Օմարիոն
Օմարի Իշմաել Գրանդբերի (անգլ.՝ Omari Ishmael Grandberry, ծնվ. 1984 թ. նոյեմբերի 12, Ինգլվուդ, Կալիֆորնիա), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան։ 1999 թվականից հանդիսացել է B2K խմբի գլխավոր վոկալիստ։ Այդ խումբը 2002 թվականին թողարկել է երկու ալբոմ, որոնցից մեկը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Խմբի «Bump, Bump, Bump» սինգլը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 2004 թվականից B2K խումբը այլևս չի շարունակում իր գործունեությունը։
Օմարիոն | |
---|---|
Օմարիոն (2007) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Omarion |
Ի ծնե անուն | Օմարի Իշմաել Գրանդբերի |
Նաև հայտնի է որպես | Omarion |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1984[1] (35 տարեկան) Ինգլվուդ, Կալիֆորնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | R&B |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, դերասան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1999-ներկա |
Լեյբլ | Maybach Music Group, Atlantic Records, Roc Nation |
Անդամակցություն | B2K? |
Կապված | B2K, Bow Wow, Ռիք Ռոս, Քրիս Բրաուն, Լիլ Ուեյն |
Կայք | 1omarion.com |
Omarion Վիքիպահեստում |
Խմբի փլուզումից հետո Օմարիոնը սկսեց իր անհատական կարիերան։ 2005 թվականին թողարկեց իր դեբյուտային՝ «O» կոչվող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ 2006 թվականին Օմարիոնը թողարկեց իր երկրորդ՝ «21» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը նույնպես գլխավորել է Billboard 200-ը։ 2007 թվականին նա և ամերիկացի ռեփեր Bow Wow-ը թողարկեցին իրենց «Face Off» կոչվող համատեղ ալբոմը։ 2010 թվականին լույս տեսավ Օմարիոնի երրորդ՝ «Ollusion» ալբոմը։ Նրա չորրորդ ալբոմը, որը կրում է «Sex Playlist» անվանումը, թողարկվել է 2014 թվականին։ Այդ ալբոմի «Post to Be» երգը ամերիկյան և միջազգային մի քանի հիթ շքերթում ունեցել է հաջողություն։
Վաղ կյանքԽմբագրել
Օմարի Իշմաել Գրանդբերին ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 12-ին Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում[2]: Նա Թրենտ Գրանդբերիի և Լեսլի Բարելի յոթ երեխաներից ամենակրտսերն է[3]: Օմարիոնը սկսել է երգել 5 տարեկանից և դեռ մանկուց նա հետաքրքրված էր երաժշտությամբ[2]: Մինչև երաժշտական կարիերան սկսելը, նա նկարահանվել էր Corn Pops ապրանքանիշի գովազդում[4], ինչպես նաև Before Dark խմբի տեսահոլովակներում[5]: Օմարիոնի կրտսեր եղբայրը՝ Օ'Ռայանը, նույնպես երգիչ է[6]:
ԿարիերաԽմբագրել
1999-2005: B2K և «O»Խմբագրել
Lil' Fizz-ը ձայնագրում էր իր անհատական ալբոմը: Ես պատրաստվում էի իմ ալբոմին, Raz-B-ն էլ իր: Այնպես որ` բոլորը զբաղված էին իրենց սեփական կարիերայով և փորձում էին գտնել իրենց սեփականը: Խմբի փլուզումը հիմնված չէր ինչ-որ բան վրա, պարզապես մենք հասունացել ենք ու ցանկանում ենք գնալ մեր սեփական ուղղությամբ:
1999 թվականին, երբ երաժշտական պրոդյուսեր Քրիս Ստոուկսը ամանորյա խնջույք էր վարում, առաջարկեց Օմարիոնին միանալ իր նորաստեղծ խմբին, որը կրելու էր B2K անունը[8]: Օմարիոնն ընդունեց առաջարկը ու դարձավ այդ խմբի գլխավոր վոկալիստը[8]: Խմբի մյուս անդամներն էին Lil' Fizz-ը, J-Boog-ը և Raz-B-ն։ 2000 թվականին խումբը սկսեց ձայնագրել իր առաջին ալբոմը, իսկ հաջորդ տարի նկարահանվեց ռեփեր Bow Wow-ի «Ghetto Girls» երգի տեսահոլովակում[9]: Խմբի առաջին ալբոմը, որը կրում է B2K անվանումը, վաճառքի դուրս եկավ 2002 թվականի մարտին[10]: Թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 109,000 օրինակով և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[11]: Ալբոմի «Uh Huh» սինգլը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը, իսկ «Gots ta Be» սինգլը նույն հիթ շքերթում զբաղեցրեց 34-րդ հորիզոնականը[12]:
2002 թվականի դեկտեմբերին խումբը թողարկեց իր «Pandemonium!» կոչվող երկրորդ ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը[13]: Ալբոմի «Bump, Bump, Bump» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Շոն Քոմսը, գլխավորեց Billboard Hot 100 հիթ շքերթը և դարձավ հիթ[12]: Հիթ շքերթներում որոշակի հաջողություն ունեցավ նաև «Girlfriend» սինգլը[12]: 2003 թվականին խումբը ելույթ ունեցավ Kids' Choice Awards մրցանակաբաշխությունում և ստացավ Սիրված խումբ մրցանակը[14]: Նույն տարում խմբի անդամներն նկարահանվեցին «Փողոցային պարեր» (անգլ.՝ You Got Served) ֆիլմում, որի ռեժիսորը խմբի հիմնադիր Քրիս Ստոուկսն է[15]: Խումբը նաև ձայնագրեց այդ ֆիլմի սաունդթրեքը[16]: Ֆիլմի նկարահանումներից հետո խումբը դադարեց գործել[7]:
