Վոլֆի մրցանակ, տրվում է Իսրայելում 1978 թվականից՝ Վոլֆի հիմնադրամի կողմից (The Wolf Foundation): Մրցանակը շնորհվում է ամեն տարի գյուղատնտեսության, քիմիայի, մաթեմատիկայի, բժշկության, ֆիզիկայի և արվեստի գիտական ոլորտի գիտնականներին։ Բարձր հեղինակություն ունի և հաճախ համարվում է Նոբելյան մրցանակից հետո երկրորդ ամենահեղինակավոր մրցանակը (բժշկության մեջ Լասկերի մրցանակից հետո)[1][2]։ Վոլֆի մրցանակի հաղթողներից շատերը հետագայում արժանացան Նոբելյան մրցանակի։

Վոլֆի մրցանակ
Wolf prize icon.png
Երկիր Իսրայել
Տիպ
Ում կողմից է տրվում Wolf Foundation?
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1978
Վեբկայք wolffund.org.il

Մրցանակի մասինԽմբագրել

Ստեղծվել է 1976 թվականին գյուտարար, դիվանագետ և բարերար Ռիկարդո Վոլֆի (1887-1981) և նրա կնոջ՝ Ֆրանցիսկո Սվանկան-Վոլֆի կողմից (1900-1981)` մարդկության մեջ գիտության և արվեստի խթանման նպատակով։ Ռիկարդո Վոլֆը ծնվել է Հաննովեր քաղաքում (Գերմանիա), Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց անմիջապես առաջ, նա արտագաղթեց Կուբա։ 1971 թվականից ի վեր Իսրայելում Կուբայի դեսպանն էր, 1973 թվականին դիվանագիտական հարաբերությունների փլուզումից հետո, նա մնաց Իսրայելում մինչև իր կյանքի վերջը։ Արվեստի բնագավառում մրցանակը շնորհվում է անհատական արվեստի ռոտացիայի կանոնների համաձայն։ Ռոտացիան կատարվում է հետևյալ կարգով` նկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն, քանդակագործություն։

Մրցանակը ներառում է դիպլոմ և 100,000 ԱՄՆ դոլար գումար։

Յուրաքանչյուր մարզում հաղթողների ընտրությունը կատարվում է միջազգային հանձնաժողովի երեք փորձագետների կողմից։ Հանձնաժողովի նոր կազմ է ձևավորվում ամեն տարի։ Հիմնադրամը շահույթ չհետապնդող մասնավոր կազմակերպության կարգավիճակ ունի։ Խորհրդի և հանձնաժողովների անդամները իրենց պարտականությունները կատարում են կամավոր հիմունքներով։ 1975 թվականին Քնեսեթը հաստատել է հատուկ «Վոլֆի հիմնադրամի մասին օրենք»-ը։

Վոլֆի մրցանակը հանդիսանում է ոչ պետական պարգևներից մեկը, որն ընդգրկում է գիտական մի քանի ոլորտներ։

ԴափնեկիրներԽմբագրել

Ընդհանուր առմամբ կան 329 դափնեկիրներ, որոնցից կեսից ավելին ԱՄՆ-ից են[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել