Փիթ Կեյզեր
Փիթեր Յոհաննես Կեյզեր (հոլ.՝ Peter Johannes Keizer, հունիսի 14, 1943[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ - փետրվարի 10, 2017[3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), առավել հայտնի է որպես Փիթ Կեյզեր (հոլ.՝ Piet Keizer), նիդերլանդցի ֆուտբոլիստ, խաղացել է գրոհող կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։ Հանդես է եկել Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբում, կարողացել դառնալ ակումբի լեգենդներից մեկը[5]։ 1960 թվականից մինչև 1975 թվականը խաղացել է «Այաքսում»՝ անցկացնելով 365 խաղ[6], կարողացել է դառնալ 146 գոլի հեղինակ[7].
Փիթ Կեյզեր հոլ.՝ Piet Keizer | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Փիթեր Յոհաննես Կեյզեր | ||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1943[1][2] | ||||||||
Ծննդավայր | , Ամստերդամ | ||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 10, 2017[3] (73 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||||||||
Հասակ | 175 | ||||||||
Դիրք |
Կիսապաշտպան Հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
Նիդերլանդներ | |||||||||
| |||||||||
Պարգևացանկ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նիդերլանդների վեցակի չեմպիոն, Նիդերլանդների գավաթի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի եռակի չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթի կրկնակի չեմպիոն և Միջմայրցամաքային Գավաթի հաղթող։
Նիդերլանդների ազգային հավաքականում անցկացրել է 34 խաղ[8]՝ դառնալով 11 գոլի հեղինակ[8]։ 1974 թվականին արժանացել է աշխարհի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալին։
Կենսագրություն
խմբագրելՄարզիկի կարիերա
խմբագրելՓիթ Կեյզերը իր կարիերան սկսել է 1960 թվականին Ամստերդամի «Այաքս» ակումբում։ Դեբյուտը ակումբում կայացել է 1961 թվականի փետրվարի 5-ին «Ֆեյենորդ» ակումբի դեմ խաղում։ Կեյզերը միանգամից կարողացել է դառնալ ակումբի հիմնական կազմի խաղացող։ Փիթը 15 խաղերում կարողացել է դառնալ 6 գոլի հեղինակ։ Հոլանդիայի 1961/62 մրցաշրջանում նա անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Իր կարիերայի սկզբին Փիթը կարող էր հրաժեշտ տալ ֆուտբոլին. 1964 թվականի մարտի 25-ին «ԴՎՍ» ակումբի դեմ խաղում Փիթը կարցրել է գիտակցությունը։ Հիվանդանոցում պարզ դարձավ, որ նա ուղեղի ցնցում է ստացել։ Վտանգավորը այն էր, որ Փիթը հնարավոր էր ուշքի չգար։ 1964 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած վիրահատությունից հետո նա ապաքինվեց։
Հոլանդիայի 1964/65 մրցաշրջանում Փիթը անցկացրեց 12 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 1965/66 մրցաշրջանում առաջին անգամ «Այաքս»ի հետ միասին հաղթեց առաջնությունում։ Այդ առաջնությունում Փիթը անցկացրեց 28 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ 1966/67 և 1967/68 մրցաշրջանում Կեյզերն արժանացավ Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսին, իսկ 1967 թվականին կարողացավ դառնալ Հոլանդիայի գավաթի չեմպիոն։ Մրցաշրջանի եզրափակչում «Այաքսը» 2:1 հաշվով հաղթեց «Բրեդա» ակումբին։
1970 թվականից սկսվեցին Փիթի ոսկե տարիները։ Կեյզերը դարձավ ակումբի անբաժանելի մասը, Յոհան Կրոյֆի հետ կազմնած դուետը լավագույնն էր հոլանդական առաջնությունում։ Ակումբը կարողացել է հաղթել 1969/1970, 1971/1972 և 1972/1973 մրցաշրջաններում, իսկ Փիթը դարձավ 1970, 1971 և 1972 Հոլանդիայի գավաթակիր։
1971 թվականից մինչև 1973 թվականը Կեյզերը կարողացավ դառնալ Չեմպիոնների լիգայի եռակի չեմպիոն, իսկ 1972 և 1973 թվականներին արժանացավ Եվրոպայի սուպերգավաթի տիտղոսին։ 1972 թվականին՝ մասնակցելով և հաղթելով Միջմայրցամաքային առաջնությանը, Փիթը իր տիտղոսներին գումարեց ևս մեկը։
Ընդհանուր հաշվարկով Կեյզերը «Այաքս»ում անցկացրել է 490 խաղ, որոնցից 365-ը Հոլանդիայի առաջնությունում։ Փիթի հեղինակած 189 գոլերից 146-ը գրանցվել է Հոլանդիայի առաջնությունում։ «Այաքսում» անցկացրած իր վերջին մրցաշրջանում անցկացրել է 5 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 1975 թվականին Փիթ Կեյզերը ավարտեց կարիերան։
2001 թվականից մինչև 2006 թվականը Փիթը աշխատել է հարազատ ակումբում՝ «Այաքսում», որպես սկաուտ։ Նա թիմի համար փնտրում էր տաղանդավոր պատանիների, որոնք ֆուտբոլիստ դառնալու պոտենցիալ ունեին։
Կարիերան ազգային հավաքականում
