Բրայսոն Ջուան Թիլեր (անգլ.՝ Bryson Djuan Tiller, հունվարի 2, 1993(1993-01-02)[2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր։ Կարիերան սկսել է 2011 թվականին՝ թողարկելով «Killer Instinct Vol.1» միքսթեյպը։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2015 թվականին՝ «Don't» սինգլի շնորհիվ, որի հաջողության արդյունքում ստորագրեց պայմանագիր RCA Records լեյբլի հետ և թողարկեց իր առաջին` «Trapsoul» ալբոմը։ Ալբոմի «Exchange» սինգլը նույնպես հաջողություն ունեցավ և առաջադրվեց Գրեմմիի։

Բրայսոն Թիլեր
Թիլերն 2018 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBryson Tiller
Ի ծնե անունԲրայսոն Ջուան Թիլեր[1]
Նաև հայտնի է որպեսBryson Tiller
Ծնվել էհունվարի 2, 1993 (31 տարեկան)
Լուիսվիլ, Կենտուկի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, ռեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլRCA Records
ԿրթությունԻրըքոյ ավագ դպրոց
Կայքtrapsoul.com
 Bryson Tiller Վիքիպահեստում

2016 թվականին Թիլերին հանձնվեց Լուիսվիլ քաղաքի բանալին մայոր Գրեգ Ֆիշերի կողմից։ Նույն տարում նա ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները BET Awards մրցանակաբաշխությունում։ 2017 թվականի մայիսին վաճառքի դուրս եկավ Թիլերի երկրորդ՝ «True to Self» ալբոմը, որն գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։ 2017 թվականին Թիլերը նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Wild Thoughts» հիթ սինգլնում։

Վաղ կյանք խմբագրել

Բրայսոն Ջուան Թիլերը ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում[3][4]։ Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո նրան և իր կրտսեր եղբորը մեծացրել է տատը[5]։ Թիլերն հաճախել է Լուիսվիլի Իրըքոյ ավագ դպրոց[6], իսկ 15 տարեկանից սկսել է երգել և ռեփ կարդալ[7]։ Նա իր առաջին միքսթեյպը` «Killer Instinct Vol.1», թողարկել է 2011 թվականին՝ երբ դեռ սովորում էր դպրոցում[8]։ 2013 թվականին դստեր` Հարլիի ծնունդից հետո, նա սկսեց աշխատել Papa John's արագ սննդի սպասարկման կենտրոնում և UPS առաքման սերվիսում, որպեսզի կարողանար պահել իր նորածին երեխային[9][10]։

Կարիերա խմբագրել

2014-2016: «Trapsoul» և ճանաչում խմբագրել

 
Թիլերն 2016 թվականին:

2014 թվականի հոկտեմբերին Թիլերն SoundCloud-ում տեղադրեց իր դեբյուտային «Don't» սինգլը, որն ամիսների ընթացքում մի քանի միլիոն լսում հավաքեց[11]։ 2015 թվականին ապրիլին Թիլերն ստորագրեց պայմանագիր RCA Records ձայնագրման լեյբլի հետ[11]։ Այդ երգի շնորհիվ նրան նկատեցին նաև պրոդյուսեր Թիմբալենդը և ռեփեր Դրեյքը. վերջինս նրան առաջարակել էր իր OVO Sound ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրել, սակայն նա մերժել էր[12][13]։ «Don't» Երգի համար նկարահանվեց տեսահոլովակ, իսկ ամիսների հետո այն բարձրացավ մինչև 13-րդ հորիզոնական Billboard Hot 100 հիթ շքերթում[14]։ Երգի իրենց ռեմիքս տարբերակները ներկայացրեցին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Քեյ Քեմփը, Միլա Ջեյը, Սևին Սթրիթերը, D.R.A.M.-ը և WSTRN-ը[15][16]։

