Խումբ → 1
↓ Պարբ․
1 H
2 Li
3 Na
4 K
5 Rb
6 Cs
7 Fr

Ալկալիական մետաղները - պարբերական աղյուսակի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են՝ լիթիում (Li), նատրիում (Na), կալիում (K), ռուբիդիում (Rb), ցեզիում (Cs) և ֆրանսիում (Fr)։ Չնայած ջրածինը նույնպես առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարր է, այն շատ հազվադեպ է ցուցաբերում ալկալի մետաղներին բնորոշ հատկություններ։

Հատկություններ խմբագրել

Նրանք բոլորը պարզ նյութ վիճակում պայծառ փայլ ունեցող (նոր կտրված տեղում) մետաղներ են, ոչ-մեծ տեսակարար կշռով և հալման ոչ-բարձր ջերմաստիճանով։ Դրանք էլեկտրական հոսանքի և ջերմության լավ հաղորդականություն ունեն։

Լիթիումը օդում արագորեն օքսիդանում է, իսկ ռուբիդիումն ու ցեզիումը նրա մեջ նույնիսկ բոցավառվում են առանց նախնական տաքացման։

Ալկալիական մետաղները եռանդուն կերպով ջրից ջրածին են դուրս մղում, առաջացնելով իրենց բաղադրությամբ նման հիդրօքսիդներ՝ NaOH, KOH, LiOH, RbOH, CsOH, որոնք հանդիսանում են ալկալիներ։

Մետաղական հատկությունները, հիմնային օքսիդներ և հիմքեր առաջացնելու ունակությունը ալկալիական մետաղների մոտ ավելի ցայտուն են արտահայտված, քան մյուս բոլոր մետաղների մոտ։

Ալկալիական մետաղների հատկություններից յուրաքանչյուրը փոփոխվում է այդ մետաղների ատոմական կշիռների աճման հետ միասին։ Օրինակ, ատոմական կշռի մեծացման հետ միասին նրանց հալման և եռման ջերմաստիճանները իջնում են, իսկ տեսակարար կշիռները, ընդհանրապես, բարձրանում են։

Ալկալիական մետաղներ Ատոմական կշիռը Հալման ջերմաստիճանը (Կելվին) Եռման ջերմաստիճանը (Կելվին) Խտությունը (գր·սմ−3)
Լիթիում 6.941 453 1615 0.534
Նատրիում 22.990 370 1156 0.968
Կալիում 39.098 336 1032 0.89
Ռուբիդիում 85.468 312 961 1.532
Ցեզիում 132.905 301 944 1.93
Ֆրանսիում (223) 295 950 1.87

Ատոմական կշիռների աճման հետ զուգընթաց փոփոխվում են նաև ալկալիական մետաղների քիմիական հատկությունները։ Այսպես, նրանց քիմիական ակտիվությունն ուժեղանում է ատոմական կշռի մեծացման հետ միասին։ Օրինակ, ակալիական մետաղներից ամենադանդաղը ջրի հետ ռեակցիայի մեջ է մտնում լիթիումը, իսկ ամենից բուռն՝ ռուբիդիումն ու ցեզիումը։

Էլեկտրոնային կոնֆիգուրացիան խմբագրել

Պարբերական աղյուսակում ալկալի մետաղները միշտ հաջորդում են իներտ գազային տարրերին։ Այդ պատճառով էլ նրանց ամենաբարձր էնենրգետիկ մակարդակը ունի միայն մեկ էլեկտրոն․ այդ էլեկտրոնների էլեկտրոնային կոնֆիգուրացիան է ns1։ Այդ վալենտային էլեկտրոնները շատ կարող են անջատվել իրենց տարրերից՝ տարրերին թողնելով իներտ գազերի կոնֆիգուրացիա։ Դա էներգիտակապես ավելի շահավետ է։ Դրանով է բացատրվում ալկալիական մետաղների վերականգնիչ հատկությունները, ինչպես նաև նրանց ցածր իոնիզացման պոտենցիալներ ունենալը։

Z Տարր Էլեկտրոնային շերտերում էլեկտրոնների թիվը
1 Ջրածին 1
3 Լիթիում 2, 1
11 Նատրիում 2, 8, 1
19 Կալիում 2, 8, 8, 1
37 Ռուբիդիում 2, 8, 18, 8, 1
55 Ցեզիում 2, 8, 18, 18, 8, 1
87 Ֆրանսիում 2, 8, 18, 32, 18, 8, 1

Տեսեք նաև խմբագրել

Լուսանկարներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Յու. Վ. Խոդակով, Լ. Ա. Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 178