Պոլ Սեզան

ֆրանսիացի նկարիչ
(Վերահղված է Փոլ Սեզանից)

Պոլ Սեզան (ֆր.՝ Paul Cézanne, հունվարի 19, 1839(1839-01-19)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[1][4] - հոկտեմբերի 22, 1906(1906-10-22)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[1][4]), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ։

Պոլ Սեզան
Paul Cézanne
Ծնվել էհունվարի 19, 1839(1839-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս[1][4]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1906(1906-10-22)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԷքս-ան-Պրովանս[1][4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԷքս Մարսել համալսարան, Շվեյցարական ակադեմիա և Պոլ Սեզանի համալսարան
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, վիմագրող և գծանկարիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ[5][4]
Ժանրնատյուրմորտ[5][4], ժանրային նկարչություն[4], բնանկար[4] և դիմապատկեր[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄառնայի ափերը, Ժամանակակից Օլիմպիա և Mountains Mont Sainte-Victoire Seen from the Bibémus Quarry?
ՈւսուցիչՋոզեֆ Գիլբերտ
ԱշակերտներTorsten Palm?
Ներշնչվել էԷժեն Դելակրուա և Գյուստավ Կուրբե
ՀայրLouis-Auguste Cézanne?
ՄայրAnne Elisabeth Aubert?[6]
ԱմուսինMarie-Hortense Fiquet?
ԶավակներՊոլ Սեզան
Կայքpaul-cezanne.org(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
Պոլ Սեզան Վիքիքաղվածքում
 Paul Cézanne Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական կյանք

խմբագրել

Պոլ Սեզանը ծնվել է 1839 թվականի հունվարի 19-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում[7]։

1858-1862 թվականներին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, իսկ 1861-1865 թվականներին՝ Փարիզի Սյուիս ակադեմիան։ Մանկության ընկեր Էմիլ Զոլայի[8][9] և դասընկեր Կամիլ Պիսսառոյի միջոցով մտերմացել է Էդուարդ Մանեի, Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռենուարի և մյուս ապագա իմպրեսիոնիստների հետ։ 1874 թվականից մասնակցել է նրանց մի քանի ցուցահանդեսներին․ շարունակ (բացի 1882 թվականից) Սալոնի ժյուրին մերժել է նրան։

Սեզանի վաղ շրջանի գործերում նկատելի է Պաոլո Վերոնեզեի, Յակոբո Տինտորետտոյի, Էժեն Դելակրուայի, Օնորե Դոմիեի ազդեցությունը, սակայն նրանց ստեղծագործական ավանդույթների ընկալումը Սեզանի մոտ հաճախ չափազանցված, անզուսպ, ֆանտասմագորիկ պատկերների են վերափոխվում («Գինարբուք», 1864-1868, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Սպանություն», 1867֊1870, Վիլդենշտեյն պատկերասրահ, Նյու Յորք)։ Սեզանի 1860-ական թվականների ծանրավուն «նյութականությամբ», մուգ, խուլ գուներանգներով բնորոշվող գործերում նկատելի է նաև Գյուստավ Կուրբեի նկարելակերպի ազդեցությունը («Վառարան արվեստանոցում», 1865-1868, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։ 1870-ական թվականներին ձևավորվել է Սեզանի սեփական նկարչական համակարգը, որն իր սկզբունքային ավարտին է հասել 1880-ական թվականների վերջերին։ Սեզանը սկսել է աշխատել պլենէրում, և, թեպետ ներկապնակը պայծառացել է, հենց այդ ժամանակից էլ նկատելի է նրա սկզբունքային տարբերությունն իմպրեսիոնիզմից։

Նկարներ

խմբագրել

Սեզանին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունը օդում, շրջապատող միջավայրի դինամիկան և լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը («Կախվածի տունը Օվերում», 1872-1873, «Ճանապարհի ոլորանը», երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։

Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ Սեզանը ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։ Թե՝ դիմանկարներում (օրինակ՝ Լուի Գիյոմի, 1879-1882, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն), ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում («Պիեռոն և Առլեկինը», 1888, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա), թե՝ բնանկարներում («Սենտ Վիկտուար լեռը», 1900, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ նատյուրմորտներում («Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895֊1900, Իմպրեսիոնիզմի թանգարան) Սեզանի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ Սեզանը հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության («Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», մոտ 1905, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։ Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ Սեզանը նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։

Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Սեզանի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։

Սեզանի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ սեզանիզմ) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը (ֆովիզմ), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Սեզանի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների (կուբիզմ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Cézanne (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Paul CézanneOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 Huyghe R. Encyclopædia Britannica
  6. Pas L. v. Genealogics — 2003.
  7. J. Lindsay Cézanne; his life and art, p.6
  8. «Paul Cézanne Biography (1839–1906)». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 17-ին.
  9. A. Vollard, First Impressions, p.14

Գրականություն

խմբագրել
  • Andersen, Wayne (2003) The Youth of Cézanne and Zola: notoriety at its source: art and literature in Paris, Geneva and Boston: Editions Fabiart 0972557350
  • Andersen, Wayne (2004) Cézanne and the Eternal Feminine, Cambridge: Cambridge University Press 052183726X
  • Armstrong, Carol (2018) Cézanne's Gravity, New Haven and London: Yale University Press 9780300266832
  • Athanassoglou-Kallmyer, Nina M. (2003) Cézanne and Provence: The Painter in His Culture, Chicago and London: The University of Chicago Press 0226423085
  • Bernard, Émile (1925) (1925) Souvenirs sur Paul Cézanne: une conversation avec Cézanne: la méthode de Cézanne, Paris: R.G. Michel OCLC 423843520
  • Պոլ Սեզան, Նամակներ։ Զրույցներ / Կազմ․, ֆրանս․ թարգմ․ և ծանոթագր․՝ Ա․ Բոյաջյան, առաջաբանը՝ Վ․ Ղազարյան, Եր․, Սարգիս Խաչենց, 1996 - 268 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պոլ Սեզան հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Սեզան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Սեզան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։