«Ոլորտ» (անգլ.՝ The Circle), ռեժիսոր Ջեյմս Պոնսոլդտի ֆիլմը: Ֆիլմի սցենարը հիմնված է Դեյվ Էգերսի համանուն վեպի վրա: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 28-ին[7]:

Picto infobox cinema.png
Ոլորտ
The Circle
The Circle logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր և դրամա
ՀիմքThe Circle?
Թվականապրիլի 28, 2017[1], մայիսի 25, 2017[1], սեպտեմբերի 7, 2017[2], 2017 և ապրիլի 27, 2017[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames Ponsoldt?[4]
ՊրոդյուսերGary Goetzman?
Սցենարի հեղինակJames Ponsoldt? և Dave Eggers?[5]
ԴերակատարներԹոմ Հենքս[6], Էմմա Ուոթսոն[6], Ջոն Բոյեգա[6], Քարեն Գիլան, Պատոն Օսվալտ, Բիլլ Փեքսթոն, Գլեն Հեդլի, Ellar Coltrane?, Poorna Jagannathan?, Jimmy Wong?, Նեյթ Քորդրի[5], Ellen Wong?[5] և Smith Cho?[5]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժLisa Lassek?
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Եվրոպա
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն110 րոպե
Շահույթ33 900 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
The Circle Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Քոլեջը վերջերս ավարտած Մեյ Հոլլանդն աշխատանքի է ընդունվում «Ոլորտ» տեխնոլոգիական հզոր ընկերությունում, որը մի համակարգի մեջ է միավորում իր օգտատերերի է էլեկտրոնային փոստը, սոցիալական կայքերի էջերը, բանկային քարտերի ու գնումների մասին տեղեկությունները: Այդ գործընթացի արդյունքում ստացվում է մարդու ունիվերսալ առցանց-իդենտիֆիկատորը: Բայց գործնականում ամեն ինչ չէ հարթ ընթանում... Ծնողները հավանություն չեն տալիս նրա ընտրությանը:

ԴերերումԽմբագրել

  • Էմմա Ուոթսոն – Մեյ Հոլլանդ
  • Թոմ Հենքս – Էյմոն Բեյլի
  • Քերեն Գիլան – Էննի Էլլերթոն
  • Պատոն Օսվալտ – Թոմ Սթենտոն
  • Ջոն Բոյեգա – Թայ Լաֆիթ
  • Էլլար Քոլթրեյն – Մերսեր
  • Բիլլ Փեքսթոն – Վիննի Հոլլանդ, Մեյի հայրը
  • Գլեն Հեդլի – Բոննի Հոլլանդ, Մեյի մայրը
  • Պուրնա Ջագանաթան – բժիշկ Ջեսիկա Վիլլալոբոս
  • Էլլեն Վոնգ – Ռենատա
  • Ջուդի Ռեյես – Սանթոսի կոնգրեսի անդամ

ԿինոարտադրությունԽմբագրել

Քասթինգ և ֆինանսավորումԽմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 15-ին Deadline ընկերությունը հաղորդել է, որ Թոմ Հենքսը պետք է նկարահանի Դեյվ Էգերսի «Ոլորտ» վեպի էկրանավորումը[8]: 2015 թվականի մայիսի 11-ին հայտարարվել է, որ Image Nation Abu Dhabi ընկերությունն Ուոլթեր Պերկեսի ու Լորի Մակդոնալդի հետ կֆինանսավորի ֆիլմը[9]: Որոշ ժամանակ անց IM GLOBAL ստուդիան իրավունքները վաճառել է տարբեր դիստրիբյուտորների[10]: 2015 թվականի մայիսի 23-ին Deadline ընկերությունը հաղորդել է, որ պրոդյուսերները ֆիլմում կանացի գլխավոր դերն առաջարկել են Էմմա Ուոթսոնին: 2015 թվականի հունիսին ռեժիսոր Պոնսոլդը հայտնել է, որ Ուոթսոնը ֆիլմում գլխավոր դերը չի խաղալու, բայց կմասնակցի նկարահանումներին: 2015 թվականի հունիսի 24-ին Variety հաստատել է, որ Ուոթսոնը պաշտոնապես նշանակվել է որպես գլխավոր դերակատար[11][12]: 2015 թվականի օգոստոսի 19-ին Ջոն Բոյեգան միացել է դերասանական կազմին, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Էննի դերակատար է ընտրվել Կարեն Գիլլանը[13]: 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Պատոն Օսվալտը ևս միացել է դերասանական կազմին, որպեսզի խաղա Թոմ Սթենտոնի՝ Ոլորտի 3 հիմնադիրներից մեկի դերը[14], իսկ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Բիլլ Փեքսթոնն նշանակվել է Ուոթսոնի հոր դերակատար[15][16]: 2015 թվականի սեպտեմբերի 29-ին Էլլար Քոլթրեյնը միացել է ֆիլմին որպես Մերսերի դերակատար[17]:

