Ցեզիումի քլորիդ

քիմիական միացություն

Ցեզիումի քլորիդ, անօրգանական երկտարր միացություն կազմված քլորից և ցեզիումից, քլորաջրածնական թթվի ցեզիումական աղը։ Բյուրեղային վիճակում անգույն նյութ է՝ իոնական բյուրեղացանցով. բավականին ջերմադիմացկուն է։ Ցեզիումի քլորիդը լավ լուծվում է ջրում և խիտ աղաթթվում։

Ցեզիումի քլորիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումցեզիումի քլորիդ
Ավանդական անվանումցեզիումի քլորիդ
Քիմիական բանաձևCsCl
Ռացիոնալ բանաձևCsCl
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Մոլային զանգված2,8E−25 կիլոգրամ[2] գ/մոլ
Խտություն3,983 գ/սմ³[1] գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,3E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան646 °C[1] °C
Եռման ջերմաստիճան1295 °C[1] °C
Ջերմահաղորդականություն52,63 Վտ/(մ.Կ)[4][5] Վտ/(մ.Կ)
Գոյացան էնթալպիա−443[1] կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում186,5[1] գ/100 մլ
Օպտիկական հատկություններ
Բեկման ցուցիչ1,6418[6]
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածքխորանարդային
Դիպոլ մոմենտ10,42
Դասակարգում
CAS համար7647-17-8
PubChem24293
EINECS համար231-600-2
SMILES[Cl-].[Cs+]
ЕС231-600-2
RTECSFK9625000
ChEBI22713
Թունավորություն
Թունավորություն1500[7]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բնության մեջ հիմնականում հանդիպում է միներալների հետ խառնուրդի տեսքով։ Պարունակվում է կառնալիտում (մինչև 0,002 %)[8], սիլվինում և կաինիտում[9] [էջ 210-211]։ Քիչ քանակությամբ մտնում է նաև հանքային ջրերի բաղադրության մեջ։ Օրինակ՝ Բադ Դյուրկհայմի հանքային աղբյուրները (Գերմանիա), որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է ցեզիումը, պարունակում են 0,17 մգ/լ ցեզիումի քլորիդ[9][էջ 206]։

CsCl-ի բյուրեղային կառուցվածքը խորանարդաձև է. հանդես է գալիս AX տեսքով, որտեղ յուրաքանչյուր A (Cs) ատոմ շրջապատված է ութ X (Cl) ատոմով։

1905 թվականին ֆրանսիացի քիմիկոս Ակսպիլը (ֆր.՝ Hackspill) վակուումում կալցիումի միջոցով վերականգնել է մետաղական ցեզիում[10]։ Այդ մեթոդը հետագայում ցեզիում ստանալու համար հաճախ է գործածվել[11]։

Մոլեկուլային և բյուրեղային կառուցվածք խմբագրել

Ցեզիումի քլորիդը վառ արտահայտված իոնական քիմիական կապով նյութ է, որտեղ յուրաքանչյուր ցեզիումի Cs+ իոն շրջապատված է ութ քլորի Cl իոնով[12]։ Մոլեկուլի դիպոլ մոմենտը կազմում է 10,42 Դ[1].[էջ 377]։ Ատոմացման էներգիան կազմում է 443 կՋոուլ/մոլ, կապի երկարությունը (ատոմի կենտրոնների միջև եղած հեռավորությունը)` 291 պիկոմետր[1].[էջ 380]: Էլեկտրոնի խնամակցության էներգիան կազմում է 0,445 էՎ[13].[էջ 10-150]: Միացությունում տարրերի բաղադրությունը` Cs 78,94 %, Cl 21,06 %: Ցեզիումի քլորիդը կարող է հանդես գալ դիմեր բաղադրությամբ՝ Cs2Cl2, որը ունի հարթ շեղանկյուն կառուցվածք[14]։

 
CsCl-ի բյուրեղավանդակի կառուցվածքը

Բյուրեղավանդակը ունի խորանարդային կառուցվածք (α-CsCl), բյուրեղագրաֆիկ խումբը՝ P m3m (Oh1), մոլեկուլի պարամետրերը՝ a = 0,410 նմ, Z = 1[15]: 454 °С ջերմաստիճանային պայմաններում α-CsCl-ը վերափոխվում է β-CsCl, որի բյուրեղագրաֆիկ խումբը՝ F 3m3, մոլեկուլի պարամետրերը՝ a = 0,694 նմ, Z = 4[15]: Մադելունգի հաստատունը CsCl- համար կազմում է 1,763[16]։

CsCl-ի բեկման ցուցիչը ալիքի տարբեր երկարությունների դեպքում[13].[էջ 10-227].

Ալիքի երկարություն, նմ 300 589 750 1000 2000 5000 10000 20000
Բեկման ցուցիչ 1,712 1,640 1,631 1,626 1,620 1,616 1,606 1,563

Աբբեի թիվը ցեզիումի քլորիդի համար՝ Vd = 43,92; Ve = 43,58[17]:

Բյուրեղացման էներգիան (U) կազմում է 650,7 կՋոուլ/մոլ[18]։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Ցեզիումի քլորիդը նորմալ պայմաններում հանդես է գալիս անգույն կամ սպիտակ բյուրեղների տեսքով, լավ լուծվում է ջրում (186,5 գրամ CsCl 100 գ H2O 20 °С ջերմաստիճանային պայմանում, 250 գ 80 °С-ում, 270,5 գ 100 °С-ում)[1].[էջ 620][6]: Օդում ցնդում է՝ ինչպես կալիումի քլորիդը[19]։ Բյուրեղահիդրատների չի առաջացնում[20]։

Ցեզիումի քլորիդի լուծելիության կախումը ջերմաստիճանից[13].[էջ 8-112].

