Քարեն Շեյլա Գիլան (անգլ.՝ Karen Sheila Gillan, նոյեմբերի 28, 1987(1987-11-28), Ինվերնես, Շոտլանդիա), շոտլանդացի դերասանուհի։ Ծնողներն են Մերի Փաթերսոնն ու Րեյմոնդ Գիլանը։ Յոթ տարեկանում սովորել է դաշնամուր նվագելը։ Տասնվեց տարեկանից սովորել է Էդինբուրգի քոլեջում, հաջորդ տարում ընդունվել է Լոնդոնի "Italia Conti" Թատերական արվեստի ակադեմիա։

Քարեն Գիլան
Ծնվել էնոյեմբերի 28, 1987(1987-11-28) (36 տարեկան)
ԾննդավայրԻնվերնես, Շոտլանդիա
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Edinburgh's Telford College? և Charleston Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
ԸնտրանիThe Party's Just Beginning?

Դերասանական կարիերա խմբագրել

Դերասանական գործունեությունն սկսել է "Քևին Բիշոփի շոու հեռուստասերիալում երկու տարի զանազան նշանավոր անձանց, այդ թվում` Անջելինա Ջոլիի, Քեթի Փերրի և Ջուլիա Րոբերթսի երկրորդական դերերը խաղալով։ 2010 թվականից դարձել է Էմի Փոնդի դերակատարուհին "Դոկտոր Ովը" սերիալում։
2011 թ. հոկտեմբերի 11-ին կայացավ Ջոն Օսբորնի "Անթույլատրելի ապացույց" պիեսի պրեմիերան, որում Քարեն Գիլանը խաղում էր Շիրլիի դերը։
"Գալակտիկայի պահապաններում" խաղալու համար 2013 թ. սափրել է գլուխը։ 2014 թ. հրավիրվել է խաղալու ABC ընկերության "Սելֆի" հեռուստասերիալի գլխավոր դերում[1]։.

2018-2019 նկարահանվել է Վրիժառուները։ Անվերջության պատերազմ և Վրիժառուները։ Վերջնախաղ որտեղ մարմնավորել է Նեբուլա ին։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանուհին նշել է, որ, չնայած այն բանի, որ կաթոլիկ ընտանիքից է, երբեք չի մկրտվել և իրեն ոչ մի կրոնի հետևորդ չի համարում և միայն այն համոզմունքն է ընդունում, որ "մենք ընդամենը մանր կետեր ենք տիեզերքի ճնշող դատարկության մեջ"[2]։
Րոք երաժիշտ Իեն Գիլանի ազգականն է՝։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անուն Դեր
2006 Րեբուս Թերի Քոթեր
2008 Դասավորվածություն Ջինի Թյորներ
2008 Նոր քաղաքի մարդասպաններ Ավտոբուսի կանգառի աղջիկ
2010 Outcast Էլի
2010 - 2013 Դոկտոր Ով Էմի Փոնդ
2013 Եվս մեկ լավ ավարտ Ջեյն Լոքհերթ
2013 Օկուլուս Քեյլի Րասլ
2014 Գալակտիկայի պահապանները Նեբուլա
2015 In a Valley of Violence Էլեն
2017 Ոլորտ Էննի
2017 Գալակտիկայի պահապանները. մաս 2 Նեբուլա
2018 Ջումանջի։ Ջունգլիների կանչը Ռուբի Ռաունդխաուս
2018 Խնջույքը նոր է սկսվում Լյուսի
2018 Վրիժառուները։ Անվերջության պատերազմ Նեբուլա
2019 Վրիժառուները։ Վերջնախաղ Նեբուլա
2019 Stuber Սառա Մորիս
2019 Ջումանջի։ Նոր մակարդակ Ռուբի Ռաունդխաուս
2020 Բնության կանչը Մերսեդես
2021 Ինչ եթե…? Նեբուլա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Karen Gillan To Topline ABC Comedy Pilot 'Selfie', Julie Anne Robinson To Direct».
  2. «Karen Gillan on life, love and Doctor Who». 2013 թ․ հունիսի 15.

Արտաքին հղումներ խմբագրել