Երեկոյան Երևան

Հայաստանի օրաթերթ

Երեկոյան Երևան, խորհրդային շրջանի օրաթերթ, Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Երևանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1957 թվականին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Երիցյան (1957-1958 թվականներից), Գուրգեն Առաքելյան (1958-1959 թվականներ), Բ․ Անանիկյան (1959-1963 թվականներ), Վ․ Սարգսյան (1963-1966 թվականներ), Ս․ Ավետիսյան (1966-1971 թվականներ), Ս․ Սարգսյան (1971-1975 թվականներ), Կ․ Ազարյան (1976 թվականից)։

Երեկոյան Երևան
Газета «Вечерний Ереван». 1971.05.20.jpg
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1957

Լուսաբանել է Երևանի կուսակցական և խորհրդային մարմինների գործունեությունը, «Երեկոյան Երևան» թերթի գլխագիրը ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկությունների, մշակութային օջախների, ուսումնական հաստատությունների աշխատանքները։ Լայն տեղ է հատկացրել սոցիալիստական ինտերնացիոնալիզմի հարցերին (բարեկամ քաղաքների մրցություն, անդրկովկասյան հանրապետությունների մայրաքաղաքների՝ երեկոյան թերթերի համատեղ համարներ և այլն), առաջավոր ձեռնարկությունների փորձի փոխանակմանը, անդրադարձել է սանտրի, տրանսպորտի, կապի, բնակչության բուժսպասարկման խնդիրներին։ Թերթին աշխատակցել են արդյունաբերության և մշակույթի բնագավառների լավագույն համարվող ներկայացուցիչները։

Տպագրել նյութեր քաղաքի մշակութային և մարզական առօրյայի մասին, գրախոսություններ, բժշկական և իրավաբանական խորհրդատվություններ, ընթերցողների նամակներ։ 1957-1964 թվականներին լույս է տեսել «Երևան» անունով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 545 CC BY-SA icon 80x15.png