B2K խմբի գործունեության դադարից հետո Օմարիոնը սկսեց իր անհատական կարիերան։ 2004 թվականի ամռանը նա թողարկեց իր «O» կոչվող առաջին սինգլը[17], որն Billboard Hot 100-ում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը[18]: Այդ երգին հաջորդեց «Touch» սինգլը, սակայն համեմատաբար ավելի քիչ հաջողություն ունեցավ[18]: 2004 թվականի դեկտեմբերին էկրան բարձրացավ «Չաղլիկ Ալբերտ» (անգլ.՝ Fat Albert) ֆիլմը[19], որում նաև նկարահանվել է Օմարիոնը[20]: Օմարիոնի առաջին անհատական ալբոմը, որը կրում է «O» անվանումը, թողարկվեց 2005 թվականի փետրվարի 22-ին[21]: Այն գխավորեց Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում վաճառվեց այդ ալբոմի 182,000 օրինակ[22]: Ալբոմը առաջադրվեց Գրեմմի մրցանակի «Լավագույն ժամանակակից R&B ալբոմ» անվանակարգում, սակայն չհաղթեց[23]: 2005 թվականի հունիսին Օմարիոնը ելույթ ունեցավ BET Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նաև ստացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակը «O» ալբոմի համար[24]: Նույն տարում նա իր մասնակցությունն ունեցավ Bow Wow-ի «Let Me Hold You» հիթային սինգլում[25], որն ընդգրկված է Bow Wow-ի «Wanted» ալբոմում[26]: Այդ ստեղծագործությունը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[27]: Bow Wow-ն ու Օմարիոնը երգի համար նաև նկարահանեցին տեսահոլովակ[28], ինչպես նաև այն կատարեցին American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ[29]:
2006-2009: «21» և «Face Off»Խմբագրել
«O» ալբոմի հաջողությունից հետո Օմարիոնը սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա, որը անվանված է «21»: Ալբոմը վաճառքի դուրս եկավ 2006 թվականի դեկտեմբերի 26-ին[30]: Թողարկման առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 119,000 օրինակ և այն գլխավորեց Billboard 200-ը՝ դառնալով Օմարիոնի երկրորդ ալբոմը, որն զբաղեցրել է առաջին հորիզոնականը այդ հիթ շքերթում[31]: Ալբոմի «Entourage» և «Ice Box» ստեղծագործությունները թողարկվել են որպես սինգլներ[32][33]: «Ice Box»-ը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և դարձել է հիթ։ 2007 թվականին հոկտեմբերին էկրան բարձրացավ «Զգա ռիթմը» (անգլ.՝ Feel the Noise) ֆիլմը, որում Օմարիոնը մարմնավորում է գլխավոր հերոս Ռոբի կերպարը[34]: Այս ընթացքում նա նաև նկարահանվեց BET հեռուստաալիքի «Ինչ-որ մեկդ օգնեք ինձ» (անգլ.՝ Somebody Help Me) սարսափ հեռուստաֆիլմում[35]: 2007 թվականի դեկտեմբերին լույս տեսավ Օմարիոնի և Bow Wow-ի «Face Off» անվանումը կրող համատեղ ալբոմը[36]: Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը՝ առաջին շաբաթում վաճառվելով ալբոմի 107,000 օրինակ[37]: Ալբոմի «Girlfriend» սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 33-րդ հորիզոնականը[38]:
2009 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Օմարիոնը պայմանագիր է ստորագրել ռեփեր Լիլ Ուեյնի Young Money Entertainment լեյբլի հետ, սակայն մի քանի ամիս հետո նա դուրս եկավ այդ լեյբլի անդամների կազմից[39]: Օմարիոնն իր Թվիթթերի էջում գրեց, որ այդ լեյբլից դուրս գալու որոշումը իրենն է եղել, իսկ իր նոր ալբոմն ու տեսահոլովակը թողարկվելու են «շուտով»[39]: Young Money Entertainment-ը լքելուց օրեր առաջ համացանցում հայտնվել էր Օմարիոնի և Լիլ Ուեյնի «I Get It In» երգը, սակայն այդ լեյբլը լքելուց հետո այն համարվեց «ոչ պաշտոնական երգ»[39]: Ավելի ուշ «I Get It In» երգում Լիլ Ուեյնին փոխարինեց ռեփեր Գուչի Մենը և պաշտոնապես թողարկեց որպես սինգլ[40]: Նրանք նաև նկարահանեցին տեսահոլովակ[41], իսկ երգը զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[18]: 2009 թվականին Օմարիոնը հիմնադրեց իր StarWorld Entertainment կոչվող սեփական ձայնագրման լեյբլը, ինչպես նաև պայմանագիր կնքեց EMI Records լեյբլի հետ[42]:
2010-2015: «Ollusion» և «Sex Playlist»Խմբագրել
