Նվիրյալների արահետ (Երևան)
Նվիրյալների արահետ, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հիմնադիրներ-նվիրյալների անվանական աստղերի արահետ Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցում։ Ձգվում է Հայաստանի հանրային ռադիոյի շենքի դիմացի մայթով։ Բացվել է 2016 թվականին։
![]() | |
Տեսակ | հուշարձան, Ծառուղի և փողոց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Մասն է | Ալեք Մանուկյան փողոց |
Հիմնադրված է | 2016 |
![]() | |
![]() | |
Պատմություն խմբագրել
«Նվիրյալների արահետի» կառուցումը նախաձեռնել է Հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ Հանրային հեռուստատեսության 60 և ռադիոյի 90-ամյակին ընդառաջ, Հայաստանի Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստատեսության 60-ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակում։ Հանրային ռադիոյի ամբողջ շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովայի պողոտայից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, տեղադրվել է 90 տրավերտինե գեղարվեստական սալաքար-հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած և մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները[1]։
Ճեմուղու բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ներկա են գտնվել Ռուբեն Մաթևոսյանը, Կլարա Թերզյանը, Արմեն Ամիրյանը[2]։
2019 թվականի հոկտեմբերի 9-ին «Նվիրյալների արահետը» համալրվել է հայկական հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող նվիրյալների ևս 2 անվանական պատվո քարերով՝ հեռուստաֆիլմերի ռեժիսոր Վիլեն Զաքարյանի և ռադիոհաղորդավար Քարիմ Չոլոյանի անուններով[3][4]։
Նվիրյալների անվանական աստղերի արահետ խմբագրել
- Արմեն Ամիրյան
- Ժիրայր Ավետիսյան
- Կիմ Արզումանյան
- Հովհաննես Բադալյան
- Օհան Դուրյան
- Երվանդ Երզնկյան
- Վիլեն Զաքարյան
- Կլարա Թերզյան
- Գրիգորի Խաչատուրով
- Ներսես Կագրամանով
- Ջոն Կիրակոսյան
- Մարատ Հալաջյան
- Վերա Հակոբյան
- Օֆելյա Համբարձումյան
- Արմեն Հովհաննիսյան
- Հենրիկ Հովհաննիսյան
- Վաչե Հովսեփյան
- Ռուբեն Մաթևոսյան
- Ռաֆայել Մանգասարյան
- Մելիք Մավիսակալյան
- Ռոբերտ Մավիսակալյան
- Մարատ Մարինոսյան
- Ստեփան Մարտիրոսյան
- Օլգա Մելիք-Վրթանեսյան
- Արամ Մերանգուլյան
- Ռաիսա Մկրտչյան
- Տիգրան Նաղդալյան
- Սարգիս Նաջարյան
- Սուսաննա Շահինյան
- Նարա Շլեպչյան
- Գրիգոր Չալիկյան
- Քարիմ Չոլոյան
- Լևոն Պարոնյան
- Մարկ Պետրոսյան
- Մոնիկա Տեր-Պողոսյան
- Ստեփան Պողոսյան
- Հրաչուհի Ջինանյան
- Գեորգի Տիրոսյան
- Մարտին Վարդազարյան
- Կարլեն Վարժապետյան
- Արտաշես Քալանթարյան
- Մարատ Օրդյան
- Հայրիկ Մուրադյան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին
- ↑ Բացվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հիմնադիրներին նվիրված արահետը
- ↑ «https://www.tvradiocouncil.am/hy/news/nviryalneri-chemughin-hamalrvec-nor-patvo-qarerov»։ www.tvradiocouncil.am։ Վերցված է 2020-07-06
- ↑ «Ռադիոյի աստղային ճեմուղին հարստացավ ևս երկու անունով»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ Վերցված է 2020-07-06