Լոնդոնի կայսերական քոլեջ

Լոնդոնի կայսերական քոլեջ (անգլ.՝ Imperial College London), բարձրագույն ուսումնական հաստատություն Հարավային Կենսինգտոնում՝ մասնագիտացված գիտության, ճարտարագիտության, բժշկության և բիզնեսի մեջ։

Լոնդոնի կայսերական քոլեջ
անգլ.՝ Imperial College of Science, Technology and Medicine
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, կրթական կազմակերպություն և շենք
ԿարգախոսScientia imperii decus et tutamen[1]
Հիմնադրված է1907
ՀիմնադրիրԷդուարդ VII
Ընդհանուր անձնակազմ7705 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[2]
ԱնդամակցությունՕուկ Ռիջի համալսարանների միություն, «Ռասսել» խումբ[3], golden triangle?, Համացանցի կոնսորցիում[4][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], ArXiv[6], League of European Research Universities? և ORCID[7]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
ՀասցեImperial College of Science, Technology and Medicine, Exhibition Road, South Kensington, London, SW7 2AZ
Կայքimperial.ac.uk(անգլ.)
Լոնդոնի կայսերական քոլեջ (Միացյալ Թագավորություն)##
Լոնդոնի կայսերական քոլեջ (Միացյալ Թագավորություն)
Լոնդոնի կայսերական քոլեջ, Միացյալ Թագավորություն
 Imperial College London Վիքիպահեստում

1907-2007 թվականներին քոլեջը Լոնդոնի համալսարանի մասն էր կազմում։ Մասնաճյուղի անկախության հաստատումը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 8-ին ի պատիվ քոլեջի հիմնադրման հարյուրամյակին[8]։

Պատմություն խմբագրել

Լոնդոնի կայսերական քոլեջը հիմնադրվել է 1907 թվականին հանքարդյունաբերության ակադեմիայի (հիմնադրվել է 1851 թվականին), պոլիտեխնիկական ակադեմիայի (հիմնադրված 1981 թվականին) և City&Guilds քոլեջի հիման վրա (հիմնադրված 1884 թվականին)։ Քոլեջի հարյուրամյակի կապակցությամբ, այն դարձել է անկախ համալսարան։ Ըստ Լոնդոնյան «The Times» թերթի՝ քոլեջը 2008 թվականին ընդգրկված է եղել աշխարհի լավագույն 200 համալսարանների մեջ և զբաղեցրել է 6-րդ տեղը[9], իսկ 2009 թվականին՝ 5-րդ տեղը[10]։ Քոլեջը էլիտար Ռասել համալսարանների խմբի մի մասն է կազմել։

2005 թվականին Լոնդոնի կայսերական քոլեջը բացել է սեփական բիզնես-դպրոցը, որն անվանել է ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար Հարրի Թանակիի անունով, որը 27 միլիոն ֆունտ է նվիրաբերել բիզնես-դպրոցի շենքը կառուցելու համար։ 2009 թվականին Հարրի Թանակին ֆոնդային շուկայում խարդախություն կատարելու համար ձերբակալվել է և դատապարտվել 6 տարի ժամկետով։ Նույն թվականին բիզնես-դպրոցը «Tanaka Business School»-ից վերանվանվել է «Imperial College Business School»: Բիզնես-դպրոցի շենքը պահպանել է «բարերարի» անունը և այն կոչել «Թանակիի շինություն»։

2008 թվականին, Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես-դպրոցը զբաղեցրել է 30-րդ տեղը Եվրոպայի բիզնես-դպրոցի դասակարգման մեջ, սակայան հաջորդ տարի հասել մինչև 16-րդ տեղ։ Ներկայումս քոլեջի նախագահը ֆիզիկայի վաստակավոր պրոֆեսոր Քոնրադ Ժան Պատրիկն է։

Կազանի Դաշնային համալսարանը Լոնդոնի կայսերական քոլեջի հետ միասին իրականացրել է «Petroleum Engineering» մագիստրոսի ծրագիրը՝ աշխատելով «Ռոսնեֆտ» և «British Petroleum» ընկերությունների հետ։ Այս ծրագիրը թույլ կտա KFU ուսանողներին մեկ տարի սովորել Լոնդոնի կայսերական քոլեջում[11]։

ԶԼՄ խմբագրել

  • Ֆելիքսը (Felix) ուսանողական թերթ է։ Առաջին համարը լույս է 1949 թվականի դեկտեմբերի 9-ին[12]՝ ընդունելով քոլեջի իրադարձությունների մասին զեկույցները:Առաջին համարի շապիկի հիմնական պատկերը նկարազարդված է եղել սև և սպիտակ կատուներով[12], ամենայն հավանականությամբ դրանից են ոգեշնչվել թերթի անուն ընտրողները։ Ֆելիքս անունը «Ֆելիքս կատուն» մուլտֆիլմից հետո դարձել էր նաև կատուների անուն։
  • 1995 թվականին համալսարանը ստեղծեց «Լրագրող» (Reporter) պաշտոնական թերթը, որը հրատարակում էր երեք շաբաթը մեկ և հիմնականոմ անդրադառնում էր աշխատակիցներին և գիտնականներին։

Հեղինակություն խմբագրել

Կայսերական քոլեջը «Ոսկե եռանկյունու» մի մասն է (բրիտանական առավել էլիտար համալսարանների խումբ է և ներառում է նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները)։ Ավանդաբար այդ ցուցակում ներառվում են ամենահեղինակավոր և բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Համաձայն QS World University ranking (2013)-ի և Times Higher Education World University Rankings (2013)-ի վարկանիշների կայսերական համալսարանը աշխարհի լավագույն տաս համալսարաններից մեկն է[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել