«Ջումանջի. Նոր մակարդակ»[7] (անգլ.՝ Jumanji: The Next Level[8]), ռեժիսոր Ջեյք Քեզդանի ամերիկյան արկածային ֆիլմ, Ջումանջի։ Ջունգլիների կանչը ֆիլմի շարունակությունը և Ջումանջի ֆրանշիզայի երրորդ մասը։ Իրենց դերերը մարմնավորում են Դուեյն Ջոնսոնը, Քևին Հարթը, Ջեք Բլեքը, Քարեն Գիլանը, Նիք Ջոնասը, Սեր Դարիուս Բլենը, Մեդիսոն Այսմենը, Մորգան Թյորները և Ալեքս Վուլֆը։

Ջումանջի։ Նոր մակարդակ
անգլ.՝ Jumanji: The Next Level
Երկիր ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և գրքերի էկրանավորում
ՀիմքՋումանջի
Թվականդեկտեմբերի 12, 2019[1][2], դեկտեմբերի 13, 2019[1], դեկտեմբերի 11, 2019[1], դեկտեմբերի 4, 2019[1], դեկտեմբերի 6, 2019[1], դեկտեմբերի 5, 2019[1] և դեկտեմբերի 10, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյկ Կեզդան
ՊրոդյուսերԴուեյն Ջոնսոն, Դենի Գարսիա, Հիրամ Գարսիա, Matt Tolmach? և William Teitler?
Սցենարի հեղինակՋեֆ Փինքներ, Ջեյկ Կեզդան և Սքոթ Ռոզենբերգ
ԴերակատարներՔևին Հարթ, Ջեք Բլեք, Քարեն Գիլան, Դենի Դե Վիտո, Նիք Ջոնաս, Ակվաֆինա, Ser'Darius Blain?, Մեդիսոն Այսմեն, Morgan Turner?, Ալեքս Վուլֆ, Դենի Գլովեր, Դանիա Ռամիրես[3] և Դուեյն Ջոնսոն
ՕպերատորԳյուլա Պադոշ
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժSteve Edwards?
ԿինոընկերությունColumbia Pictures և Seven Bucks Productions
Տևողություն122 րոպե
Բյուջե125 000 000 $[4]
Շահույթ800 059 707 $[5] և 320 314 960 $[6]
ՆախորդՋումանջի
Պաշտոնական կայքէջ
 Jumanji: The Next Level Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան ասիական երկրներում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ում`դեկտեմբերի 13-ին[9], Ռուսաստանում` դեկտեմբերի 12-ին։

Սյուժե խմբագրել

Նախորդ ֆիլմի վերջնամասում Սպենսերը՝ իր ընկերներից գաղտնի պահպանել էր Ջումանջի տեսախաղի ոչնչացված ֆրագմենտները և իր պապիկի նկուղում աշխատել էր քարթիջի նորոգման վրա։ Սպենսերի ընկերները գալիս են նրա մոտ և հայտնաբերում, որ իրենց ընկերն անհետացել է, իսկ խաղը սկսվել։ Երեխաները որոշում են նորից մտնել Ջումանջի, որ օգնեն նրան։ Սպենսերի պապիկը, Էդդին և իր ընկերը` Մայլո Ջոկերը ձայներ են լսում և նույնպես պատահաբար մտնում խաղի մեջ։ Պատանիները պետք է օգնեն Էդդիին և Մայլոյին սովորել իրենց՝ խաղի ներքին կերպարներին, օգնեն գտնել Սպենսերին և նորից փախչեն Ջումանջիից։

Դերերում խմբագրել

  • Դուեյն Ջոնսոն՝ բժիշկ Սմոլդեր Բրեյվեսթոուն, Էդդիի կերպարը, Սպենսերի նախկին կերպարը. ուժեղ, իր ուժերին վստահ հնագետ և հետազոտող, ինչպես նաև խմբի առաջնորդ[10]։
  • Ջեք Բլեք՝ պրոֆեսոր Շելդոն «Շելլի» Օբերոն, Ֆրիդջի կերպարը, Բեթանիի նախկին կերպարը. գաղտնագիր, քարտեզագիր, հնագետ և հնէաբան[10]։
    • Սըր Դարիուս Բլեյն` Էնթոնի «Ֆրիջ» Ջոնսոն, ֆուտբոլիստ Բրանտֆորդի միջին դպրոցից, ով ավելի շատ մտածում է ֆուտբոլի, քան ուսման մասին[12]։
  • Քևին Հարթ`Ֆրանկլին «Մոս» Ֆինբար, Մայլոյի կերպարը, Ֆրիդջի նախկին կերպարը. ցածր հասակով կենդանաբան և զինակիր[10]։
  • Քարեն Գիլան`Ռուբի Ռաունդհաուս, Մարտայի կերպարը. մարտարվեստների վարպետ և «պարող մարտիկ»[14]։
    • Մորգան Թյորներ՝ Մարտա Քելլի, ամաչկոտ ինտելեկտուալ աղջին Բրանտֆորդի միջին դպրոցից։ Ունի ռոմանտիկ հարաբերություններ Սպենսերի հետ[15]։
  • Նիք Ջոնաս՝ Ջեֆերսոն «Հիդրոինքնաթիռ (Հիդրոպլան)» Մակդոն, Ալեքս Վրիկի կերպարը. ինքնաթիռի երիտասարդ օդաչու, ով մնում էր ջունգլիներում գտնվող տանը, որը պատրաստել էր նախկին խաղացող Ալան Փերիշը՝ խաղում իր փորձությունն անցնելու ժամանակ[10]։
    • Քոլին Հենքս`Ալեքս Վրիկ, երեխաներ ունեցող ամուսացած տղամարդ, ով լինելով պատանի՝ բազմաթիվ տարներ անց էր կացրել Ջումանջի վիդեոխաղում, մինչև նրան չէին փրկել և նա չէր վերադարձել իր ժամանակներ[16]։
  • Ակվաֆինա՝ Մին Ֆլիտվուդ[14]
  • Ալեքս Վուլֆ`Սպենսեր Գիլին, Բրանտֆորդ միջին դպրոցի աշակերտ։ Խաղում նրա փորձը օգնեց նրան հաղթահարել անհանգստությունն ու պանֆոբիան և իր մեջ զարգացնել ինքնավստահությունը։ Սպենսերին ձգեց խաղը, և նրա ընկերները, պապիկը և պապիկի ընկերը փորձում են նրան օգնել[15]։
  • Մեդիսոն Այսմեն` Բեթանի Ուոքեր, գեղեցիկ, հանրահայտ և եսակենտրոն աղջիկ, որի փորձը խաղում ստիպեց նրան ավելի շատ հոգ տանել ուրիշների մասին[15].
  • Ռիզ Դարբի՝ Նայջըլ Բիլլինգսլի, ուղեկցորդ խաղի մեջ[17]։
  • Մասսի Ֆուրլան` Ռենալդո
  • Դաիա Ռամիրեզ[18]։