2010 թվականի հունվարի 8-ին թողարկվեց Օմարիոնի «Ollusion» անվանումը կրող երրորդ անհատական ալբոմը[43]: Այն ի տարբերությունը իր նախորդ ալբոմների այքան մեծ հաջողություն չունեցավ և առաջին շաբաթում վաճառվեց ընդամենը 21,200 օրինակով, ինչի արդյունքում Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը[44]: 2010 թվականին նա միացավ Ամերիկայի լավագույն պարախումբ (անգլ.՝ America's Best Dance Crew) պարային նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի կազմին[45]: Նույն տարում էկրան բարձրացան «Քաղաքի սխալ կողմը» (անգլ.՝ Wrong Side of Town) ֆիլմն ու «Ինչ-որ մեկդ օգնեք ինձ 2» (անգլ.՝ Somebody Help Me 2) հեռուստաֆիլմը, որոնցում Օմարիոնը նույնպես դերեր ունի[46][47]: 2012 թվականին Օմարիոնը պայմանագիր ստորագրեց Warner Bros. Records և ռեփեր Ռիք Ռոսի Maybach Music Group լեյբլների հետ[48], որից սկսեց իր մասնակցությունն ունենալ Maybach Music Group-ի «Self Made» կոչվող հավաքածու երգերի ալբոմներում[49]: 2012 թվականի նոյեմբերին թողարկվեցին Օմարիոնի «EP Care Package» և «EP Care Package 2» մինի ալբոմները[50]:
2014 թվականի դեկտեմբերի 2-ին Օմարիոնի «Sex Playlist» կոչվող չորրորդ ալբոմը դուրս եկավ վաճառքի[51]: Առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 13,000 օրինակ և այն Billboard 200-ում գրավեց 49-րդ հորիզոնականը[52]: Ալբոմի «Post to Be» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև երգիչ Քրիս Բրաունը և երգչուհի Ջենեյ Այկոն, Billboard Hot 100-ում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը[18], սակայն գլխավորեց Billboard Rhythmic հիթ շքերթը[53]: Այն նաև հորիզոնականներ զբաղեցրեց միջազգային մի քանի այլ հայտնի հիթ շքերթներում։ Այդ սինգլի համար նկարահանվեց տեսահոլովակ, որը 400 միլիոնից ավելի դիտում է հավաքել ՅուԹյուբ վիդեոհոսթինգում[54]: Օմարիոնն ու Քրիս Բրաունը 2015 թվականի հունիսին այդ երգը կատարեցին BET Awards մրցանակաբաշխությունում[55]:
Անձնական կյանքԽմբագրել
2014 թվականի օգոստոսին ծնվեց Օմարիոնի և նրա ընկերուհու՝ Էյփրիլ Ջոնսի որդին՝ Մեգա Օմարին[56][57]: 2014 թվականի սեպտեմբերին համացանցում հայտնվեց Օմարիոնի մերկ լուսանկարը։ Նա նշել է, որ լուսանկարն իրական է, սակայն դա անվանել է «հին լուսանկար»[58][59]: 2014 թվականի սեպտեմբերից նրա անձնական կյանքը լուսաբանվում է VH1 հեռուստաալիքի «Սեր և հիթ հոփ․ Հոլիվուդ» (անգլ.՝ Love & Hip Hop: Hollywood) ռեալիթի շոուի եթերում[60]: 2016 թվականի մարտին ծնվեց Օմարիոնի և նրա ընկերուհու դուստրը[61]:
ՍկավառակագրությունԽմբագրել
ԱլբոմներԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«O» |
|
«21» |
|
«Ollusion» |
|
«Sex Playlist» |
|
Համատեղ ալբոմներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Face Off» (Bow Wow-ի հետ) |
|
«Self Made Vol. 2» (Maybach Music Group-ի հետ) |
|
«Self Made Vol. 3» (Maybach Music Group-ի հետ) |
|
Մինի ալբոմներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Care Package» |
|
«Care Package 2» |
|
«Care Package 3» |
|
ՄիքսթեյպներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«The Awakening» |
|
ՍինգլներԽմբագրել
Սեփական սինգլներԽմբագրել
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2004 | «O» | «O» |
2005 | «Touch» | |
«I'm Tryna» | ||
2006 | «Entourage» | «21» |
«Ice Box» | ||
2007 | «Cut Off Time» (Քեթ Դելունայի մասնակցությամբ) |
«Feel the Noise» սաունդթրեք |
«Girlfriend» (Bow Wow-ի հետ) |
«Face Off» | |
«Hey Baby (Jump Off)» (Bow Wow-ի հետ) | ||
2009 | «I Get It In» (Գուչի Մենի մասնակցությամբ) |
«Ollusion» |
2010 | «Speedin'» | |
«Last Night (Kinkos)» (Սնուփ Դոգի մասնակցությամբ) | ||
2011 | «Cut A Rug» | «The Awakening» |
2012 | «Let's Talk» (Ռիք Ռոսի մասնակցությամբ) |
«Self Made Vol. 2» |
2013 | «Paradise» | Ոչ ալբոմային սինգլ |
«Know You Better» (Փուշա Թիի և Fabolous-ի մասնակցությամբ) |
«Self Made Vol. 3» | |
2014 | «You Like It» | «Sex Playlist» |
«Need That Love» (Bow Wow-ի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ | |
«Post to Be» (Քրիս Բրաունի և Ջենեյ Այկոյի մասնակցությամբ) |
«Sex Playlist» | |
2015 | «I'm Up» (Քիդ Ինկի և Ֆրենչ Մոնտանայի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
«I’m Sayin» (Rich Homie Quan-ի մասնակցությամբ) |
«Care Package 3» |