2015 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվեց Թիլերի առաջին` «Trapsoul» ալբոմը, որն առաջին շաբաթում ունեցավ 22,000 օրինակի վաճառք և արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին, որոնցից ոմանք այն համարեցին տարվա լավագույն ալբոմներից մեկը[17][18][19]։ Այն Billboard 200 հիթ շքերթ մտավ 11-րդ հորիզոնականով[20], իսկ ավելի ուշ բարձրացավ 8-րդ հորիզոնական[21]։ Ալբոմի «Exchange» և «Sorry Not Sorry» սինգլները Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեցին համապատասխանաբար 26-րդ և 67-րդ հորիզոնականները[14]։ Ալբոմի «Rambo» երգի մասին իր Թվիթթերի էջում գրեց Ռեմբոյի կերպարը մարմնավորած Սիլվեստր Ստալոնեն[22], իսկ երգիչ The Weeknd-ը թողարկեց երգի իր ռեմիքս տարբերակը[23]։

 
Թիլերն 2016 թվականի հուլիսին Stavernfestivalen փառատոնի ժամանակ:

Ալբոմը գովազդելու նպատակով 2016 թվականի հունվարին Թիլերն սկսեց համերգային շրջագայություն, որի բացը կատարում էր THEY. դուետը[24]։ Երկու ամիս անց՝ մարտի 12-ին, Լուիսվիլ քաղաքի մայոր Գրեգ Ֆիշերը Թիլերին հանձնեց քաղաքի բանալի՝ ի նշան հարգանքի և սիրո[25]։ Մայիսին նա առաջին անգամ կենդանի ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ կատարելով «Exchange» երգը «Ուշ գիշեր Սեթ Մեյերսի հետ» (անգլ.՝ Late Night with Seth Meyers) հաղորդման շրջանակներում[26]։ Հունիսին նա ելույթ ունեցավ BET Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նաև ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները[27]։ 2016 թվականի ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Major Key» ալբոմի «Ima Be Alright» երգում[28], և ռեփեր Թրևիս Սքոթի «Birds in the Trap Sing McKnight» ալբոմի «First Take» երգում[29]։

2017-2018: «True to Self» խմբագրել

2017 թվականի հունվարին «Forbes» ամսագիրը Թիլերին ընդգրկեց «30 Under 30» ցանկում, որում ընդգրկվում են այն արտիստները, ովքեր մեծ հաջողության են հասել նախքան 30 տարեկան դառնալը[30]։ Նույն ամսում Թիլերն հայտարարեց, որ աշխատում է իր երկրորդ՝ «True to Self» կոչվող ալբոմի վրա[31]։ Այն նախատեսված էր թողարկել 2017 թվականի հունիսին, սակայն թողարկվեց մեկ ամիս շուտ՝ մայիսի 26-ին և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[32][33]։ Ալբոմի «Somethin Tells Me» և «Run Me Dry» երգերը թողարկվեցին որպես սինգլ, սակայն չունեցան մեծ հաջողություն[34][35]։

2017 թվականի հունիսին DJ Khaled-ը ներկայացրեց իր «Grateful» ալբոմի «Wild Thoughts» սինգլը, որը կատարում են Թիլերն ու երգչուհի Ռիհաննան[36]։ Այդ երգը դարձավ միջազգային հիթ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[14]։ Նույն տարվա օգոստոսին Թիլերnն ու երգչուհի Ջազմին Սալիվանը թողարկեցին «Insecure» սինգլը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է[37]։ 2018 թվականի հունվարին Թիլերը ելույթ ունեցավ Գրեմմի մրցանակաբաշխությունում՝ կատարելով «Wild Thoughts» երգը Ռիհաննայի և DJ Khaled-ի հետ[38]։

Արտիստիզմ խմբագրել

Ոգեշնչող արտիստներ խմբագրել

Օմարիոնը (ձախ) և The-Dream-ը (աջ) Թիլերին ամենաշատը ոգեշնչած երգիչներն են։

Թիլերի ամենամեծ կուռքը երգիչ Օմարիոնն է[39], ում առաջին ալբոմը լսելուց հետո նա սկսել է ավելի լուրջ վերաբերվել երգեցողությանը[40]։ Դպրոցական տարիներին ոգեշնչվելով երգիչ The-Dream-ի ալբոմներից` նա սկսել է երգեր գրել և ցանկացել դառնալ երգահան[40]։ Թիլերին ոգեշնչող արտիստների թվին են պատկանում նաև Ար Քելլին, Լիլ Ուեյնը, Քրիս Բրաունը, Դրեյքը, Ջեյ Զին, The Notorious B.I.G.-ը, Մերի Ջեյ Բլայջը, Աշերը, Բիյոնսեն, Ջազմին Սալիվանը և Ռիհաննան[5][39][41]։

