետոն՝ Վյաչեսլավ Վերբինի), Սանկտ Պետերբուրգի «Ռոք օպերա» թատրոն)
  • 2016 թվականից – Քենթերվիլյան ուրվականը (երաժշտությունը՝ Սերգեյ Ուշակովի, երգերի տեսքտերը՝ Սերգեյ Մակովսկու), Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://archive.org/details/cu31924013572148
  2. Ըստ միջադարյան ավնադության՝ ծառի կենդանացումը համարվել է գերբնական ուժերի միջամտության նշան։
  3. Whether Wilde was intentionally following Pliny or not, several close parallels with Pliny’s story are immediately obvious. The ghost here appears late at night. The initial disturbance is a noise that sounds like clanking metal and comes closer and closer, which parallels Pliny's description, «you could hear... the clanking of chains, first from far off, then from close by» (strepitus vinculorum longius primo deinde e proximo reddebatur, 7.27.5). The person to whom the ghost appears is calm and rational, as was Athenodorus. The noise continues; although it is not described as increasing in volume, the placement of this phrase parallels Pliny’s. «Then the din grew even louder» (tum crebescere fragor, 7.27.8). Light, in this case moonlight, is needed in this story so that the ghost can he seen, as in Pliny (and Lucian). The physical appearance of the ghost might have been drawn straight from Pliny: an old man with long, matted hair (promissa barba, horrenti capillo) and dirty clothes (squalore confectus), with chains—described separately—on his arms and legs (cruribus compedes, manibus catenas, 7.27.5).Felton, Debbie Haunted Greece and Rome: Ghost Stories from Classical Antiquity. — 2010. — С. 92.; https://books.google.am/books?id=3TCwxMR2GokC&pg=PA92
  4. Pliny the Younger (1909–14). «LXXXIII. To Sura». In Charles W. Eliot (ed.). Letters, by Pliny the Younger; translated by William Melmoth; revised by F. C. T. Bosanquet. The Harvard Classics. Vol. 9. New York: P.F. Collier & Son.
  5. ««Киндервилейское привидение» (2013)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. «Кентервильское привидение». ТЮЗ им. Брянцева. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենթերվիլյան ուրվականը» հոդվածին։