Ցեզիումի բրոմիդ

քիմիական միացություն

Ցեզիումի բրոմիդ, CsBr, բրոմի և ցեզիումի բինար, անօրգանական միացություն, բրոմաջրածնի ցեզիումային աղը։ Անգույն (բյուրեղային վիճակում) նյութ է՝ իոնային բյուրեղացանցով․ լավ է լուծվում ջրում, սուբլիմացիայի չի ենթարկվում, ունի ջերմային կայունություն։ CsBr-ի բյուրեղային ցանցը խորանարդային է, որը նման է CsCl-ի կառուցվածքին։

Ցեզիումի բրոմիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումցեզիումի բրոմիդ
Ավանդական անվանումցեզիումի բրոմիդ
Քիմիական բանաձևBrCs
Ռացիոնալ բանաձևCsBr
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Մոլային զանգված3,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն4,43 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան637 °C[2] °C
Եռման ջերմաստիճան1297 °C[2] °C
Գոյացան էնթալպիա−406 կՋ/մոլ[2] կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,6984[3]
Դասակարգում
CAS համար7787-69-1
PubChem24592
EINECS համար232-130-0
SMILES[Br-].[Cs+]
ЕС232-130-0
RTECSFK9275000
ChEBI22994
Թունավորություն
Թունավորություն1400[4]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մոլեկուլային և բյուրեղային կառուցվածք խմբագրել

Ցեզիումի բրոմիդը վառ արտահայտված իոնային կառուցվածքով նյութ է, որտեղ ամեն Cs+ իոն շրջապատված է բրոմի ութ Br իոնով։ Իոնացման էներգիան կազմում է I = 7,78 Էվ[5]․[էջ 373]։ Ատոմացման էներգիան (Eատ)՝ 395 կՋ/մոլ[5]․[էջ 380]։ Ցեզիումի բրոմիդը գազային վիճակում առաջացնում է Cs2Br2 բանաձևով դիմեր միացություն, որն ունի շեղանկյուն կառուցվածք[6]։

 
CsBr-ի բյուրեղացանցի կառուցվածքը

Միացության բյուրեղային ցանցը խորանարդային է, տարրական (α-CsBr), տարածական խումբը՝ P m3m, a = 0,429 նմ, Z = 1։

Տաքացման պայմաններում α-CsBr-ը մոդիֆիկացվում է՝ դառնալով β-CsBr (NaCl-ի նման)[7]․[էջ 91]։ Տարածական խումբը՝ F m3m, a = 0,723 նմ, Z = 4։ Բյուրեղային ցանցի էներգիան՝ U = 625,9 կՋ/մոլ[7]․[էջ 101]։ Cs-Br կապի երկարությունը գազային վիճակում կազմում է 307 պիկոմետր[6], հեղուկ վիճակում՝ 355 պիկոմետր, պինդ վիճակում՝ 362 պիկոմետր[8]։ Ցեզիումի բրոմիդի բյուրեղները հեղուկ գալիումի հետ տաքացնելիս դիլոկացիայի են ենթարկվում, հանգեցնում է անբնական ճկունության և միացության առաձգականության[9]։

Տարրերի զանգվածային բաժինները․ Cs 62,45 %, Br 37,55 %։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Ցեզիումի քլորիդը նորմալ պայմաններում անգույն (մեծ բյուրեղային տեսքով) կամ սպիտակ (փոշու նման) միացություն է, որը լավ է լուծվում ջրում (100 գ H2O-ում 123,3 գրամ CsBr՝ 50 °С-ում, 214 գ՝ 80 °С-ում)[5]․[էջ 620]։ Լուծման ջերմությունը ջրում, սենյակային պայմաններում կազմում է −25,96 կՋ/մոլ[10]։ Բյուրեղահիդրատներ չի առաջացնում[11]։ Ջրային լուծույթում բյուրեղանալով առաջացնում է անջուր խորանարդային բյուրեղներ կամ անջուր շեղանկյունաձև դոդեկաեդրեր[7]․[էջ 100]։

Ցեզիումի բրոմիդի ջրային լուծույթի խտությունը 20 °C ջերմաստիճանում[5]․[էջ 645]

1 % 2 % 4 % 6 % 8 % 10 % 12 % 14 %
  Խտություն, գ/լ 1006,1 1014,1 1030,5 1047,3 1064,7 1082,7 1101,2 1120,3
16 % 18 % 20 % 22 % 24 % 30 % 35 % 40 %
1140,1 1160,5 1181,7 1203,6 1226,3 1299,7 1367,6 1442,8

Միացությունը լուծվում է մեթանոլում, էթանոլում․ լավ է լուծվում մրջնաթթվում և հիդրազինում, վատ է լուծվում ացետոնում, եթերներում, պիրիդինում, ացետոննիտրիլում, նիտրոբենզոլում[11]։

Լավ է լուծվում բրոմաջրածնական թթվում։ CsBr-ի առավելագույն կոնցենտրացիայի և HBr-ի տարբեր կոնցենտրացիաների կախումը 25 °C ջերմաստիճանային պայմաններում[11]

