Մեղրատու բույսեր
Մեղրատու բույսեր, մեղրատուներ, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերի մեծ խումբ, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում։

ՆեկտարԽմբագրել
Նեկտարն արտադրվում է ծաղկի խորքում, վարսանդի և առէջքների հիմքի մոտ, իսկ երբեմն, դրանից դուրս (ցողունի, տերևի ևնի վրա) գտնվող տարբեր ձևի նեկտարանոցներում։ Առանձին տեսակի մեղրատուների մեկ ծաղկի արտադրած նեկտարի քանակը միատեսակ չէ․ օրինակ Coryonthes ցեղի խոլորձի մեկ ծաղիկն արտադրում է մոտ 30 գ, իսկ սովորական լորենունը՝ 0,5-7, 46 մգ նեկտար։ Մեղրը շատ քաղցր է[1]։
ՆեկտարարտադրությունԽմբագրել
Նեկտարարտադրությունը բույսերի ծաղկման սկզբին դանդաղ է, առէջքների փոշանոթները պատռվելու պահին հասնում է առավելագույնի և դադարում է բեղմնավորումից հետո։ Որոշ մեղրատու բույսեր բացի նեկտարից արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում։
Բույսերի նեկտարարտադրության ունակությունը ձևավորվել է էվոլյուցիայի պրոցեսում, որպես միջատներով խաչաձև փոշոտման հարմարվածություն, որը նպաստում է, հաճախ նաև որոշում մեղրատուների բարձր բերքատվությունը։ Նեկտարարտադրությունը և մեղուների կողմից նեկտարի հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին։
ԽՍՀՄ-ում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր․, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը։
Լավագույն մեղրատուներԽմբագրել
Լավագույն մեղրատուներից են
- լորենին,
- դաշտային թխկին (մեկ ծաղկից ստացվում է 1000 կգ մեղր),
- սպիտակ և դեղին ակացիաները (350-500 կգ/հա),
- խնձորենին,
- տանձենին,
- բալենին,
- կեռասենին,
- սալորենին (20-30 կգ/հա),
- համեմը,
- իշառվույտը,
- երեքնուկը,
- առվույտը (100-300 կգ/հա),
- կորնգանը (90-400 կգ/հա),
- հնդկացորենը,
- արևածաղիկը (30-90 կգ/հա)։
Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը։ Մեղրատու բույսեր տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Абрикосов Х. Н. и др. Иссоп // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 131.
ԳրականությունԽմբագրել
- Елин Е. Я., Зерова М. Я. и др. Дары лесов. — Киев: Урожай, 1979. — 392 с. (на укр. яз.)
- Enoch Zander։ Handbuch der Bienenkunde: Die Bienenweide. 4., von Bodo Schick und Armin Spürgin neu bearbeitete Auflage. Ulmer-Verlag, Stuttgart 1997, ISBN 3-8001-7418-9 (Inhaltsangabe)
- Anna Maurizio und Friedgard Schaper։ Das Trachtpflanzenbuch. 4. Auflage. Ehrenwirth, München 1994, ISBN 3-431-03207-9
- Günter Pritsch։ Bienenweide: eine Anleitung zur Verbesserung der Bienenweide und Informationen über Bienenweidepflanzen. Deutscher Landwirtschaftsverlag, Berlin 1985
Արտաքին հղումներԽմբագրել
- Справочник распространённых медоносов Archived 2014-12-26 at the Wayback Machine.
- Медоносные растения и травы России
- Bienenweidepflanzenkatalog des Landes Baden-Württemberg
- Bienentracht in Dorf und Flur(չաշխատող հղում), Bayerische Landesanstalt für Landwirtschaft mit Trachtpflanzenkalender (PDF; 0,9 MB Archived 2015-06-10 at the Wayback Machine.)
- rundumdiebiene.de Homepage über Bienenweidepflanzen
- Die Honigmacher – Projekt Bienenweide – Online-Blühkalender und Trachtpflanzen als Steckbriefe
- Wichtigste Bienentracht-Pflanzen Archived 2015-02-06 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 448)։ |