Ցվետանա Պասկալևա

(Վերահղված է Ց. Պասկալևաից)

Ցվետանա Պասկալևա (հունվարի 22, 1960(1960-01-22)[1], Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Բուլղարիա), բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, Հայաստանի և Բուլղարիայի լրագրողների միության անդամ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ (1995)։

Ցվետանա Պասկալևա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1960(1960-01-22)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՆովա Զագորա, Սլիվենի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Հայաստան և  Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1984)
Մասնագիտությունլրագրող, կինոռեժիսոր և գրող
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ Մովսես Խորենացու մեդալ և Երախտագիտության մեդալ
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն և Union of Bulgarian Journalists?

Կենսագրություն խմբագրել

1984 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտը։

1991-1994 թվականներին աշխատել է Արցախում, Գետաշենում, Շահումյանում, լուսաբանել արցախյան հերոսամարտը, Արցախի խնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։

Նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված վեց վավերագրական ֆիլմ (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբ, որոնք արժանացել են մի շարք մրցանակների՝ Ժնևի (1992), Հոլիվուդի (1993), Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոներում։

1993-1994 թվականներին ԱՄՆ Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանյում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։

1995-1997 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001 թվականներին՝ Հայաստանի և ԱՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային, հրապարակախոսավերլուծական հաղորդաշարերը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը[2]։

2001 թվականին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։

Ֆիլմեր խմբագրել

  • «Բարձունքներ, հույսեր» (1991)
  • «Կլինի՞ արդյոք առավոտ Ղարաբաղի վրա» (1992)
  • «Իմ թանկագին ողջեր և մեռածներ» (1993),
  • «Ղարաբաղի վերքերը» (1994),
  • «Մայր հողի զինվորները» (1994),
  • «Լռություն» (1995),
  • «Հավատ և ոգի» (2001)

Կոչումներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
  2. ««Նվիրյալները» հաղորդաշարը Հ1-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «A meeting with Paskaleva, AZG Armenian Daily #098, 29 May 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  4. «Garbis Papazian award 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  5. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
  6. Ց. ՊԱՍԿԱԼԵՎԱՅԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։