Մասնակցությունը ուրիշների սինգլներումԽմբագրել
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2004 | «After Party» (Յանգ Ռոմի սինգլ) |
«Food for Thought» |
2005 | «Let Me Hold You» (Bow Wow-ի սինգլ) |
«Wanted» |
2007 | «Betterman» (Քեյ Սմիթի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2011 | «We Get It On» (Red Café-ի սինգլ) |
«Above the Cloudz» |
«What You Want» (Ռիչ Ռիքի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
2012 | «Restraint» (M$ney-ի սինգլ) | |
2013 | «Army» (Sultan & Shepard-ի և Nervo-ի սինգլ) | |
«Gon Get It» (ԼավՌենսի սինգլ) |
«Freak of the Industry» | |
2014 | «Cry» (La Fouine-ի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ |
2015 | «Fakin» (Դիգի Սիմոնսի սինգլը) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135415578 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 «Omarion: The Birth of a Mogul»։ The Huffington Post։ Մայիսի 25, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Omarion»։ Hollywood Life։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Throwback: Omarion Corn Pops Commercial ( Video )»։ 101.1 The Wiz։ Հոկտեմբերի 12, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Before They Were Famous: Omarion»։ Everything Girls Love։ Նոյեմբերի 11, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «5 Things to Know About Singer-Songwriter Jhené Aiko»։ E! Online UK։ Ապրիլի 9, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ 7,0 7,1 «Omarion Calls B2K Breakup ‘A Real Sad Situation’»։ MTV։ Հունվարի 8, 2004։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ 8,0 8,1 «Omarion»։ Famous Birthdays։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Want A B2K Reunion? Omarion Says 'It's Not My Issue, It's the Fans' During An Interview»։ Design & Trend։ Սեպտեմբերի 18, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «B2k by B2K»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «'O' Puts Omarion On Top»։ Billboard։ Մարտի 2, 2005։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ 12,0 12,1 12,2 «Omarion - Chart history»։ Billboard։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Omarion - Chart history»։ Billboard։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Kid's Choose Favorites With Nick»։ Billboard։ Ապրիլի 14, 2003։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «‘You Got Served’ Sequel A Go; Omarion Says Former B2K Mates Invited To Return»։ Billboard։ Հունիսի 8, 2004։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «You Got Served (Music from the Motion Picture) by B2K»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Omarion Gets ‘Very Mature,’ Makes Women Say ‘Oh’ On Solo LP»։ MTV։ Օգոստոսի 17, 2004։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «Omarion - Chart history»։ Billboard։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Fat Albert (2004)»։ Internet Movie Database։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Omarion In Talks For Role In ‘Fat Albert’ Movie»։ MTV։ Հունվարի 28, 2004։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «O (Bonus Track Version) by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Omarion Leads Active Post-Christmas Album Chart»։ Billboard։ Հունվարի 3, 2007։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Complete list of Grammy Award nominations»։ USA Today։ Դեկտեմբերի 8, 2005։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Destiny’s Child Give Lap Dances, Fugees End Feud At BET Awards»։ MTV։ Հունիսի 29, 2005։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Let Me Hold You (Featuring Omarion) - Single by Bow Wow featuring Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Wanted by Bow Wow»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Bow Wow - Chart history»։ Billboard։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Bow Wow - Let Me Hold You ft. Omarion»։ BET։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «AMAs