Արտաշես Քալանթարյան

հայ հրապարակախոս, երգիծաբան, արձակագիր, լրագրող, թարգմանիչ, դրամատուրգ
(Վերահղված է Քալանթարյան Արտաշեսից)

Արտաշես Փիրաղայի Քալանթարյան (սեպտեմբերի 16, 1931(1931-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 1991(1991-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Արտաշես Քալանթարյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1931(1931-09-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 23, 1991(1991-02-23) (59 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, հրապարակախոս, դրամատուրգ, երգիծաբան և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍովետական Հայաստան, Երեկոյան Երևան և Գրական թերթ
Կայքkalantarian.org/artashes
Արտաշես Քալանթարյան Վիքիքաղվածքում
Արտաշես Քալանթարյան Վիքիդարանում
 Artashes Kalantarian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է նրա «Քանի դեռ կամ» կատակերգությունը։

Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։

Գրական գործունեություն խմբագրել

Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն։

Երկերի մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Առաջինը, Երևան, Հայպետհրատ, 1958, 40 էջ։
  • Դատարանից կոլեկտիվ, Երևան, 1960, 36 էջ։
  • Ծխախոտագործը Վարդենիկից (ակնարկ անվանի ծխախոտագործ Արամ Մխեյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 39 էջ։
  • Մարգար Գալֆայան (Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի նորարար բանվոր), Երևան, 1961, 46 էջ։
  • Գունավոր երազներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 100 էջ[1]։
  • Ալիկ բալիկը, Երևան, Հայպետհրատ, 1964, 28 էջ։
  • Խղճի գիշերային այցը, Երևան, 1965, 216 էջ։
  • Պատմվածքներ։ Աշխարհի ճանապարհներին, Երևան, 1967, 476 էջ։
  • Մարաթոն (վեպ), Երևան, 1969, 344 էջ։
  • Բացեք Ձեր աչքերը, Երևան, 1979, 388 էջ։
  • Կատակերգություններ, Երևան, 1982, 224 էջ։
  • Մի բուռ ծիծաղ, Երևան, 1984, 336 էջ։
  • Շատ ժամանակակից սպանություն, Երևան, 1985։
  • Խոստովանություն (վիպակներ), Երևան, 1987, 488 էջ[2]։
  • Ի՞նչու տրորեցիր ծաղիկները (պատմվածքներ), Երևան, 1988, 380 էջ[3]։
  • Քննություն (վեպ), Երևան, 1989, 352 էջ։
  • Իսկ դո՞ւք որտեղ էիք (վեպ), Երևան, 1990, 628 էջ։
  • Մարաթոն (վեպ), Երևան, 1993, 344 էջ[4]։
  • Հանրապետության օրինակելի քաղաքացին, Սիեթլ, 2001, 84 էջ։
  • Իմ տունը քո տունն է (ընտիր երկեր), Երևան, 2007, 356 էջ։
  • Գունավոր երազներ, Երևան, 2011, 280 էջ։

Մամուլ խմբագրել

  • Ազնիվ գիրք (գրախոսություն Վաղարշակ Նորենցի «Հուշեր և արձագանքներ գրքի ամսին»)։ «Գրական թերթ», 1969, № 3:

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով, Վերջին հանդիպում, Երևան, Հայպետհրատ, 1963, 44 էջ։
  • Դոլդ-Միխայլիկ Յուրի, Մարտադաշտում մեկն էլ զինվոր է, Երևան, «Հայաստան», 1966, 714 էջ։
  • Դոլդ-Միխայլիկ Յուրի, Սև ասպետների մոտ, Երևան, «Հայաստան», 1972։
  • Հակոբյան Վազգանուշ, Պայքար, Երևան, «Հայաստան», 1974։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քալանթարյան, Արտաշես Փիրաղայի (1962). Գունավոր երազներ։ (Պատմվածքներ). Հայպետհրատ.
  2. Քալանթարյան, Արտաշես; Kalantarian, Artashes (2014 թ․ հունիսի 27). Խոստովանություն: Confession. Yavruhrat Publishing. ISBN 9789939011318.
  3. Քալանթարյան, Արտաշես Փիրաղայի (1988). Ինչու տրորեցիր ծաղիկները։ Պատմվածքներ ։ Դպրոցական բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807701008.
  4. Քալանթարյան, Արտաշես; Kalantarian, Artashes (1993). Մարաթոն: Marathon (ռուսերեն). Yavruhrat Publishing. ISBN 9785807907295.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Քալանթարյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Քալանթարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Քալանթարյան» հոդվածին։