Տյուբետեյկա (բաշկիրերեն՝ түбәтәй, ղազ.՝ төбетей, тақия, ղրղզ.՝ тебетей, չեչեներեն՝ пяс, թաթ.՝ түбәтәйтүбәтәй, թուրքմ.՝ tahýa, ադրբ.՝ araxçın/арахчын), թյուրքական ժողովուրդների տղամարդու կամ կանացի գլխարկ, տյուբետեյկա բառն առաջացել է թաթարերեն կամ բաշկիրերեն түбәтәй բառից, որն այդ լեզուներով նշանակում է կլոր գլխարկ[1]։

Ղազախական տյուբետեյկա

Գոյություն ունեն ինչպես գլանաձև-կոնաձև կտրվածքով, այնպես էլ քառակողմ տյուբետեյկաներ։

Ծագում խմբագրել

Տյուբետեյկայի հայրենիքը ստույգ հայտնի չէ։ Որոշ գիտնականներ տյուբետեյկայի ծագումը կապում են հնում մարտիկների սաղավարտների հետ, որոնք նրանք հագնում էին գլխի հետ մետաղական սաղավարտի անմիջական շփումից խուսափելու՝ հնարավոր հարվածները մեղմելու նպատակով։ Ռուսաստանում տյուբետեյկան հայտնվել է մոնղոլ-թաթարական մշակույթի ազդեցության արդյունքում[1][2]։

Տյուբետեյկաները Կենտորնական Ասիայում առաջացել են իսլամական կրոնի առաջացումից շատ առաջ։ Օրինակ, Բադախշանի տյուբետեյկաների վրա նախկինում հին արիական խորհրդանիշ է ասեղնագործվել[1]։ Ավանդաբար տյուբետեյկաներ կրել են Կենտրոնական Ասիայի (ժամանակակից Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի տարածք) ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական վայրերում, ռուսական Պովոլժիեյում և Անդրուրալում (Բաշկորտոստան և Թաթարստան), ինչպես նաև Ղրիմում։ Ղրղզստանում տեբետեյ բառի տակ հասկանում են գեղեցիկ մորթիով զարդարված  տղամարդու ձմեռային գլխարկը, իսկ թեթև, առանց սեռային տարբերակման գլխարկները կոչվում են տոպու (ղրղզ.՝ топу, ուզբ.՝ do'ppi/дўппи, ույգ.՝ доппа/دوپپا, տաջ.՝ тўппӣ (հյուսիսային բարբառ), тоққӣ (հարավային բարբառ))[2]։

Կիրառություն խմբագրել

Կենտրոնական Ասիայի կլիման բավականին շոգ է, և նախքան իսլամի մուտք գործելը տյուբետեյկայի հիմնական գործառույթն էր բամբակյա կտորից պատրաստված ծածկով գլուխն արևից պաշտպանելը։ Այժմ, սուրբ գրությունների համաձայն, մուսուլմանին արգելվում է հասարակական վայրերում առանց տյուբետեյկայի հայտնվել։ Այդպիսով, այն դարձել է տղամարդու կրոնական զգեստի բաղկացուցիչ մաս։ Տարեցները «Ինչու եք կրում տյուբետեյկա» հարցին պատասխանում են, որ «Շեյթանը գլուխս չմտնի»[1]։

Ոչ բոլոր մուսուլմաններն են կրում տյուբետեյկա, բայց իրապես հավատացյալի համար այն պարտադիր է, օրինակ, թաղումների, մզկիթում և տանը աղոթքի ժամանակ, նաև տոնական օրերին[1]։

Տյուբետեյկաները մեծ ժողովրդականություն են վայելել ԽՍՀՄում 1940-ական թվականների վերջերին և 1950-ական թվականներին։ Այդ ժամանակ միջինասիական հանրապետություններից տարհանվածներից շատերն էին կրում տյուբետեյկաներ (հատկապես երեխաները), անկախ ազգային պատկանելությունից։

 
Տաջիկականև ուզբեկական дўппи

Խորհրդանշում են խմբագրել

Ուզբեկստանի Չուստ քաղաքում տարածված տյուբետեյկաները «չորս կամարներով» ասեղնագործված գլխարկներ են, որոնց վրա ասեղնագործած «կամարները խորհրդանշում են անանցանելի դարպասներ, որոնք պաշտպանում են թշնակիներից, կծու պղպեղները պաշտպանում են չար աչքից, իսկ նուշը կամ բադամը խորհրդանշում են կյանքը և պտղաբերությունը»[3]։

Տյուբետեյկայի նախշերի և ձևի միջոցով կարելի է հասկանալ, թե կրողն ինչ ծագում ունի, որ երկրից է, ինչ զբաղմունքի տեր է։ Տյուբետեյկաները տարբերվում են ոչ միայն նախշերով, այլև բարձրությամբ, կտորի և դրա պատրասման որակով[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Тюбетейка». muslimfashion.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. 2,0 2,1 «Tubeteika suits everybody --- Tourist Gems of Uzbekistan». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. Lovell-Hoare, Sophie; Lovell-Hoare, Max (2013). «Uzbekistan» (անգլերեն). Bradt Travel Guides. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել