Դաբաղանյութերը բուսական ծագում ունեցող պոլիմերային ֆենոլային միացություններ են, որոնք ունակ են դաբաղել կենդանու կաշին՝ վերածելով այն մշակված կաշու։ Դաբաղանյութերի այս հատկությունն այն է, որ նրանք ռեակցիայի մեջ են մտնում կոլագենի հետ և առաջացնում են կայուն, չլուծվող և չուռչող միացություններ և հենց սրա հետևանքով անմշակ կաշին վերածվում է առաձգական և ջուր չներծծողի։

Ֆիզ.քիմ. հատկություններըԽմբագրել

Դաբաղանյութերը ամորֆ բնույթի բաց դեղնավուն փոշիներ են։

ԴասակարգումԽմբագրել

Ըստ Ֆրեյդենբերգի դասակարգվում են հետևյալ ձևով.

  1. Հիդրոլիզվող դաբաղանյութեր, որոնք տանազա ֆերմենտի ազդեցությունից ստանում են կապտասև գունավորում։ Նոսր թթուների ազդեցությունից դաբաղանյութերը ենթարկվում են տրոհման և առաջանում ան հասարակ ֆենոլային և ոչ ֆենոլային միացություններ։ Հիդրոլիզի հետևանքով առաջացած միացությունների բնույթից ելնելով տարբերում են հիդրոլիզվող դաբաղանյութերի երկու տեսակ՝ գալլոլային և էլլադային։
  2. Կոնդենսացված դաբաղանյութեր-սրանք իրենցից ներկայացնում են կատեխինների և լեյկոանտոցիանիդինների պոլիմերներ։ Սրանք թթվային միջավայրում վերածվում են ամորֆ միացությունների։

Տարածումը բուսական աշխարհում, կուտակումը և կուտակման վրա ազդող գործոններըԽմբագրել

Դաբաղանյութերը լայն տարածում են գտել բուսական աշխարհում։ Սրանցով առավել հարուստ են վարդազգիների, հնդկացորենազգիների, լոբազգիների ընտանիքներին պատկանըղ բույսերը։ Դաբաղանյութերը հիմնականում կուտակվում են ծառերի կեղևներում, արմատների և կոճղարմատների կեղևներում, իսկ խոտաբույսերի մոտ՝ ցողունում և կեղևում։ Դաբաղանյութերը ունեն սպիտակուցային ծագում, առաջանում են շաքարներից և իրենցից ներկայացնում են ֆոտոսինթեզի արդյունք։

Դաբաղանյութերը շատ կարևոր դեր են կատարում բույսերի համար, մասնավորապես՝

  • հանդիսանում են պաշարանյութ
  • կանխում են բնափայտի փտումը
  • մասնակցում են բույսերում ընթացող օքսիդավերականգնվան ռեակցիաներին
  • պաշտպանում են բույսը արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից, միջատներից և հիվանդություններից

Դաբաղանյութերի կուտակման վրա բույսերում կարող են ազդել հետևյալ գործոնները.

  • Օրոգրաֆիկ լեռնագրական գործոն
  • Խոնավությունը
  • Բույսի տարիքը
  • Բույսի վեգետացիոն շրջանը
  • Կլիման

Կիրառությունը բժշկության մեջԽմբագրել

Դաբաղանյութեր պարունակող դեղաբուսահոջմքը օգտագործվում է արտաքին՝ այրվածքների, տեղային արյունահոսությունների, լորձաթաղանթների բորբոքումների ժամանակ, իսկ ներքին հանդես են գալիս որպես հակաթույն բուսական ծագուն ունեցող թունավորումների ժամանակ, ինչպես նաև ծանր մետաղներով թունավորումների ժամանակ։

Դաբաղանյութեր են պարունակում կաղնին, օձագալարը, մատնունին և այլ բույսեր։