HBr-ի կոնցենտրացիա, % 5 % 10 % 15% 20 % 25 %
CsBr-ի կոնցենտրացիա, % 49,0 40,6 33,3 27,9 23,4

Հիմնական թերմոդինամիկական բնութագրեր[5]․[էջ 462, 532]գազային վիճակում

  • ձևավորման հիմնական էնթալպիա - ΔHo298 = −208 կՋ/մոլ
  • ձևավորման հիմնական էնթրոպիա - So298 = 267 Ջ/(մոլ·Կ)
  • Գիբսի էներգիա - ΔGo298 = −240 կՋ/մոլ

բյուրեղային վիճակում

  • ձևավորման հիմնական էնթալպիա - ΔHo298 = −392 կՋ/մոլ
  • ձևավորման հիմնական էնթրոպիա - So298 = 117 Ջ/(մոլ·Կ)
  • Գիբսի էներգիա - ΔGo298 = −379 կՋ/մոլ

Ստացում խմբագրել

Լաբորատոր պայմաններում ցեզիումի բրոմիդը ստացվում է հիդրօքսիդների, կարբոնատների, հիդրոկարբոնատների կամ սուլֆիդների և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից․

 
 

Մեկ այլ տարբերակ է ցեզիումի կարբոնատի և կալցիումի բրոմիդի կամ բարիումի բրոմիդի միջը փոխանակային ռեակցիայից․

 

Քիմիական հատկություններ խմբագրել

Ցեզիումի բրոմիդը բավականին կայուն միացություն է։ Գազային բաղադրությամբ՝ 2100-2400 կելվին պայմաններում, դիսոցման հաստատունը չի գերազանցում 0,025-ը[12]։

Ցեզիումի քլորիդի ջրային լուծույթը փոխազդում է հեղուկ բրոմի հետ, որի հետևանքով առաջանում է ցեզիումի դիբրոմբրոմատ[13]

 

Քլորի հետ փոխազդելով առաջացնում է ցեզիումի դիքլորբրոմատ[14]

 

Կիրառություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 CESIUM BROMIDE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Wiberg N. Anorganische ChemieBerlin: De Gruyter, 2017. — Vol. 1. — P. 1509.
  3. http://chemanalytica.com/book/novyy_spravochnik_khimika_i_tekhnologa/01_osnovnye_svoystva_neorganicheskikh_organicheskikh_i_elementoorganicheskikh_soedineniy/5123
  4. «Safety data for caesium bromide». Chemical and Other Safety Information (անգլերեն). The Physical and Theoretical Chemistry Laboratory Oxford University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Лидин Р. А., Андреева Л. Л., Молочко В. А. Константы неорганических веществ: справочник / Под редакцией проф. Р.А. Лидина. — 2-е изд., перераб. и доп.. — М.: «Дрофа», 2006. — 685 с. — ISBN 5-7107-8085-5
  6. 6,0 6,1 Турова Н. Я. Неорганическая химия в таблицах. — М.: Высший химический колледж РАН, 1997. — С. 85.
  7. 7,0 7,1 7,2 Плющев В. Е., Стёпин Б. Д. Химия и технология соединений лития, рубидия и цезия. — М.: «Химия», 1970. — 406 с.
  8. Danek V. Physico-Chemical Analysis of Molten Electrolytes. — First edition. — Elsevier, 2006. — P. 11. — 449 p. — ISBN 0-444-52116-X
  9. Koizumi H., Suzuki T. Dislocation Motion in Alkali-Halides with CsCl Structure // Dislocations in Solids / Edited by Suzuki H., Ninomiya T., Sumino K., Takeuchi Sh.. — University of Tokio Press: Yamada Science Foundation, 1985. — P. 479. — 672 p. — (Yamada Conference IX). — ISBN 4-13-068113-3
  10. Mullin J. W. Crystallization. — Fourth edition. — Oxford: Butterworth-Heinemann, 2001. — P. 521. — 594 p. — ISBN 0-7506-4833-3
  11. 11,0 11,1 11,2 Цезия галогениды // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1998. — Т. 5. — С. 657. — ISBN 5-85270-310-9
  12. Шумилов А. А. Термодинамические расчёты фазового состава летучих продуктов деления в топливной полости, МЭЗ и ВЦС // Материалы 13-й Международной телекоммуникационной конференции молодых ученых и студентов «Молодежь и наука». Секция 1.12: Физика, химия и компьютерная разработка материалов. — 2009. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  13. Степин Б. Д., Плющев В. Е., Факеев А. А. Анионгалогенааты щелочных металлов и аммония // Успехи химии. — 1965. — Т. 34. — № 11. — С. 1890.
  14. «Цезий - фотографии». Химия и Химики № 3 2012 (ռուսերեն). Журнал Химия и Химики. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  15. Vandenbroucke D. A. N., Leblans P. J. R. CR Mammography: Image Quality Measurement and Model Calculation for Needle vs. Powder Imaging Plate(անգլ.) // Digital Mammography: Lecture Notes in Computer Science. — 2010. — Т. 6136. — С. 219—226. — doi:10.1007/978-3-642-13666-5_30
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեզիումի բրոմիդ» հոդվածին։