Ջերմաստիճան 0 °С 10 °С 20 °С 25 °С 30 °С 40 °С 50 °С 60 °С 70 °С 80 °С 90 °С 100 °С
Լուծելիություն, % 61,83 63,48 64,96 65,64 66,29 67,50 68,60 69,61 70,54 71,40 72,21 72,96

Լուծելիությունը մի քանի անջուր, անօրգանական նյութերում[21].

  • ծծմբի օքսիդում` 25 °С ջերմաստիճանային պայմաններում. լուծվում է 0,295 գրամ/100 գ լուծույթում,
  • ամոնիակում` 0 °С ջերմաստիճանային պայմաններում. 0,38 գրամ/100 գ լուծույթում։

Լուծվում է մեթանոլում, քիչ է լուծվում էթանոլում (3,17 և 0,76 գրամ CsCl 100 գ լուծույթում՝ 25 °С ջերմաստիճանում), լավ է լուծվում մրջնաթթվում (107,7 գրամ CsCl 100 գ լուծույթում՝ 18 °С ջերմաստիճանում) և հիդրազինում[9].[էջ 97].[4][20]:

Ցեզիումի քլորիդի լուծելիության կախումը ջերմասըիճանից՝ մեթանոլի և էթանոլի դեպքում[К 1][21].

Ջերմաստիճան 0 °С 15 °С 25 °С 40 °С 50 °С 60 °С
մեթանոլ 2,37 2,93 3,16 3,45 3,53 չկա
էթանոլ 0,483 0,626 0,757 0,840 0,96 0,919

Վատ է լուծվում ացետոնում (0,004 % 18 °С-ում) և ացետոնիտրիլում (0,0083 գրամ 100 գ լուծույթում՝ 18 °С-ում)[4]։ Գործնականում չի լուծվում էթիլացետատում և այլ բարդ եթերներում, մեթիլէթիլկետոնում, ացետոֆենոնում, պիրիդինում, քլորբենզոլում[22]։

Նատրիումի քլորիդը և կալիումի քլորիդը հրաշալի լուծվում են կոնցենտրիկ աղաթթվում[14]։ Ստորև ներկայացված է ցեզիումի քլորիդի լուծելիությունը աղաթթվում՝ կախված ջերմաստիճանից և կոնցենտրացիայից[4]։

 

CsCl-ի ջրային լուծույթի խտությունը 20 °C-ում[1].[էջ 645].

1 % 2 % 4 % 6 % 8 % 10 % 12 % 14 % 16 %
Խտություն, գ/լ 1005,9 1013,7 1029,6 1046,1 1062,9 1080,4 1098,3 1116,8 1135,8
18 % 20 % 22 % 24 % 30 % 35 % 40 % 50 % 60 %
1155,5 1175,8 1196,8 1218,5 1288,2 1352,2 1422,5 1585,8 1788,6

CsCl-ի ջրային լուծույթի ակտիվությունը տարբեր կոնցենտրացիաների դեպքում՝ 25 °С ջերմաստիճանում[13].[էջ 5-95].

Մոլյարություն, մոլ/կգ 0,1 0,2 0,3 0,4 0,5 0,6 0,7 0,8 0,9 1,0
Ակտիվություն 0,756 0,694 0,656 0,628 0,606 0,589 0,575 0,563 0,553 0,544

Մի քանի ֆիզիկական հատկություններ CsCl-ի ջրային լուծույթի համար՝ 20 °C ջերմաստիճանում[13].[էջ 8-61,62].

CsCl-ի ֆիզիկական հատկությունները 20 °C-ում
Կոնցենտրացիա, % Մոլյարություն, մոլ/կգ Մոլյարություն, մոլ/լ Բեկման ցուցիչ[К 2] Իջեցում սառեցման կետը, °С[К 3] Դինամիկ մածուցիկություն, 10³ Պա·ս
0,5 0,030 0,030 1,3334 0,10 1,000
1,0 0,060 0,060 1,3337 0,20 0,997
2,0 0,121 0,120 1,3345 0,40 0,992
3,0 0,184 0,182 1,3353 0,61 0,988
4,0 0,247 0,245 1,3361 0,81 0,984
5,0 0,313 0,308 1,3369 1,02 0,980
6,0 0,379 0,373 1,3377 1,22 0,977
7,0 0,447 0,438 1,3386 1,43 0,974
8,0 0,516 0,505 1,3394 1,64 0,971
9,0 0,587 0,573 1,3403 1,85 0,969
10,0 0,660 0,641 1,3412 2,06 0,966
12,0 0,810 0,782 1,3430 2,51 0,961
14,0 0,967 0,928 1,3448 2,97 0,955
16,0 1,131 1,079 1,3468 3,46 0,950
18,0 1,304 1,235 1,3487 3,96 0,945
20,0 1,485 1,397 1,3507 4,49 0,939
22,0 1,675 1,564 1,3528 չկա 0,934
24,0 1,876 1,737 1,3550 չկա 0,930
26,0 2,087 1,917 1,3572 չկա 0,926
28,0 2,310 2,103 1,3594 չկա 0,924
30,0 2,546 2,296 1,3617 չկա 0,922
32,0 2,795 2,497 1,3641 չկա 0,922
34,0 3,060 2,705 1,3666 չկա 0,924
36,0 3,341 2,921 1,3691 չկա 0,926
38,0 3,640 3,146 1,3717 չկա 0,930
40,0 3,960 3,380 1,3744 չկա 0,934
42,0 4,301 3,624 1,3771 չկա 0,940
44,0 4,667 3,877 1,3800 չկա 0,947
46,0 5,060 4,142 1,3829 չկա 0,956
48,0 5,483 4,418 1,3860 չկա 0,967
50,0 5,940 4,706 1,3892 չկա 0,981
60,0 8,910 6,368 1,4076 չկա 1,120
64,0 10,560 7,163 1,4167 չկա 1,238

