Օկուլուս (անգլ.՝ Oculus), ամերիկացի ռեժիսոր Մայք Ֆլենեգանի միստիկական թրիլերը: Առաջին անգամ ցուցադրվել է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին Թորոնթոյի կինոփառատոնում[10]:

Picto infobox cinema.png
Օկուլուս
անգլ.՝ Oculus
Oculus (film).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3], միստիկա և հոգեբանական սարսափ
Թվականսեպտեմբերի 8, 2013, ապրիլի 11, 2014 և օգոստոսի 21, 2014[4][5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորMike Flanagan?[1][6][7][…]
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ
Սցենարի հեղինակMike Flanagan?[8]
ԴերակատարներԲրենտոն Թուեյտես[9][6][2][…], James Lafferty?[9][7], Քարեն Գիլան[9][6][2][…], Քեթի Սակհոֆ[9][6][2][…], Միգել Սանդովալ[9][7], Rory Cochrane?[9][6][7][…], Annalise Basso? և Kate Siegel?
ՕպերատորՄայքլ Ֆիմոնյարի
ԵրաժշտությունThe Newton Brothers?
ՄոնտաժMike Flanagan?
Պատմվածքի վայրԱլաբամա
Նկարահանման վայրԱլաբամա
ԿինոընկերությունIntrepid Pictures?, WWE Studios? և Blumhouse Productions
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ
Oculus (film) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմում պատմվում է Քեյլի Րասըլի և իր եղբոր մասին, ովքեր դեռահաս տարիքում ողբերգական հանգամանքներում կորցրել են ծնողներին։ Քեյլին բավականաչափ ուսումնասիրություններ է կատարել և համոզված է, որ ամեն ինչի պատճառն է եղել իրենց հոր՝ Ալան Րասըլի գնած հնաոճ հայելին, որը ծնողների մոտ առաջացնում էր տեսողական և մտային պատրանքներ։ Թիմը նոր է վերադարձել բանտից և չի հավատում քրոջ ասածներին։

Հոր անմեղությունն ապացուցելու համար Քեյլին հայելին նորից բերում է իրենց հին տուն և նախապատրաստվում է այն փորձարկելու, այդ ընթացքում քույրն ու եղբայրը միասին վերապրում են տասնմեկ տարի առաջվա իրադարձությունները։

ԴերերումԽմբագրել

  • Քեյլի Րասըլ՝ Քարեն Գիլան
    • Քեյլին տասներկու տարեկանում՝ Էնելայզ Բասո
  • Թիմ Րասըլ՝ Բրենթոն Թուեյթես
    • Թիմը տասը տարեկանում՝ Գերեթ Րայըն
  • Ալան Րասըլ՝ Րորի Քոքրեյն
  • Մարի Րասըլ՝ Քեթի Սաքհոֆ
  • Մայքլ, Քեյլիի փեսացուն՝ Ջեյմս Լաֆերթի

ԱնունԽմբագրել

Ֆիլմի անունը լատիներեն okulus բառից է, որը բառացի նշանակում է "աչք"։ Ճարտարապետության մեջ օկուլուսն (անգլ.) իրենից ներկայացնում է պատի կամ առաստաղի վրա լույսի ներթափանցման համար նախատեսված շրջանաձև և ավելի շատ դեպքերում՝ օվալաձև բացվածք։ Ֆիլմում "գործող" XVIII դարի հայելին նույնպես օվալաձև է։

ԳնահատումԽմբագրել

Քննադատները հիմնականում գնահատել են դրական, Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմն ունի 74 % վարկանիշ;[11].

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել