Ինուլին
քիմիական միացություն
Ինուլին (C6H10O5)n, բազմաշաքարների խմբի օրգանական նյութ, D-ֆրուկտոզի պոլիմեր։ Մոլեկուլային զանգվածը՝ 5000-6000։ Սպիտակ, քաղցրահամ փոշի է, լավ լուծվում է տաք, դժվար՝ սառը ջրում։ Բույսերում, բորբոսասնկերում և խմորասնկերում պարունակվող ինուլազ ֆերմենտի ազդեցությամբ հիդրոլիզվում է, առաջացնում D-ֆրուկտոգ և քիչ քանակությամբ գլյուկոզ։ Պահեստային ածխաջուր է, մեծ քանակությամբ պարունակվում է գետնատանձի, գեորգինայի պալարներում (10-12%), խատուտիկի, ճարճատուկի, կոկ-սագըզի արմատներում ու ցողուններում։ Հեշտությամբ յուրացվում է մարդկանց օրգանիզմում, բժշկության մեջ շաքարային հիվանդության ժամանակ կիրառվում է որպես շաքարի և օսլայի փոխարինող։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 361)։ |