Ցեզիումի քլորիդի լուծելիության (m, մոլ/կգ), ջրի ճնշումի (P, ՄՊա; 0,10-ից 400 ՄՊա միջակայքում) և ջերմաստիճանի (T, Կ; 273-313 Կ միջակայքում) միջև տեղի ունի հետևյալ առնչությունը[23].

 

Թերմոդինամիկական պոտենցիալներ[1]։[էջ 462, 532]։

գազային բաղադրությամբ։

  • ձևավորման ստանդարտ էնթալպիա, ΔHo298 = −245 կՋոուլ/մոլ;
  • ստանդարտ էնտրոպիա, So298 = 256 Ջ/(մոլ·Կ);
  • Գիբսի ստանդարտ էներգիա, ΔGo298 = −263 կՋ/մոլ։

բյուրեղային բաղադրությամբ (α).

  • ձևավորման ստանդարտ էնթալպիա, ΔHo298 = −443 կՋ/մոլ;
  • ստանդարտ էնտրոպիա, So298 = 101 Ջ/(մոլ·Կ);
  • Գիբսի ստանդարտ էներգիա, ΔGo298 = −415 կՋ/մոլ.

ֆազային անցման առանձնահատկությունները։

  • անցման ջերմաստիճան α-CsCl → β-CsCl = 742,5 Կ;
  • անցման ջերմաստիճան β-CsCl → CsCl (հեղուկ) = 918 Կ;
  • անցման ջերմաստիճան CsCl (հեղուկ) → CsCl (գազ) = 1575 Կ;
  • անցման էնթալպիա α-CsCl → β-CsCl, ΔHo = 2,43 կՋ/մոլ;
  • անցման էնթալպիա β-CsCl → CsCl (հեղուկ), ΔHo = 20,75 կՋ/մոլ;
  • անցման էնթալպիա CsCl (հեղուկ) → CsCl (գազ), ΔHo = 149,33 կՋ/մոլ;
  • անցման էնտրոպիա α-CsCl → β-CsCl, ΔSo = 3,31 կՋ/(մոլ·Կ);
  • անցման էնտրոպիա β-CsCl → CsCl (հեղուկ), ΔSo = 22,59 կՋ/(մոլ·Կ).

Ցեզիումի քլորիդի հագեցած գոլորշին բնորոշվում է հետևյալ հավասարումներով[24]։

    

    

    

որտեղ p - ճնշում; Տ - մակերես, Կ - ջերմաստիճան։

Ցեզիումի քլորիդի մի քանի ֆիզիկական հաստատուններ։

  • խտություն, ρ = 3,988 գ/սմ³[К 1][13].[էջ 4-51];
  • հալման ջերմաստիճանի խտությունը, ρпл = 2,79 գ/սմ³[13].[էջ 4-126];
  • ջրում լուծման էնթալպիա, Δр-рHo298 = 17,78 կՋ/մոլ[13].[էջ 5-103];
  • միջին ջերմային հզորություն, Cop, 298 Կ = 52,63 Ջ/(մոլ·Կ)[25].[էջ 76],
    Cp, 298-500 Կ = 53,6 Ջ/(մոլ·Կ)[25].[էջ 58];
  • դիէլեկտրիկ թափանցելիություն, ε = 7,2[К 4][26];
  • էլեկտրիկ ջերմահաղորդականություն, G = 114 Սմ/մ (660 °С-ում),
    126 Սմ/մ (711 °С-ում), 139 Սմ/մ (при 775 °С), 148 Սմ/մ (831 °С-ում)[27];
  • մոլային մագնիսական զգայունություն, χm = −56,7×106 см³/մոլ[13].[էջ 4-144];

Ջերմային հզորության հավասարումը կախված ջերմաստիճանից (T), 298-918 Կ միջակայքում[25].[էջ 76]։

 

Դիֆուզման գործակցի կախումը ջերմաստիճանից[28]։

 

որտեղ Do - դիֆուզման գործակից, սմ2/с; Ea - ակտիվացման էներգիա, կՋ/մոլ; R - գազային ունիվերսալ հաստատուն.

Do և Ea արժեքները Cs+ իոնի համար[28]։

  • ջ։ 630-730 Կ; Do=1,1; Ea=130;
  • ջ։ 760-880 Կ; Do=0,1; Ea=134.

Do և Ea արժեքները Cl իոնի համար[28]։

  • ջ։ 550-730 Կ; Do=1,51; Ea=122;
  • ջ։ 760-880 Կ; Do=0,7; Ea=152.

Do և Ea արժեքները քսենոն իներտ գազի դիֆուզման համար[28]։

  • ջ։ 620-740 Կ; Do=0,1; Ea=86,6;
  • ջ։ 740-920 Կ; Do=0,1; Ea=83,5.

Ստացումը խմբագրել

Լաբորատորիայում ցեզիումի քլորիդ կարող ենք ստանալ սեզիումի հիդրօքսիդի, կարբոնատի, հիդրոկարբոնատի կամ ցեզիումի սուլֆիդի և աղաթթվի փոխազդեցությունից.

 
 
 
Պոլլուցիտը համարվում CsCl-ի ստացման հումքը:

Արդյունաբերության մեջ ցեզիումի քլորիդ ստանում են հանքաքարի վերամշակումով, ավելի ճիշտ պալլուցիտը, որը համարվում է ցեզիումի ստացման հիմնական հանքային նյութը։ Մեկ այլ տարբերակով մշակում են պալլուցիտը խիտ աղաթթվով՝ ջերմաստիճանային պայմաններում[К 5][29].

 

Ցեզիումի քլորիդը իր ջրային լուծույթից կարող ենք դուրս մղել անագի քլորիդով, յոդի մոնոքլորիդով կամ ցեզիումի քլորիդով[29].

 
 
 

Ցեզիումի քլորիդի նստումից հետո այն ենթարկում են հիդրոլիզի` քանի որ պարունակում է կրկնակի աղ, կամ լուծույթը մշակում են ծծմբաջրածնով[29].

 

Մաքուր ցեզիումի քլորիդ ստանալու համար ստանում են նրա Cs[I(Cl)2] կամ Cs[I(Cl)4] նստվածքներից մեկը, ապա այն մշակում են աղաթթվի լուծույթով։ CsCl ստանում են նաև այդ աղերը ենթարկելով ջերմային քայքայման[9].[էջ 357-358]

 

Ցեզիումի քլորիդի ստացման համար հումք է ծառայում նաև կառնալիտը[9]:[էջ 307-314]: Ռուսաստանում ցեզիումի քլորիդի արտադրությունը կենտրոնացված է մեկ արդյունաբերական ձեռնարկության մեջ՝ «Ծանր մետաղների գործարան»-ում, որը գտնվում է Նովոսիբիրսկ քաղաքում[30]։

Չնայած նրան, որ ցեզիումի քլորիդը ունի օգտագործման բավականին մեծ ասպարեզներ, նրա տարեկան արտադրությունը բավականին քիչ է[К 6]։ 2010 թվականին նրա արտադրությունը կազմել է ընդամենը քսան տոննա[31]։

Քիմիական հատկություններ խմբագրել

Ջրային լուծույթում ցեզիումի քլորիդը գործնականում ամբողջությամբ դիսոցվում է իոնների[32]

 

Ջրային լուծույթում փոխանակային ռեակցիայի մեջ է մտնում մի քանի միացությունների հետ․

 
 
 
 

CsCl-ը տաքացման պայմաններում փոխազդում է ծծմբական թթվի հետ կամ ցեզիումի հիդրոսուլֆատը (550-700 °С) վերափոխվում է ցեզիումի սուլֆատի[32]

 
 

Ցեզիումի քլորիդը շատ քիչ վերականգնիչ է, օքսիդանում է մինչև քլոր՝ ուժեղ օքսիդիչ թթուների ազդեցության տակ[32]

 

Մի քանի քլորիդների հետ առաջացնում է աղեր․ 2CsCl • BaCl2[5], 2CsCl • CuCl2, CsCl • 2CuCl, CsCl • LiCl и ряд других[33]:

Փոխազդում է հալոգենային միացությունների հետ՝ առաջացնելով պոլիհալոգենիդներ[34]

 

Կիրառություն խմբագրել

Ցեզիումի քլորիդը հանդիսանում է ցեզիումի ստացման հիմնական հումքը, ինչպես նաև մետաղաթերմիայում մի շարք մետաղների ստացման հումք[8]

 

Էլեկտրոլիզի եղանակով ցեզիումի քլորիդից ստանում են ցեզիումի հիդրօքսիդ[9]․[էջ 90]

 

Ցեզիումի քլորիդը հանդիսանում է մենդելևիում իոնի հետազոտության հիմնական եղանակը[35]։

Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ ցեզիումի քլորիդը օգտագործում են ռադիո- և հեռուստասարքերում՝ վակուումային խողովակներ ստեղծելու համար, ռենտգենֆլուրոռեսցենտային էկրանների արտադրության մեջ, ինչպես նաև ռադիոգրաֆիայում[36]։

CsCl-ի հիմնական օգտագործման ասպարեզը համարվում է ուլտրացենտրիֆուգային սպիտակուցներում գրադիենտային խտության ապահովումը։ Այս մեթոդով ապահովում են հավասարակշռությունը ցենտրիֆուգային սարքերում և ապահովում են միջին մածուցիկություն։ Ցեզիումի քլորիդը մտնում է ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի, որոշ սպիտակուցների և նուկլեոտիդների բաղադրության մեջ[37]

Ցեզիումի քլորիդը ունի կիրառման այլ ոլորտներ ևս․

  • ակտիվացնում է էլեկտրոնները մոլիբդենի զոդման գործում[38],
  • էլեկտրադիմացկում ապակու արտադրության մեջ[39],
  • տիտանի երկօքսիդի արտադրության մեջ[40],
  • հորատային լուծույթների արտադրության մեջ[41],
  • գարեջրի և հանքային ջրի արտադրության մեջ[42],
  • հանդիսանում է ջրի կոշտության վերացման եղանակ՝ մագնեզիումի և կալցիումի իոնները վերացնելու համար[43],
  • օգտագործվում է ֆլյուքսի արտադրության մեջ, որը օգտագործվում է զոդման գործում[44],
  • հանդիսանում է մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարի միջոց[45]։

Կիրառումը օրգանական քիմիայում խմբագրել

Ցեզիումի քլորիդը մեծ նշանակություն ունի օրգանական սինթեզում, և այն հիմնականում օգտագործում են որպես կատալիզատոր կամ նուկլեոֆիլային հայտանյութ.

 
 

Կիրառումը անալիտիկ քիմիայում խմբագրել

Ցեզիումի քլորիդը լայնորեն կիրառվում է անալիտիկ քիմիայում, որպես հայտանյութ։ Նա մտնելով ռեակցիայի մեջ՝ անջատում է նստվածք, որի միջոցով հայտնաբերվում և դասակարգվում են միկրո-քիմիական նյութերը (միկրոկրիստալոսկոպիա)։ Դրա մի քանի օրինակներ բերված են ստորև ներկայացված աղյուսակում[48].

Հայտնաբերվող իոն Հայտանյութ Նստվածքի բաղադրություն Նստվածքի տեսք Հայտնաբերման սահման, մկգ
AsO33− KI Cs2[AsI5] կամ Cs3[AsI6] կարմիր վեցանկյուններ 0,01
Au3+ AgCl, HCl Cs2Ag[AuCl6] գրեթե սև խաչեր, չորս և վեց թևանի աստղեր 0,01
Au3+ NH4SCN Cs[Au(SCN)4] դեղնա-նարնջագույն ձողներ 0,4
Cu2+ (CH3COO)2Pb, CH3COOH, KNO2 սև փոքրիկ խորանարդներ 0,01
In3+ - Cs3[InCl6] փոքրիկ ութանիստներ 0,02
[IrCl6]3− - Cs2[IrCl6] մուգ կարմիր ութանիստներ չկա
Mg2+ Na2HPO4 CsMgPO4 • 6H2O փոքրիկ քառանիստներ չկա
Pb2+ KI Cs[PbI3] դեղնականաչավուն ձողիկներ 0,01
Pd2+ NaBr Cs2[PdBr4] դարչնակարմրագույն ձողիկներ և պրիզմաներ չկա
[ReCl4] - Cs[ReCl4] մուգ կարմիր ադամանդներ, բուրգեր 0,2
[ReCl6]2− - Cs2[ReCl6] դեղնականաչավուն ութանիստեր 0,5
ReO4− - CsReO4 բուրգեր 0,13
Rh3+ KNO2 Cs3[Rh(NO2)6] դեղին խորանարդներ 0,1
Ru3+ - Cs3[RuCl6] վարդագույն-կարմիր ձողիկներ, շերտեր չկա
[RuCl6]2− - Cs2[RuCl6] կարմրադարչնագույն բյուրեղներ 0,8
Sb3+ - Cs2[SbCl5] • nH2O վեցանկյուններ 0,16
Sb3+ NaI Cs[SbI4] կամ Cs2[SbI5] կարմիր վեցանկյուններ 0,1
Sn4+ - Cs2[SnCl6] շատ մանր ութանիստներ 0,2
TeO33− HCl Cs2[TeCl6] վառ դեղին ութանիստներ 0,3
Tl3+ NaI Cs[TlI4] կարմրանարնջագույն վեցանկյուններ, ուղանկյուններ 0,06

Ցեզիումի քլորիդը կիրառվում է անալիտիկ քիմիայում նաև որակական ռեակցիաների համար[К 9][49].

Հայտնաբերվող իոն Հայտանյութ Անալիտիկ որոշում Հայտնաբերման սահման, մգ/մլ
  Al3+ K2SO4 չեզոք պայմաններում, առանց ջերմության՝ անգույն բյուրեղներ 0,01
  Ga3+ KHSO4 ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ անգույն բյուրեղներ 0,5
  Cr3+ KHSO4 թույլ թթու միջավայրում՝ թույլ մանուշակագույն բյուրեղներ 0,06

Կալորաչափություն խմբագրել

Ցեզիումի քլորիդը ջերմաստիճանային կալորիաչափերի և ջերմաչափերի չափագրման հիմքում է։

Կիրառումը բժշկության մեջ խմբագրել

Ցեզիումի քլորիդի թերապևտիկ հատկությունները բացահայտվել են 1888 թվականին՝ Իվան Պավլովի և Սերգեյ Բոտկինի կողմից։ Այս միացությունը կիրառում են գերճնշման և անոթասեղմումների դեպքում, ինչպես նաև սիրտ-անոթային անբավարարությունների ժամանակ[50]։

Մի քանի բժշկական թեստեր ցույց են տվել, որ ցեզիումի քլորիդը կարող է բուժել քաղցկեղի մի քանի տարատեսակներ[51][52]։ Սակայն դրա կիրառումը որպես քաղցկեղի բուժման միջոց հանգեցրել է շուրջ հիսուն մարդու մահվան։ American Cancer Society-ի տվյալներով, չկան հավաստի գիտական այն բանի մասին, որ ցեզիումի քլորիդի ավելցուկը մարդկանց մոտ կարող էր առաջացնել ուռուցք[53]։

ԱՄՆ-ում տրվել է արտոնություն, որպեսզի ցեզիումի քլորիդը կիրառվի նյարդային համակարգի բուժման համար։ CsCl-ը կարգավորում է սրտի առիթմիան։ Աշխարհի մի շարք շրջաններում, որտեղ շատ է ցեզիումի աղերի քանակը, այնտեղ կյանքը համեմատաբար երկար է տևում։ Նախնական փորձարարական տվյալներով ցեզիումի քլորիդը և ցեզիումի այլ աղերը օգտակար են դեպրեսիվ խանգարումները բուժելու համար[51]։ Ցեզիումի քլորիդի թերապևտիկ ազդեցությունն այն է, որ նա պաշտպանում է նեյրոնները ապոպտոզից, ակտիվացնում է կասպազ-3-ը և ցածր է պահում կալիումի իոնների քանակը[54]։

137Cs ռադիոակտիվ իզոտոպի ճառագայթման միջոցով ախտորոշվում և բուժվում են մի շարք հիվանդություններ[55]։ Ցեզիումի մեկ այլ իզոտոպ՝ 131Cs կիրառվում է ռադիոթերապիայի մեջ[39], և անմիջապես ախտորոշում է սրտամկանի ինֆարկտը[56][57]։

2013 թվականի հուլիսի 22-ին ցեզիումի քլորիդը գրանցված չի եղել թմրանյութերի մատյանում, այլ գրանցված է եղել Ռուսաստանի Դաշնության դեղերի ցանկում[58]։

Ֆիզիոլոգիական ազդեցություն խմբագրել

Ցեզիումի քլորիդը քիչ թունավոր միացություն է և մարդու համար ունի վտանգավորության ցածր սահման[59]։ Թունավորության ցուցանիշները՝

  • Առնետներ. ներորովայնային միջին մահացու չափաքանակը՝ 1500 մգ/կգ,
  • Առնետներ, պերօրալ. միջին մահացու չափաքանակը՝ 2600 մգ/կգ,
  • Մկներ,պերօրալ. միջին մահացու չափաքանակը՝ 2306 մգ/կգ,
  • Մկներ, ներերակային. միջին մահացու չափանակը՝ 910 մգ/կգ[7]։

Ցեզիումի քլորիդի թունավոր ազդեցությունը կայանում է նրանում, որ պակասեցնում է օրգանիզմում կալիումի քանակը, որը հանգեցնում է լուրջ կենսաքիմիական խնդիրների[60]։ Այս միացության փոշին կարող է առաջացնել վերին շնչառական ուղիների գրգռում, շնչառական խանգարումներ և ասթմա։

Մեկնաբանություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Շնորհիվ այլ աղբյուրների, տրվում է նաև այլ արժեքներ։
  2. Օդում ալիքի երկարությունը կազմում է 589 նմ։
  3. Մաքուր ջրում
  4. −51 °С-ում և էլեկտրամագնիսական դաշտի հաճախականությունը 9,7•105 Գց.
  5. Ռեկացիայի ուրվագիրը
  6. Ցեզիումի քլրոիդը օգտագործում են նաև այլ մետաղների ստացման համար։
  7. Ռեակցիայի աստիճան.
    • TBAB - տետրա-ն-բութիլաոնիակի բրոմիդ (կատալիզատոր);
    • CPME - լուծույթ։
  8. Ռեակցիայի աստիճան.
  9. Բացի այդ, ապահովում է միկրոբյուրեղային ռեակցիաների բարձր որակը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Лидин Р. А., Андреева Л. Л., Молочко В. А. Константы неорганических веществ: справочник / Под редакцией проф. Р.А. Лидина. — 2-е изд., перераб. и доп.. — М.: «Дрофа», 2006. — 685 с. — ISBN 5-7107-8085-5
  2. 2,0 2,1 CESIUM CHLORIDE
  3. 3,0 3,1 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 Плющев В. Е., Стёпин Б. Д. Аналитическая химия рубидия и цезия. — М.: «Наука», 1975. — С. 22-26. — (Аналитическая химия элементов).
  5. 5,0 5,1 Бария хлорид // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1988. — Т. 1. — С. 463.
  6. 6,0 6,1 «Таблица неорганических и координационных соединений». Новый справочник химика и технолога. Основные свойства неорганических, органических и элементоорганических соединений. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  7. 7,0 7,1 «Safety data for caesium chloride». Chemical and Other Safety Information (անգլերեն). The Physical and Theoretical Chemistry Laboratory Oxford University. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
  8. 8,0 8,1 Цезий // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1998. — Т. 5. — С. 654-656. — ISBN 5-85270-310-9
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Плющев В. Е., Стёпин Б. Д. Химия и технология соединений лития, рубидия и цезия. — М.: «Химия», 1970. — 406 с.
  10. Hackspill M. L. Sur une nouvelle prepapratíon du rubidium et du cæsium(ֆր.) // Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des sciences. — 1905. — Т. 141. — С. 106.
  11. Савинкина Е. «Цезий, страница 2». Онлайн Энциклопедия «Кругосвет». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  12. Ионная связь // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1990. — Т. 2. — С. 506. — ISBN 5-85270-035-5
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 CRC Handbook of Chemistry and Physics / Editor-in-Chief David R. Lide. — 85-th edition. — CRC Press, 2005. — 2656 p. — ISBN 978-0849304859
  14. 14,0 14,1 Турова Н. Я. Неорганическая химия в таблицах. — М.: Высший химический колледж РАН, 1997. — С. 85.
  15. 15,0 15,1 Справочник химика / Редкол.: Никольский Б.П. и др.. — 2-е изд., испр. — М.-Л.: Химия, 1966. — Т. 1. — 1072 с.
  16. Картмелл Е., Фошлес Г. В. А. Валентность и строение молекул. — М.: «Химия», 1979. — С. 119. — 358 с.
  17. «Refractive index and related constants - CsCl (Cesium chloride)». Refractive index database RefractiveIndex.INFO. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  18. Ионные кристаллы // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1990. — Т. 2. — С. 510. — ISBN 5-85270-035-5
  19. «ЭСБЕ/Цезий». Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. Санкт-Петербург, 1890-1907. Викитека. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  20. 20,0 20,1 Цезия галогениды // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1998. — Т. 5. — С. 657. — ISBN 5-85270-310-9
  21. 21,0 21,1 «Растворимость неорганических соединений в смешанных и неводных растворителях». Новый справочник химика и технолога. Химическое равновесие. Свойства растворов. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  22. Плющев В. Е., Стёпина С. Б., Фёдоров П. И. Химия и технология редких и рассеянных элементов / Под редакцией К. А. Большакова. — Изд. 2-е, перераб. и доп. — М.: «Высшая школа», 1976. — Т. 1. — С. 101-103.
  23. Matsuoa H., Kogab Y., Sawamura S. Solubility of cesium chloride in water under high pressures(անգլ.) // Fluid Phase Equilibria. — 2001. — Т. 189. — № 1-2. — С. 1-11.
  24. «Давление пара в зависимости от температуры». Новый справочник химика и технолога. Общие сведения. Строение вещества. Физические свойства важнейших веществ. Ароматические соединения. Химия фотографических процессов. Номенклатура органических соединений. Техника лабораторных работ. Основы технологии. Интеллектуальная собственность. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  25. 25,0 25,1 25,2 Краткий справочник физико-химических величин / Под редакцией проф. А. А. Равделя и А. М. Пономарёвой. — Издание девятое. — СПб.: «Специальная литература», 1998. — 232 с. — ISBN 5-86457-116-4
  26. «Растворимость неорганических соединений в смешанных и неводных растворителях». Новый справочник химика и технолога. Общие сведения. Строение вещества. Физические свойства важнейших веществ. Ароматические соединения. Химия фотографических процессов. Номенклатура органических соединений. Техника лабораторных работ. Основы технологии. Интеллектуальная собственность. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  27. «Удельная электрическая проводимость твердых и расплавленных солей». Новый справочник химика и технолога. Общие сведения. Строение вещества. Физические свойства важнейших веществ. Ароматические соединения. Химия фотографических процессов. Номенклатура органических соединений. Техника лабораторных работ. Основы технологии. Интеллектуальная собственность. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Диффузия в твёрдой фазе». Новый справочник химика и технолога. Электродные процессы. Химическая кинетика и диффузия. Коллоидная химия. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  29. 29,0 29,1 29,2 Cesium and Cesium Compounds // Kirk-Othmer Encyclopedia of Chemical Technology. — 4-th edition. — New York: John Wiley & Sons, 1994. — Т. 5. — P. 375-376.
  30. «Соединения цезия». ЗАО «Завод редких металлов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  31. Halka M., Nordstrom B. Alkali and Alkaline Earth Metals. — New York: Facts On File, 2010. — P. 52. — ISBN 978-0-8160-7369-6
  32. 32,0 32,1 32,2 Лидин Р. А., Молочко В. А., Андреева Л. Л. Химические свойства неорганических веществ / Под редакцией проф. Р.А.Лидина. — 3-е изд.. — М.: «Химия», 2000. — С. 49. — ISBN 5-7245-1163-0
  33. Consolidated Index of Selected Property Values: Physical Chemistry and Thermodynamics / National Research Council (U.S.). Office of Critical Tables. — Publication 976. — Washington, D.C.: National Academy of Science, 1962. — P. 271.
  34. Полигалогениды // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1992. — Т. 3. — С. 1237-1238. — ISBN 5-85270-039-8
  35. Менделевий // Химическая энциклопедия / Главный редактор И. Л. Кнунянц. — М.: «Советская энциклопедия», 1992. — Т. 3. — С. 57. — ISBN 5-85270-039-8
  36. Patnaik P. Handbook of Inorganic Chemicals. — McGraw-Hill, 2003. — P. 207. — ISBN 0-07-049439-8
  37. Остерман Л. А. Методы исследования белков и нуклеиновых кислот: Электрофорез и ультрацентрифугирование (практическое пособие). — М.: «Наука», 1981. — С. 240-263. — 288 с.
  38. «Тугоплавкие и химически активные металлы». Migatronic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  39. 39,0 39,1 «Cesium» (pdf). Mineral Commodity Summaries (անգլերեն). U.S. Geological Survey. 2010 թ․ հունվար. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  40. «Cesium Chloride 99.99» (PDF) (անգլերեն). Chemetall GmbH, Special Metals Division. 2008. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  41. «Cesium Chloride MSDS» (pdf). Cesium Fine Chemicals (անգլերեն). Cabot Corporation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  42. Cesium chloride // Academic Press Dictionary of Science and Technology / Edited by Morris Ch. G.. — San Diego: Academic Press, 1992. — P. 395. — 2432 p. — ISBN 0-12-200400-0
  43. ГОСТ 52407-2005. Вода питьевая. Методы определения жесткости. — Издание официальное. — М.: Стандартинформ, 2006. — 16 с.
  44. Industrial Minerals & Rocks: Commodities, Markets, and Uses / Edited by Kogel J. E., Trivedi N. C., Barker J. M. — Seven edition. — Littleton: Society for Mining, Metallurgy, and Exploration, 2006. — P. 1430. — 1548 p. — ISBN 978-0-87335-233-8
  45. Qureshi J. A., Buschman L. L., Throne J. E., Whaley P. M., Ramaswamy S. B. Rubidium Chloride and Cesium Chloride Sprayed on Maize Plants and Evaluated for Marking Diatraea grandiosella (Lepidoptera: Crambidae) in Mark–Recapture Dispersal Studies(անգլ.) // Environmental Entomology. — 2004. — Т. 33. — № 4. — С. 930-940. — doi:10.1603/0046-225X-33.4.930
  46. Kano T., Kumano T., Maruoka K. Rate Enhancement of Phase Transfer Catalyzed Conjugate Additions by CsCl(անգլ.) // Organic Letters. — 2009. — Т. 11. — № 9. — С. 2023-2025.
  47. Katritzky A. R., Meth-Cohn O., Rees Ch. W. Comprehensive Organic Functional Group Transformations / Volume editor: Gilchrist T. L.. — First edition. — New York: Elsevier, 1995. — Vol. 6: Synthesis: Carbon with Three or Four Attached Heteroatoms. — P. 283. — 933 p. — ISBN 978-0-080406046
  48. «Микрокристаллоскопия». Новый справочник химика и технолога. Аналитическая химия (часть II). ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  49. «Химические методы обнаружения ионов.(Качественный химический метод анализа)». Новый справочник химика и технолога. Аналитическая химия (часть II). ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  50. «Цезий». Медицинские справочники. Столица-Медикл. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  51. 51,0 51,1 Brewer A. K. The High pH Therapy for Cancer Tests on Mice and Humans(անգլ.) // Pharmacology Biochemistry & Behavior. — 1984. — Т. 21. — № 1. — С. 1-5. Архивировано из первоисточника 22 Օգոստոսի 2014.
  52. Low J. C., Wasan K. M., Fazli L., Eberding A., Adomat H., Guns E. S. Assessing the therapeutic and toxicological effects of cesium chloride following administration to nude mice bearing PC-3 or LNCaP prostate cancer xenografts(անգլ.) // Cancer Chemother Pharmacology. — 2007. — Т. 60. — № 6. — С. 821-829.
  53. «Cesium Chloride». Complementary and Alternative Medicine: Herbs, Vitamins, and Minerals. American Cancer Society. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  54. Zhong J., Yaoa W., Lee W. Cesium chloride protects cerebellar granule neurons from apoptosis induced by low potassium(անգլ.) // International Journal of Developmental Neuroscience. — 2007. — Т. 25. — № 6. — С. 359-365.
  55. «Источники радиоактивных загрязнений». Новый справочник химика и технолога. Радиоактивные вещества. Вредные вещества. Гигиенические нормативы. ChemAnalytica.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  56. Carr E. A., Gleason G. B., Shaw J., Krontz B., Arbor A. The direct diagnosis of myocardial infarction by photoscanning after administration of cesium-131(անգլ.) // American Heart Journal. — 1964. — Т. 68. — № 5. — С. 627-636.
  57. McGeehan J. T., Rodríguez-Antúnez A., Lewis R. C. Cesium 131 Photoscan: Aid in the Diagnosis of Myocardial Infarction(անգլ.) // The Journal of the American Medical Association. — 1968. — Т. 204. — № 7. — С. 585-589.
  58. «Государственный реестр лекарственных средств». Министерство здравоохранения и социального развития РФ. 22 июля 2013. Արխիվացված է օրիգինալից (Excel/zip) 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 22 июля 2013-ին.
  59. «Chemical Safety Data: Caesium chloride». Hands-on Science (H-Sci) Project: Chemical Safety Database (անգլերեն). Physical and Theoretical Chemistry Laboratory, Oxford University. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
  60. Вредные вещества в промышленности. Справочник для химиков, инженеров и врачей / Под ред. проф. Н. В. Лазарева и проф. И. Д. Гадаскиной. — Издание 7-е, пер. и доп. — Л.: Химия, 1977. — Т. 3. — С. 328-329.

Գրականություն խմբագրել

  1. Плющев В. Е., Стёпин Б. Д. Химия и технология соединений лития, рубидия и цезия. - М.: «Химия», 1970. - С. 96-100. - 406 с.
  2. Cassileth B. R., Yeung K. S., Gubili J. Cesium Chloride // Herb-Drug Interactions in Oncology. - Second edition. - PMPH-USA, 2010. - P. 158-160. - 769 p. - ISBN 978-1-60795-041-7.
  3. Eldridge J. E. Cesium Chloride (CsCl) // Handbook of Optical Constants of Solids / Edited by Edward D. Palik. - London: Academic Press, 1998. - Vol. 3. - P. 731-741. - ISBN 0-12-544423-0.
  4. Toxicological Profile for Cesium. - Atlanta: Agency for Toxic Substances and Disease Registry, 2004. - 306 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեզիումի քլորիդ» հոդվածին։