Փախուստ դեպի Եգիպտոս (Պուսենի կտավ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փախուստ դեպի Եգիպտոս (այլ կիրառումներ)
Փախուստ դեպի Եգիպտոս (ֆր.՝ La Fuite en Égypte), ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենի 1657-1658 թվականներին ստեղծած կտավը, որը ի սկզբանե գտնվել է Լուվրում, այնուհետև տեղափոխվել է Լիոնի կերպարվեստի թանգարան և ներկայացվում է R.F. 2008-1 համարի ներքո[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլա Պուսեն |
տարի | 1658[1] |
բարձրություն | 97 սանտիմետր[2] |
լայնություն | 133 սանտիմետր[2] |
ուղղություն | P. arenatus? |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Յուսել |
հավաքածու | Լիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան |
սեփականատեր | Լիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան[3] |
հիմնական թեմա | Փախուստ Եգիպտոս |
պատկերված են
| |
http://collections.mba-lyon.fr/fr/search-notice/detail/2014-5-1-la-fui-c75c5 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Կտավն ունի 98 սմ բարձրություն, 133 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։
Նկարագրություն
խմբագրելԿտավը ստեղծելիս նկարիչը հավանաբար ոգեշնչվել է նույն թեմայով իտալացի բարրոկո ոճի նկարիչ Անիբալե Կարաչիի կտավով։ 1986 թվականին նկարը հայտնվել է Վերսալի աճուրդում 80.000 ֆրանկ մեկնարկային գնով։ Այն 1,600,000 ֆրանկով գնել են Ռիչարդ և Ռոբերտ Պարդոները։ Ցուցասրահում ցուցադրվելու տարիներին այն ճանաչվել է որպես նկարչի վավերական աշխատանք։ Երկար դատավարությունից հետո որոշվել է նկարը կրկին տալ վաճառողին։ Սեփականատերը որոշել է աշխատանքը վաճառել ավելի քան 15 միլիոն եվրոյով։ Լիոնի կերպարվեստի թանգարանը սկսել է գումար հավաքել կտավը ձեռք բերելու համար։
2007 թվականի հուլիսին Լուվրը և Լիոնի կերպարվեստի թանգարանը վերջապես կարողանում են դրամահավաք իրականացնել և գնել նկարը։ Այն երբևէ հովանավորությամբ հավաքված ձեռքբերումներից ամենաթանկ աշխատանքն է՝ 17 միլիոն եվրո արժեքով (1 միլիոն եվրո տրամադրել է Լիոնի քաղաքապետը, 250,000 ֆրանկ Ռոնա-Ալպի շրջանը, 1 միլիոն Լուվրի թանգարանն իր սեփական միջոցներից, ավելի քան 18 հովանավորներ, ինչպիսիք են Gaz de France, որը տվել է 3 միլիոն եվրո, Total SA, AXA ձեռնարկությունները, Լիոնի բանկերը և մասնավոր բարերարներ)։ Աշխատանքը ձեռք է բերվել Լուվրի համար և Լիոնի կերպարվեստի թանգարան է տեղափոխվել 2008 թվականի փետրվարին Ժակ Սերեսերի (կտավի առաջին կոլեկցիոները և, հնարավոր է նաև, հովանավորը) հայրենի քաղաք[5][6][7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.mba-lyon.fr/mba/sections/fr/collections-musee/peintures/oeuvres-peintures/xviie_siecle/poussin-fuite-egypte9841?&startingReq=/sections/fr/collections-musee/peintures/oeuvres-peintures&from_url=http%3A//www.mba-lyon.fr/mba/sections/fr/collections-musee/peintures/oeuvres-peintures%3Fb_start%3Aint%3D24%26-C%3D
- ↑ 2,0 2,1 http://www.mba-lyon.fr/mba/sections/fr/collections-musee/vie-des-collections/acquisition-07_08_09
- ↑ https://www.lyon.fr/blob?op=201509/delib/20151494.pdf
- ↑ Կտավը Լիոնի կերպարվեստի թանգարանի կայքում
- ↑ Emmanuel de Roux and Nathaniel Herzberg, "Grandes manœuvres pour conserver en France un tableau de Poussin", Le Monde, 17 February 2007, page 28
- ↑ Nicolas Roloff, "Un Poussin pour le musée de Lyon", Grande Galerie, Le Journal du Louvre, n° 1, Autumn 2007, pages 76-77
- ↑ "La Fuite en Égypte de Poussin racheté par l'État", Le Monde, 19 July 2007
- ↑ "17 millions d'euros pour La Fuite en Egypte de Poussin", Le Monde, 20 July 2007
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախուստ դեպի Եգիպտոս (Պուսենի կտավ)» հոդվածին։ |