Երաժշտական ոճ և հանրային կերպար խմբագրել

Թիլերի երաժշտությունը R&B և հիփ հոփ ժանրերի խառնուրդ է։ Նա բացի երգելուց նաև ռեփ է կարդում, քանի որ ըստ նրա` շատ բաներ կարողանում է արտահայտել միայն ռեփի միջոցով[42]։ Լրագրողները նրա երաժշտական ոճը համեմատել են Ջերեմայի, Դրեյքի, Թորի Լեյնզի և PartyNextDoor-ի հետ[40][43]։ «True to Self» ալբոմի ձայնագրման ընթացքում Թիլերը ունեցել է դեպրեսիա, որը, ըստ նրա, կարելի է նկատել ալբոմի երգերում, ինչն էլ իր հերթին հանդիսացել է վաճառքի ցածր ցուցանիշի պատճառ[44]։

Թիլերը հրաժարվում է վիդեո հարցազրույցներ տալուց, որը բացատրում է նրանով, որ ցանկանում է «ստվերային կերպար», և «հավանաբար երբեք» էլ տեսախցիկի առաջ հարցազրույց չի տա[45]։ Ըստ «The Ringer» կայքի լրագրող Ջասթին Չերիթիի` լիարժեք հանրային կերպար լինելու բացակայությունը Թիլերի «ամենասիրվող որակներից է»[46]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Տվյալներ
«Trapsoul»
«True to Self»
  • Թողարկված։ Մայիսի 26, 2017
  • Լեյբլ։ RCA Records
  • Ֆորմատ։ CD, թվային ներբեռնում

Միքսթեյպներ խմբագրել

Անվանում Տվյալներ
«Killer Instinct Vol.1»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 31, 2011
  • Լեյբլ։ ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

American Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[47] Լավագույն սոուլ/R&B ալբոմ «Trapsoul» Առաջադրված
Լավագույն սոուլ/R&B երգ «Don't» Առաջադրված
Լավագույն սոուլ/R&B արտիստ Առաջադրված
ASCAP Rhythm & Soul Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[48] Լավագույն R&B/հիփ հոփ երգեր «Don't» Հաղթանակ
«Exchange» Հաղթանակ
«Sorry Not Sorry» Հաղթանակ
BET Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[27] Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ Հաղթանակ
Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Տարվա տեսահոլովակ «Don't» Առաջադրված
Հեռուստադիտողի ընտրություն Առաջադրված
2018[49] Լավագույն համագործակցություն «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Հաղթանակ
BET Hip Hop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[50] Լավագույն նոր հիփ հոփ արտիստ Առաջադրված
2017[51] Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Լավագույն համատեղ տեսահոլովակ Հաղթանակ
Billboard Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[52] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Լավագույն R&B արտիստ Առաջադրված
Լավագույն R&B ալբոմ «Trapsoul» Առաջադրված
2018[53] Լավագույն R&B երգ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
BMI R&B/Hip-Hop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[54] Լավագույն R&B/հիփ հոփ 35 երգեր «Don't» Հաղթանակ
«Exchange» Հաղթանակ
2018[55] «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Հաղթանակ
BMI Pop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2018[56] Տարվա լավագույն 35 երգեր «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Հաղթանակ
Grammy Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[57] Լավագույն R&B երգ «Exchange» Առաջադրված
iHeartRadio Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[58] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Լավագույն նոր R&B արտիստ Հաղթանակ
Տարվա R&B արտիստ Առաջադրված
Տարվա R&B երգ «Exchange» Առաջադրված
2018[59] Տարվա երգ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Լավագույն համագործակցություն Առաջադրված
Տարվա հիփ հոփ երգ Հաղթանակ
Kentucky Urban Entertainment Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[60] Ստատիկ Մեյջորի անվան մրցանակ Հաղթանակ
MOBO Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[61] Լավագույն միջազգային արտիստ Առաջադրված
MTV Europe Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[62] Լավագույն երգ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
MTV Video Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[63] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Տղամարդու լավագույն տեսահոլովակ «Don't» Առաջադրված
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ Առաջադրված
2017[64] Տարվա լավագույն տեսահոլովակ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Լավագույն համատեղ տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն արտ ռեժիսուրա Առաջադրված
MTV Video Music Awards Japan
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[65] Լավագույն R&B տեսահոլովակ «Don't» Առաջադրված
NAACP Image Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2018[66] Լավագույն քնթեմփրի երգ «Insecure» (Ջազմին Սալիվանի հետ) Առաջադրված
Soul Train Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[67] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Լավագույն R&B/սոուլ տղամարդ արտիստ Առաջադրված
Տարվա ալբոմ «Trapsoul» Առաջադրված
Տարվա երգ «Don't» Առաջադրված
2017[68] Լավագույն R&B/սոուլ տղամարդ արտիստ Առաջադրված
Տարվա տեսահոլովակ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Տարվա լավագույն հիփ հոփ երգ Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
Լավագույն պարային կատարում Առաջադրված
Լավագույն համագործակցություն Հաղթանակ
Լավագույն համագործակցություն «Insecure» (Ջազմին Սալիվանի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «U.S. Public Records Index». Family Search. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  2. https://www.famousbirthdays.com/people/bryson-tiller.html
  3. «Music Artist Bryson Tiller Breaking the Music Scene». Her Campus. 2015 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Bryson Tiller Facts: 18 Things You Need To Know About The 'Don't' Singer». Capital XTRA. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  5. 5,0 5,1 «Bryson Tiller». RCA Records. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. «Rap artist Bryson Tiller surprises JCPS students». WHAS-TV. 2016 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  7. «WHO'S NEXT: Bryson Tiller». Good*Fella Media. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Bryson Tiller - Killer Instinct Vol.1 Hosted by Dj E-Dub Mixtape». DatPiff. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. «Bryson Tiller Cracks the Code to Success With 'Trapsoul'». XXL. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  10. «Bryson Tiller Opens Up About 'TRAPSOUL' Album, Sleeping in His Car and Inspiration From Kanye West [EXCLUSIVE INTERVIEW]». The BoomBox. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 «Bryson Tiller: Drake, Apple Music and the Making of a Trap-Soul Star». Rolling Stone. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. «We Now Know Why Timbaland Passed On Bryson Tiller: He Found "THEY."». LifeDaily. 2015 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  13. «Bryson Tiller Interview On Passing On Signing To Drake's OVO Sound». HipHopDX. 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Bryson Tiller». Billboard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Bryson Tiller's "Don't" Gets Remixed by D.R.A.M. [STREAM]». STASHED. 2016 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  16. «Bryson Tiller Recruits WSTRN For Official Remix Of 'Don't'». MTV. 2016 թ․ մարտի 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  17. «Watch Bryson Tiller's "Sorry Not Sorry" Video». The Source. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. «The Best Albums of 2015». Complex. 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  19. «Our 10 Favorite Albums of 2015». The Root. 2015 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  20. «Top 200 Albums». Billboard. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  21. «Bryson Tiller Chart history». Billboard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  22. «Bryson Tiller Gets Props from Sylvester Stallone for New Song 'Rambo'». The BoomBox. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  23. «Hear the Weeknd's Bold Remix of Bryson Tiller's 'Rambo'». Rolling Stone. 