Ստեղծում խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի հունվարի 21-ից մայիսի 11-ին Ալբերտայում (Fortress Mountain լեռնադահուկային առողջարան), Ատլանտայում, Կալգարիում և Հավայան կղզիներում[19][20][21] Դուեյնի հոնորարը կազմել է 23,5 միլիոն դոլար[22]։

Ցուցադրություն խմբագրել

2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ ֆիլմը թողարկվելու է 2019 թվականի Սուրբ ծննդին[12]։ Հունիսի հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի պրեմիերան լինելու է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին[9].

Առաջին թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի հուլիսի 1-ին[23]։

Դրամարկղային հավաքներ խմբագրել

ԱՄՆ-ում և Կանադայում Ջումանջի։ Նոր մակարդակ ֆիլմը կթողարկվի միևնույն շաբաթվա մեջ՝ Ռիչարդ Ջյուելի գործ և Սև Սուրբ ծնունդ ֆիլմերի հետ միասին։ Դեբյուտային արձակուրդում նրան կանխատեսում էին հավաքներ 40 միլիոն դոլարի չափով[24]։

Ծանոթագրություներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Box Office Mojo — 1999.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://www.boxofficemojo.com/title/tt7975244/?ref_=bo_rl_ti
  5. https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?area=XWW
  6. https://www.boxofficemojo.com/title/tt7975244
  7. «Джуманджи: Новый уровень (2019)». Film.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  8. Rebecca Rubin (2019 թ․ հուլիսի 1). «'Jumanji: The Next Level' Drops First Trailer» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  9. 9,0 9,1 Clint Frederick (2018 թ․ հունիսի 28). «Sony Pictures Sets Dates for Angry Birds 2 and Jumanji 3» (ամերիկյան անգլերեն). ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 28 июня 2018-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Amanda N'Duka (2019 թ․ փետրվարի 6). «Nick Jonas Officially Returning For Sony's 'Jumanji' Sequel» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  11. Justin Kroll (2019 թ․ հունվարի 4). «Danny DeVito Joins Dwayne Johnson in 'Jumanji' Sequel (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  12. 12,0 12,1 Max Evry (2018 թ․ հունվարի 25). «Jumanji 3 to Potentially Take on Star Wars: Episode IX in 2019» (ամերիկյան անգլերեն). ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 29 января 2018-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  13. Borys Kit. «'Jumanji 2' Adds Danny Glover to Cast» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  14. 14,0 14,1 Justin Kroll (2019 թ․ հունվարի 3). «Awkwafina Joins Dwayne Johnson and Kevin Hart in 'Jumanji' Sequel» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  15. 15,0 15,1 15,2 Anthony D'Alessandro (2019 թ․ փետրվարի 4). «'Jumanji' Teen Gang Return For Sequel» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  16. Ciara McVey. «Colin Hanks Returning For 'Jumanji: Welcome to the Jungle' Sequel» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  17. Amanda N'Duka (2019 թ․ մարտի 11). «Rhys Darby To Reprise His Role In 'Jumanji: Welcome to the Jungle' Sequel» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  18. Anthony D'Alessandro (2019 թ․ մարտի 5). «Dania Ramirez Journeys To 'Jumanji' Sequel; James Moses Black Books 'Black And Blue'» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  19. Marc, Christopher (2018 թ․ հոկտեմբերի 21). «'Jumanji' Sequel To Start Filming On January 21st In Atlanta - Adds 'Captain Marvel' Art Director - GWW». thegww.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. Jirak, Jamie (2019 թ․ մայիսի 11). «The Rock Wraps Production on 'Jumanji' Sequel». Comic Book. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  21. Volmers, Eric (2019 թ․ ապրիլի 10). «Jumanji sequel to film in Kananaskis next week». Calgary Herald. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  22. Welk, Brian (2019 թ․ օգոստոսի 22). «Dwayne Johnson, Chris Hemsworth Top Forbes' 2019 Highest-Paid Actors List (Photos)». TheWrap. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  23. Sony Pictures Entertainment (2019 թ․ հուլիսի 1). «JUMANJI: THE NEXT LEVEL - Official Trailer (HD)». Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  24. D'Alessandro, Anthony (2019 թ․ նոյեմբերի 21). «'Jumanji: The Next Level' Looks To Jump Past $40M+ Opening». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.