Քարխոտ կոշտ

բույսերի տեսակ
Քարխոտ կոշտ
Քարխոտ կոշտ
Քարխոտ կոշտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ցեղ Քարխոտ (Symphytum)
Տեսակ Քարխոտ կոշտ (S. asperum)
Միջազգային անվանում
Symphytum asperum

Քարխոտ կոշտ (լատին․՝ Symphytum asperum), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 2 մ բարձրությամբ ճյուղավոր ցողունով, երկար խոզանման մազիկներով պատված, մսոտ, հաստ կոճղարմատով, խոշոր, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունային տերևները նեղ-ձվաձև են, նստադիր, արմատամերձ սրածայր տերևները՝լայն-ձվաձև։ Միակողմանի, հուրանաձև, կախվող ծաղկաբույլերում՝ ոլորակներում կամ ցողունների գագաթներին, հավաքված են հնգանդամ ծաղիկները։ 3-4 անգամ բաժակից երկար մանուշակագույն, դեղնավուն կամ երկնագույն պսակը կարմիր է։ Փոշեպարկերը պսակից դուրս չեն գալիս։ Թեքված պտուղները փոքրիկ, մաշիկանման ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ մարգագետիններում, լճերի և գետերի ափերին։ Հանդիպում է Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են արտաքնուստ սև, իսկ ներքուստ՝ սպիտակ արմատներն ու կոճղարմատը։ Պարունակում են դաբաղանյութեր, խոլին, օսլա, սպիտակուցներ, օրգանական թթուներ, գլիկոզիդներ, ինուլին։ Որպես ներկանույթ կիրառում են մետաքսյա և բրդյա գործվածքները կարմիր ներկելու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխոտ կոշտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխոտ կոշտ» հոդվածին։