2016 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  24. «Bryson Tiller Announces 'Trapsoul' Tour». Rap-Up. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  25. «Bryson Tiller Got the Key to Louisville and an Official Day!». Music Times. 2015 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  26. «Bryson Tiller Makes Network TV Debut on 'Late Night With Seth Myers'». The Source. 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  27. 27,0 27,1 «Bryson Tiller Performs at BET Awards». Rap-Up. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  28. «DJ Khaled Details Major Key Tracklist Featuring Kanye, Jay Z, Drake, Future, Kendrick Lamar, More». Pitchfork. 2016 թ․ հուլիսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  29. «Travi$ Scott's 'Birds in the Trap Sing McKnight' Album Is Finally Here». Complex. 2016 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. «Desiigner, G-Eazy, Logic & Lil Yachty Named To Forbes' "30 Under 30" List». HipHopDX. 2017 թ․ հունվարի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  31. «Bryson Tiller Announces New Album 'True to Self'». Rap-Up. 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  32. «Bryson Tiller Drops 'True to Self' Album a Month Early». XXL. 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  33. «Bryson Tiller Notches His First No. 1 Album on Billboard 200 Chart With 'True to Self'». Billboard. 2017 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  34. «Bryson Tiller - Somethin Tells Me». HotNewHipHop. 2017 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  35. «Top 40 Rhythmic Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  36. «DJ Khaled reveals details of 'humongous' Rihanna collab, 'Wild Thoughts'». Entertainment Weekly. 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  37. «New Music: Jazmine Sullivan & Bryson Tiller – 'Insecure'». Rap-Up. 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  38. «Watch DJ Khaled, Rihanna & Bryson Tiller Perform 'Wild Thoughts' at the 2018 Grammys». Billboard. 2018 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  39. 39,0 39,1 «The Cosign: 7 Things You Should Know About Bryson Tiller». Vibe. 2015 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  40. 40,0 40,1 40,2 «The Break Presents: Bryson Tiller». XXL. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  41. «Bryson Tiller names his TOP 10 inspirations, Rihanna vs. Beyoncé | Interview MalcolmMusic». MalcolmMusic YouTube. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  42. «Bryson Tiller Is One of the Most Exciting New Voices In R&B». Paper. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  43. «Bryson Tiller on Getting Co-Signs from Drake, His "T R A P S O U L" Album». DJBooth. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  44. «Bryson Tiller Cites Depression as Cause For Low 'True to Self' Sales: 'We Didn't Do That Great Because of It'». Billboard. 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. «Bryson Tiller Says He'll Probably Never Do A Video Interview». HotNewHipHop. 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. «Every R&B Artist Wants to Sound Like Bryson Tiller». The Ringer. 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. «Drake Sets Record with 13 2016 American Music Awards Nominations; Rihanna Second with Seven». Billboard. 2016 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  48. «2017 ASCAP Rhythm & Soul Music Awards». ASCAP. 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  49. «Kendrick Lamar, Cardi B & Migos Among 2018 BET Awards Winners». HipHopDX. 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  50. «Here Are the Nominees for BET's 2016 Hip-Hop Awards». Complex. 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  51. «Kendrick Lamar, DJ Khaled, & Cardi B Lead BET Hip-Hop Awards 2017 Nominees». Rap-Up. 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  52. «Billboard Music Awards 2016: Complete Winners List». Billboard. 2016 թ․ մայիսի 22. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  53. «Here Are All the Winners From the 2018 Billboard Music Awards». Billboard. 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  54. «Patti LaBelle Named BMI Icon at the 2017 BMI R&B/Hip-Hop Awards». Broadcast Music, Inc. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  55. «Superstar Janet Jackson Named BMI Icon at The 2018 BMI R&B/Hip-Hop Awards». Broadcast Music, Inc. Ogwstwsi 31, 2018. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  56. «Mark Ronson Receives the BMI Champion Award at the 66th BMI Pop Awards». Broadcast Music, Inc. 2018 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  57. «Here Is the Complete List of Nominees for the 2017 Grammys». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  58. «Here's The Complete List Of #iHeartAwards Winners». iHeartRadio. 2017 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  59. «iHeartRadio Music Award Winners 2018: Complete List». Billboard. 2017 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  60. «Kentucky Urban Entertainment Awards honors industry favorites». WAVE. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  61. «MOBO Awards 2016 nominations announced: Find out who made the shortlist». Glasgow Live. 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  62. «MTV EMAs: Taylor Swift Leads Nominations». The Hollywood Reporter. 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  63. «Beyonce, Adele Lead 2016 VMA Nominations». Hollywood Reporter. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  64. «VMAs: Kendrick Lamar Tops Nominations as MTV Continues to Eliminate Gendered Categories». The Hollywood Reporter. 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  65. «Nominees Announced for the MTV Video Music Awards Japan 2016». ARAMA Japan. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  66. «2018 NAACP Image Award Winners: Complete List». The Hollywood Reporter. 2018 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  67. «Drake Leads Soul Train Awards 2016 Nominations». Rap-Up. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  68. «Solange, Bruno Mars Lead 2017 Soul Train Awards Nominations». Billboard. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայսոն Թիլեր» հոդվածին։