խմբագրելՓիթի դեբյուտը ազգային հավաքականում կայացել է 1962 թվականի սեպտեմբերի 5-ին Նիդերլանդական Անտիլյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Խաղն ավարտվել է 8:0 հաշվով՝ ի օգուտ Հոլանդիայի։ Խաղում Փիթը աչքի է ընկել մեկ գոլով։ Հոլանդիայի ազգային հավաքականի կողմից Կեյզերը հրավիրվեց մասնակցելու1974 թվականին կայացած Աշխարհի առաջնությունում։ Առաջնության եզրափակչում Հոլանդիան 2:1 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն։ Ընդհանուր հաշվով անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Վերջին խաղը կայացել է 1974 թվականի հունիսի 19-ին Շվեյցարիայի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով։
Արդյունքում։ 34 խաղ / 11 գոլ; 15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 11 պարտություն
Ձեռքբերումնեչ
խմբագրելԱկումբային
խմբագրել- 1974 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
- 1966, 1967, 1968, 1970, 1972, 1973 թվականների Նիդերլանդների չեմպիոն։
- 1961, 1963, 1969, 1971 թվականների Նիդերլանդների առաջնության արծաթե մեդալակիր։
- 1974, 1975 թվականների Նիդերլանդների առաջնության բրոնզե մեդալակիր։
- 1961, 1967, 1970, 1971, 1972 թվականների Նիդերլանդների գավաթի հաղթող։
- 1968 թվականի Նիդերլանդների գավաթի ֆինալիստ։
- 1970/71, 1971/72, 1972/73 թվականների Եվրոպայի առաջնության հաղթող։
- 1968/69 թվականի Եվրոպայի առաջնության ֆինալիստ։
- 1972, 1973 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։
- 1972 թվականի Միջմայրցամաքային առաջնության հաղթող։
Անձնական
խմբագրել- 1971, 1972 թվականներին արժանացել է Ոսկե Գնդակին։
- Ընդգրկվել է Հոլանդիայի առաջնության լավագույն հարձակվողների ցանկում (15-րդ տեղ),146 գոլ։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ[9] | Այլ[10] | Արդյունքում | Ընկերական խաղեր |
Արդյունքում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 1960/61 | 15 | 6 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 8 | 0 | 0 | 20 | 8 |
1960/61 | 23 | 12 | 1 | 0 | 9 | 8 | 0 | 0 | 33 | 20 | 0 | 0 | 33 | 20 | |
1962/63 | 25 | 11 | 2 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 29 | 12 | 2 | 2 | 31 | 14 | |
1963/64 | 20 | 13 | 2 | 2 | 5 | 1 | 0 | 0 | 27 | 16 | 0 | 0 | 27 | 16 | |
1964/65 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 3 | 4 | 3 | 15 | 6 | |
1965/66 | 28 | 13 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 13 | 10 | 4 | 43 | 17 | |
1966/67 | 28 | 11 | 5 | 3 | 5 | 2 | 0 | 0 | 38 | 16 | 5 | 2 | 43 | 18 | |
1967/68 | 25 | 9 | 6 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 33 | 12 | 8 | 5 | 41 | 17 | |
1968/69 | 27 | 10 | 2 | 2 | 14 | 2 | 0 | 0 | 43 | 14 | 10 | 4 | 53 | 18 | |
1969/70 | 32 | 18 | 5 | 4 | 8 | 1 | 0 | 0 | 45 | 23 | 12 | 5 | 57 | 28 | |
1970/71 | 32 | 9 | 5 | 0 | 9 | 4 | 0 | 0 | 46 | 13 | 12 | 2 | 58 | 15 | |
1971/72 | 31 | 14 | 5 | 3 | 9 | 2 | 0 | 0 | 45 | 19 | 10 | 5 | 55 | 24 | |
1972/73 | 31 | 12 | 0 | 0 | 6 | 2 | 4 | 0 | 41 | 14 | 15 | 10 | 56 | 24 | |
1973/74 | 31 | 4 | 3 | 0 | 2 | 0 | 2 | 1 | 38 | 5 | 12 | 8 | 50 | 13 | |
1974/75 | 5 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 3 | 0 | 10 | 1 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 364 | 146 | 46 | 19 | 73 | 23 | 6 | 1 | 489 | 189 | 103 | 50 | 592 | 239 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Ajax-icoon Piet Keizer (73) overleden, Niederlande trauern um Keizer — 1993.
- ↑ «Ajax-icoon Piet Keizer (73) overleden» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 11.2.2017-ին.
- ↑ «Piet Keizer blijft onnavolgbaar» (հոլանդերեն). «Voetbal International». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 09.06.2011-ին.
- ↑ Ajax: Club van 100
- ↑ «Topscorers aller tijden». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 8,0 8,1 Voetbalstats.nl — Piet Keizer (նիդեր.)
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Интертото.
- ↑ Межконтинентальный кубок, Суперкубок УЕФА.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Պրոֆիլը worldfootball.net կայքում (գերմ.)
- Վիճակագրությունը ըստ voetbalstats.nl կայքի
- Վիճակագրությունը ըստ vi.nl կայքի Արխիվացված 2011-09-23 Wayback Machine
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթ Կեյզեր» հոդվածին։ |