ԵրաժշտությունԽմբագրել

# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Dreams»  Beck 5:14
2. «Alabama Railroad Town»  Doug Firebaugh 1:19
3. «Would You Want Me»  Generationals 3:53
4. «Something Old, Something New»  Lonnie Russ 2:26
5. «Farewell Transmission»  Songs: Ohia 7:22
6. «18th»  Supreme Cuts 3:57
7. «Metal Guru»  T. Rex 2:29

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատներից ստացել է բացասական արձագանքներ: Rotten Tomatoes կայքում ֆիլմն արժանացել է ընդամենը 17 % դրական արձագանքների՝ հիմնված 112 գրախոսականների վրա[18]: Metacritic կայքում 32 արձագանքների հիման վրա ունի 100 հնարավորից ունի 43 միավոր[19]:

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 2017 – «Teen Choice Awards» մրցանակ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» կատեգորիայում (Էմմա Ուոթսոն):
  • 2018 – «Ոսկե ազնվամորի» անվանակարգ «Ամենավատ դերասանուհի» կատեգորիայում (Էմմա Ուոթսոն):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt4287320/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt4287320/
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD — 2001.
  6. 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt4287320/fullcredits
  7. «Tom Hanks & Emma Watson Thriller ‘The Circle’ Sets Spring 2017 Release» 
  8. Fleming Jr Mike (դեկտեմբերի 15, 2014)։ «Tom Hanks Eyes David Eggers’ Novel ‘The Circle’ With James Ponsoldt: Hot Package»։ deadline.com։ Վերցված է հունիսի 24, 2015 
  9. McNary Dave (May 11, 2015)։ «Cannes: Tom Hanks Thriller ‘The Circle’ Gets Financing from Image Nation»։ variety.com։ Վերցված է հունիսի 24, 2015 
  10. Otterson Joe (May 20, 2015)։ «Cannes: Tom Hanks’ ‘The Circle’ Sold Worldwide to Independent Territories by IM Global»։ thewrap.com։ Վերցված է հունիսի 24, 2015 
  11. McNary Dave (հունիսի 24, 2015)։ «Emma Watson Joins Tom Hanks in Thriller ‘The Circle’»։ variety.com։ Վերցված է հունիսի 25, 2015 
  12. NEMIROFF PERRI (հունիսի 18, 2015)։ «THE CIRCLE: James Ponsoldt Updates on Emma Watson’s Involvement; Confirms Fall Start»։ collider.com։ Վերցված է հունիսի 24, 2015 
  13. Hipes Patrick (սեպտեմբերի 1, 2015)։ «Karen Gillan Completes ‘Circle’, Lands Final Lead In James Ponsoldt Pic»։ deadline.com։ Վերցված է սեպտեմբերի 2, 2015 
  14. Hipes Patrick (սեպտեմբերի 11, 2015)։ «Patton Oswalt Joins James Ponsoldt’s ‘The Circle’»։ deadline.com։ Վերցված է սեպտեմբերի 12, 2015 
  15. Kroll Justin (սեպտեմբերի 16, 2015)։ «Bill Paxton Joins Tom Hanks in ‘The Circle’ (EXCLUSIVE)»։ variety.com։ Վերցված է սեպտեմբերի 20, 2015 
  16. «Actor Bill Paxton died on Saturday. He was 61.»։ Վերցված է փետրվարի 26, 2017 
  17. Kit Borys (սեպտեմբերի 29, 2015)։ «'Boyhood' Star Joins Emma Watson, Tom Hanks in 'The Circle' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 29, 2015 
  18. The Circle (2017)
  19. The Circle

Արտաքին հղումներԽմբագրել