Փիթեր Լաքս
Փիթեր Դևիդ Լաքս (հունգ.՝ Lax Péter Dávid, անգլ.՝ Peter David Lax, մայիսի 1, 1926[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), ամերիկացի մաթեմատիկոս, 1987 թվականի Վոլֆի մրցանակի դափնեկիր։
ԿենսագրությունԽմբագրել
Փիթեր Լաքսը ծնվել է 1926 թվականին Բուդապեշտում հրեաների ընտանիքում։ Ծնողները՝ Հենրի Լաքսն ու Կլարա Քորնֆելդը, եղել են բժիշկներ։ 1941 թվականին ամբողջ ընտանիքը երկրից փախել է Նյու Յորք։ 19 տարեկանից մասնակցել է Մանհեթենյան նախագծին՝ միջուկային զենքի մշակման ծրագրին։ 1949 թվականին ստացել է Նյու Յորքի համալսարանի փիլիսոփայության դոկտորի կոչում։ Լաքսը եղել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից, ինչպես նաև աշխատել է Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտում։
Լաքսի գործունեության դաշտը բազմակողմանի է. մասնավորապես այն ներառում էր ինտեգրվող համակարգերի, հարվածային ալիքի, հիդրոդինամիկայի ուսումնասիրությունը։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել սոլիտոնների տեսության զարգացման գործում։ Նրա անվան հետ են կապված այնպիսի մաթեմատիկական ձեռքբերումներ և թվային մեթոդներ, ինչպիսիք են Լաքս-Միլգրամի թեորեմը, Լաքսի համարժեքության թեորեմը, Լաքս-Ֆրիդրիխսի սխեման և Լաքս-Վենդրոֆի սխեման, Լաքսի էնտրոպիայի պայմանը և Լաքս-Լևերմորի տեսությունը, Լաքսի հավասարումը[16]։
ԸնտանիքԽմբագրել
- Առաջին կինը (1948 թվականից) մաթեմատիկոս Անելի Կան Լաքսն է (1922, 1999 Կատովիցե, Նյու Յորք)՝ Ռիխարդ Կուրանտի աշակերտը,
- Որդիներ՝ Ջեյմս և Ջոն։
- Երկրորդ կինը՝ ջութակահար Լեոնորա Կուրանտ (1928-2015), մաթեմատիկոս, Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի հիմնադիր Ռիխարդ Կուրանտի դուստրը և ֆիզիկոս, միջուկաբան Էռնեստ Կուրանտի քույրը։
Մրցանակներ և ճանաչումԽմբագրել
Իր գործունեության համար Լաքսն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ 1970 թվականից նա եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 1975 թվականին նրան շնորհվել է Նորբերտ Վիների մրցանակ։ 1986 թվականին պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով, 1987 թվականին՝ Վոլֆի մրցանակով, 1992 թվականին՝ Ստիլի մրցանակով։ 2005 թվականին մաթեմատիկոսը դարձել է Աբելի մրցանակի դափնեկիր[16]։ Լաքսն աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր է, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (1990 թվականից)[17]։ 2012 թվականից ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[18], 1979-1980 թվականներին եղել է նրա նախագահը։ Փիթեր Լաքսին շնորհվել է նաև 2013 թվականի Լոմոնոսովի անվան Մեծ ոսկե մեդալը[19]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Personal Authority Wikibase of the Czech Republic
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51006.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
- ↑ https://books.google.hu/books?id=vYlIDQAAQBAJ&pg=PA451&lpg=PA451&dq=%22Stuyvesant+High+School%22+Lax+P%C3%A9ter&source=bl&ots=jRGbuSsEe4&sig=ACfU3U0_0-54b1Ya8wwZkoK89_n9pQmPqg&hl=hu&sa=X&ved=2ahUKEwj9mPXVzYPgAhUOy6QKHZEXAIIQ6AEwC3oECBMQAQ#v=onepage&q=%22Stuyvesant%20High%20School%22%20Lax%20P%C3%A9ter&f=false
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 8,48 8,49 8,50 8,51 8,52 8,53 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Professor Michael Ghil — ICL.
- ↑ Academia.edu — 2008.
- ↑ https://www.abelprize.no/c53864/seksjon/vis.html?tid=54440
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=2
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ 16,0 16,1 «Питер Д. Лакс»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է 2009-08-22
- ↑ «Почётный доктор СПбГУ 1990 года»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է 2009-08-22
- ↑ «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին։ Վերցված է 2013-08-07
- ↑ [Пресс-релиз заседания РАН (18 февраля 2014 года) http://www.ras.ru/news/news_release.aspx?ID=4ad7f5af-d048-40fd-94dd-ca9bad74c907]
Արտաքին հղումներԽմբագրել
- Փիթեր Լաքսի կենսագրությունը (անգլ.) — MacTutor History of Mathematics archive.
- Martin Raussen, Christian Skau (2006)։ «Интервью с Питером Лаксом» (անգլերեն)։ Notices of the American Mathematical Society։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-27-ին։ Վերցված է 2013-08-07