Մառնի ափը (նկար)

Պոլ Սեզանի նկար

«Մառնի ափը» (ֆր.՝ Bords de Marne), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի[2] նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1888-ից 1890 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 65,5 × 81,3 սմ։ «Մառնի ափը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Մառնի ափը
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Սեզան
տարի1888
բարձրություն65,5 սանտիմետր[1]
լայնություն81,3 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
սեփականատերԻվան Մորոզով
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագիր խմբագրել

Հեղինակը կտավը ստեղծել է հընթացս 1888-ից 1890 թվականների։ Այն Սեզանը վրձնել է Շանտիյիում։

«Մառնի ափը» ստեղծագործությունում հիմնական օբյեկտը աշտարակով երկհարկանի առանձնատունն է, որն ընկած է Մառն գետի ափին։ Հեղինակը նկարում հիմնականում երկու տեսակի ծառատեսակներ է պատկերել՝ բարդի և ուռենի, որոնք արտացոլված են Մառնի ջրերում։

«Մառնի ափը» յուղաներկը ձեռք է բերել մոսկվացի առևտրական և կոլեկցիոներ Իվան Աբրամովիչ Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա հավաքածուն պետականացվում է։ Այս ստեղծագործությունն այլ նկարների հետ միասին հայտնվում է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում։ Թանգարանի լուծարվելուց հետո, 1948 թվականին «Մառնի ափը» հանգրվանում է Էրմիտաժում, ուր պահպանվում և ցուցադրվում է ցայսօր։ 2014 թվականից սկսյալ նկարը ցուցադրվում է Սերգեյ Շուկշինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում, որը տեղակայված է Էրմիտաժի Գլխավոր Շտաբի շինությունում (410 սրահում)[3]։ Ֆրանսիացի նկարիչ, փիլիսոփա Ալբեր Գլեզը նույնպես ունի այս թեմայով արված կտավ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28719/
  2. Государственный Эрмитаж. — Поль Сезанн «Берег Марны»
  3. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Поля Сезанна
  4. «Ciudad de la pintura». Վերցված է 11 de noviembre de 2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Էրմիտաժ - Sito Ufficiale del Museo dell'Ermitage (անգլերեն) (ռուսերեն)