Add Star Collaborations»։ Billboard։ Նոյեմբերի 8, 2005։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «21 by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Omarion Turns '21' At No. 1»։ Billboard։ Հունվարի 3, 2007։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Entourage - Single by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Ice Box - Single by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Feel the Noise - Movies - Review»։ The New York Times։ Հոկտեմբերի 6, 2007։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Somebody Help Me (Video 2007)»։ Internet Movie Database։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Face Off by Bow Wow & Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Josh Groban’s Noel Surpasses ‘High School Musical 2′ As 2007’s Best Seller»։ MTV։ Դեկտեմբերի 19, 2007։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Bow Wow & Omarion - Chart history»։ Billboard։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ 39,0 39,1 39,2 «Omarion Splits From Young Money»։ Rap-Up։ Օգոստոսի 20, 2009։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «I Get It In (feat. Gucci Mane) - EP by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Video: Omarion f/ Gucci Mane – 'I Get It In'»։ Rap-Up։ Նոյեմբերի 9, 2009։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Omarion’s New LP, Ollusion, Due November 24»։ MTV։ Սեպտեմբերի 24, 2009։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Ollusion by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 1/17/2010»։ HipHopDX։ Հունվարի 20, 2010։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Omarion Named New Judge On ‘America’s Best Dance Crew’»։ MTV։ Հունվարի 21, 2010։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Omarion Talks About Wrong Side Of Town Movie»։ TV Guide։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Marques Houston Talks Somebody Help Me 2»։ BET։ Օգոստոսի 17, 2010։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Maybach Music Day: Label Signs Omarion, Sets Rick Ross Album Release Date»։ Billboard։ Մայիսի 2, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Maybach Music Group’s ‘Self Made Vol. 3′ Tracklist Surfaces»։ Vibe։ Օգոստոսի 26, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Omarion Talks 'Care Package' EP & Career Growth»։ Billboard։ Նոյեմբերի 26, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Sex Playlist by Omarion»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Beyoncé Earns Eighth No. 1 on Hot R&B/Hip-Hop Songs With '7/11'»։ Billboard։ Դեկտեմբերի 11, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Rick Ross Details Maybach Music Group's Recent Success»։ HipHopDX։ Սեպտեմբերի 4, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Omarion Ft. Chris Brown & Jhene Aiko - Post To Be (Official Video)»։ Փետրվարի 17, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Rihanna Sings & Dances Along To Chris Brown BET Awards Performance»։ Hollywood Life։ Հունիսի 28, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2015
- ↑ «Omarion Welcomes Baby Boy»։ Billboard։ Օգոստոսի 9, 2014
- ↑ «Omarion Welcomes Baby Boy: Meet Megaa Omari»։ MTV։ Օգոստոսի 8, 2014
- ↑ «Omarion First Male Celeb to Have Nudes Leak in iCloud Scandal»։ Vlad TV։ Սեպտեմբերի 23, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2015
- ↑ «Exclusive: Omarion And His Girlfriend Apryl Jones React To His Nude Photos Being Leaked»։ HipHollywood։ Սեպտեմբերի 26, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2015
- ↑ «Omarion, Soulja Boy, Ray J and More Celebs Join the Cast of Love & Hip Hop: Hollywood»։ E! Online UK։ Օգոստոսի 18, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2015
- ↑ «Omarion and Apryl Jones Welcome Baby Girl»։ Rap-Up։ Մարտի 8, 2016։ Վերցված է Մարտի 19, 2016
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |