Աբելի մրցանակ
Աբելի մրցանակ, մաթեմատիկայի մրցանակ, որը կոչվել է նորվեգացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելի անունով։ Մրցանակը 2002 թվականին ստեղծվել է Նորվեգիայի կառավարության կողմից և արդեն 2003 թվականից ամեն տարի շնորհվում է ժամանակի բացառիկ մաթեմատիկոսներին։ Պարգևի դրամական չափը համեմատելի է Նոբելյան մրցանակի պարգևի հետ և կազմում է 6 միլիոն նորվեգական կրոն (750 հազար եվրո կամ $1,06 մլն)[1]։
Աբելի մրցանակ | |
---|---|
Տեսակ | գիտական մրցանակ |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրվել է | 2003 |
Պարգևադրող | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Անվանված է | Նիլս Հենրիկ Աբել |
Կայք | abelprize.no(անգլ.) և abelprisen.no(նորվ.) |
Աբելի մրցանակի հաղթողին տարին մեկ անգամ որոշում են միջազգային հինգ մաթեմատիկական կոմիտեները, որոնք ընտրվում են Միջազգային մաթեմատիկական միության և Եվրոպական մաթեմատիկական միության կողմից։ 2017 թվականին հանձնաժողովը ղեկավարում էր Օսլոյի համալսարանի մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ջոն Ռոգնեսը[2][3]։ Նոր հաղթողին հայտարարում և պարգևատրում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան (նորվ.՝ Det Norske Videnskaps-Akademi, DNVA): Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Օսլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Ատրիումում՝ այն նույն տեղում, որտեղ 1947-ից մինչև 1989 թվականը շնորհվել է Նոբելյան մրցանակը։
Մրցանակը արագ վաստակեց «Մաթեմատիկայի Նոբելյան մրցանակի» հեղինակություն[4][5][6]՝ դառնալով մաթեմատիկայի բնագավառի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Այս մրցանակի հիմնադիրների նպատակն էր ոչ միայն համաշխարհային հռչակավոր մաթեմատիկոսների խրախուսումը, այլև ժամանակակից մաթեմատիկայի լայն գովազդը և տարածումը, հատկապես երիտասարդների շրջանում։ Ըստ ավանդության՝ Նորվեգական մաթեմատիկական միությունը մրցանակաբաշխության շաբաթվա շրջանակներում կազմակերպում է դասախոսություններ Օսլոյի համալսարանում, և նոր դափնեկիրներից մեկը հանդես է գալիս զեկույցով[7]։ Աբելի մրցանակը լրացնում է մարդասիրական Հոլբերի մրցանակին[8]։ Լիի մահից հետո մրցանակաբաշխությունը դադարեց։ Երբ 1905 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի միավորումը փլուզվեց, ընդհատվեց Աբելի մրցանակի ստեղծման առաջին փորձը[9]։
Պատմություն
խմբագրելԻր մահվանից կարճ ժամանակ առաջ նորվեգացի մաթեմատիկոս Սոֆուս Լին, իմանալով, որ Ալֆրեդ Նոբելը որոշել է մրցանակ չհանձնել մաթեմատիկայի բնագավառի ներկայացուցիչներին, առաջարկել է Աբելի մրցանակը։ Ենթադրվում է, որ առաջին պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Աբելի ծննդյան 100-ամյակի տոնակատարության շրջանակներում[9]։ Մրցանակի ֆինանսավորումը իրականացնում էր Նորվեգիայի թագավոր Օսկար II-ը։ Մրցանակի պարգևատրման կանոնները և կարգավիճակը որոշել են նորվեգացի մաթեմատիկոսներ Լյուդվիգ Սիլովն ու Կառլ Ստյորմեր։
20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին ժամանակի հայտնի մաթեմատիկոսների հետաքրքրությունը աճեց մրցանակի հայեցակարգի նկատմամբ, որը հանգեցրեց աշխատախմբի ձևավորման, որոնք պետք է մշակեին այն առաջարկները, որոնք ներկայացվել էին Նորվեգիայի վարչապետին 2001 թվականին։ 2001 թվականի օգոստոսին Նորվեգիայի կառավարությունը հայտարարեց, որ 2002 թվականից կսկսի պարգևատրել Աբելի մրցանակը, երբ նշվում էր Աբելի ծննդյան երկուհարյուրամյակը։ Առաջին մրցանակը ստացան մեկ տարի անց՝ 2003 թվականին[1]։ 2001 թվականին Նորվեգիայի կառավարությունը Աբելի մրցանակի նախնական ֆինանսավորման համար որոշեց հատկացնել 200 միլիոն կրոն (մոտ 23 միլիոն դոլար)[9][10]։ 2002 թվականի հունվարի 1-ին ստեղծվեց Նիլս Հենրիկ Աբելի հիշատակի հիմնադրամը (անգլ.՝ Niels Henrik Abel Memorial Fund): Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2003 թվականի հունիսի 3-ին[1]։ 2010 թվականին հրապարակվել է «The Abel Prize 2003-2007» գիրքը, որը ընդգրկում էր Աբելի մրցանակի հաղթողների մասին հետազոտությունները։ Նախատեսվում էր, որ նման գրքերը կհրապարակվեն ամեն հինգ տարին մեկ[11]։ Սկսած 2010 թվականից Նորվեգիայի գիտությունների և գրականության ակադեմիան Մաթեմատիկայի ինստիտուտի (անգլ.՝ Institute for Mathematics and its Applications) հետ միասին անցկացնում է Աբելի ամենամյա կոնֆերանսները (անգլ.՝ Abel Conference)[12]:
Դափնեկիրներ
խմբագրելԱբել մրցանակի դափնեկիրների ցանկ[13].
- 2003 – Ժան Պիեռ Սեր (Քոլեջ դե Ֆրանս, Փարիզ)
«մաթեմատիկայի բազմաթիվ ճյուղերի ժամանակակից ձևերի առանցքային դերի համար, այդ թվում տոպոլոգիան, հանրահաշիվային երկրաչափությունը և թվերի տեսությունը» - 2004 – Մայքլ Ատյա (Էդինբուրգի համալսարան) և Իզադոր Զինգեր (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ)
«ինդեքսի հայտնաբերման և հաստատման, որը միավորում է հանրահաշիվը, երկրաչափությունը և անալիզը, և մաթեմատիկայի ու տեսական ֆիզիկայի միջև նոր կապերի հաստատման գործում իր մեծ դերի համար»: - 2005 – Պիտեր Լաքս (Նյու Յորքի համալսարան)
«մասնակի դիֆերենցիալ հավասարումների տեսության և դրանց լուծումների հաշվարկի բացառիկ ներդրման համար» - 2006 – Լենարտ Կարլեսոն (Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Շվեդիա)
«հարմոնիկ անալիզի և հարթ դինամիկ համակարգերի տեսության մեջ խորը և հիմնարար ներդրման համար» - 2007 – Սրինիվասա Վարադհան (Կուրանտովսկի Մաթեմատիկական գիտությունների ինստիտուտ, Նյու Յորք, ԱՄՆ)
«հավանականության տեսության մեջ հիմնարար ներդրման համար» - 2008 – Ջոն Թոմփսոն (Ֆլորիդայի համալսարան) և Ժակ Թիթս (Քոլեջ դե Ֆրանս, Փարիզ)
«հանրահաշվի մեջ խոշոր ներդրումների և մասնավորապես՝ խմբային տեսության ժամանակակից հաշվման համար» - 2009 – Միխայիլ Գրոմով (Բարձրագույն գիտական հետազոտությունների ինստիտուտ)
«երկրաչափության մեջ իր հեղափոխական ներդրման համար» - 2010 – Ջոն Տորենս Թեյտ
«թվերի տեսության զարգացման մեջ կատարված հսկայական ներդրման համար», իսկ հետո «իր առաջադիմական հետազոտությունների համար, որոնք ազդել են ժամանակակից մաթեմատիկայի վրա»[14]։ - 2011 – Ջոն Միլնոր
«տեղաբանության, երկրաչափության և հանրահաշվի մեջ հայտնագործությունների համարалгебра» - 2012 – Էնդրե Սեմերեդի (Ռատգերսի համալսարան)
«դիսկրետ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի գիտության տեսության մեջ հիմնարար ներդրման համար, և թվերի տեսության մեջ իր երկարաժամկետ ներդրման համար»[15]։ - 2013 – Պյեր Դելին
«հանրահաշվական երկրաչափության մեջ հեղափոխական ներդրման համար, որը բովանդակային փոփոխությունների է ենթարկել թվերի տեսությունը»: - 2014 – Յակով Սինայ
«դինամիկ համակարգերի ուսումնասիրման և մաթեմատիկական ֆիզիկայի մեջ հիմնարար ներդրման համար» - 2015 – Ջոն Նեշ (Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտ) և Լուիս Նիրենբերգ (Նյու Յորքի համալսարան)
«ոչ գծային մասնակի դիֆերենցիալ հավասարումների տեսության և դրանց երկրաչափական վերլուծության կիրառման մեջ իր ներդրման համար»[16]։ - 2016 – Էնդրյու Ուայլս (Օքսֆորդի համալսարան)
«Ֆերմայի մեծ թեորեմի հինալաի ապացույցի համար, որը կիրառվել է մոդուլյար էլիպտիկ կորերի միջոցով»։ - 2017 – Իվ Մեյեր (Փարիզի բարձրակարգ նորմալ դպրոց Սակլե)
«վեյվլետների մաթեմատիկական տեսության ստեղծման վճռորոշ դերի համար»[17]. - 2018 – Ռոբերտ Լենգլենդս (Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ) « պրոգնոստիկ ծրագրի համար, որը կապում է պատկերացումների տեսությունը թվերի տեսության հետ»[18]։
Հետաքրքիր փատեր
խմբագրել2015 թվականին Աբելի մրցանակի դափնեկիր դարձած Ջոն Ֆորբս Նեշը դարձել է առաջինը, որ արժանացել է Նոբելյան մրցանակի։ Ջոն Նեշը տնտեսության բնագավառի Նոբելյան մրցանակի արժանացել է 1994 թվականին «Ոչ կոոպերատիվ խաղերի թերորիայի հավասարակշռության անալիզի համար»[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «About the Abel Prize». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «The Abel Committee» (անգլերեն). The Abel Prize. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Королёв, Владимир (2017 թ․ մարտի 24). ««Всплеск, который быстро затухает»». N+1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Cipra, Barry (26 March 2009). «Russian Mathematician Wins Abel Prize» Արխիվացված 2009-03-29 Wayback Machine. ScienceNOW.
- ↑ «Geometer wins maths 'Nobel'». Nature Publishing Group. 26 March 2009
- ↑ Lisa W. Foderaro. «In N.Y.U.'s Tally of Abel Prizes for Mathematics, Gromov Makes Three». Նյու Յորք Թայմս, 31.05.2009
- ↑ The Abel Lectures Արխիվացված 2012-06-15 Wayback Machine
- ↑ «The Abel Prize» Արխիվացված 2013-05-07 Wayback Machine. The Norwegian Academy of Science and Letters
- ↑ 9,0 9,1 9,2 «The History of the Abel Prize» Արխիվացված 2018-09-17 Wayback Machine. The Norwegian Academy of Science and Letters
- ↑ «Nomination Guidelines» Արխիվացված 2018-08-02 Wayback Machine. The Norwegian Academy of Science and Letters
- ↑ The Abel Prize 2003—2007. Heidelberg: Springer. 2010. doi:10.1007/978-3-642-01373-7. ISBN 978-3-642-01372-0
- ↑ Third Abel Conference(չաշխատող հղում)
- ↑ «Abel Prize Laureate». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Математическую премию Абеля 2010 года получил Джон Торренс Тэйт» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 24 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
- ↑ РИА Новости – «Математик из Венгрии стал обладателем Абелевской премии 2012». 21.03.2012
- ↑ Lenta.ru – Математического «Нобеля» дали герою фильма «Игры разума». 25.03.2015.
- ↑ «Ֆրանսիացի մաթեմատիկոսը դարձել է Աբելի մրցանակի դափնեկիր». Коммерсант. 2017 թ․ մարտի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ «The Abel Prize Laureate 2018». The Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ Кузнецов Сергей (2015 թ․ մարտի 26). «Математик, ставший героем фильма «Игры разума», получил Премию Абеля». FTimes.ru. FTimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելի մրցանակ» հոդվածին։ |